ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել «Իմ քայլի» մանդատը ու հայտարարել ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին 11/27/2020 13:27 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը տեղեկացնում է, որ ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու նպատակով.
«Սիրելի ընկերներ,
Վերջին ժամանակներս` հրադադարը հաստատելուց հետո, ապաակտիվացել էի ֆեյսբուքյան հարթակից՝ փորձելով հեռու մնալ տեղեկատվական "աղմուկից"։ Մնալով ինքս իմ մտքերի հետ, փորձեցի վերաարժեքավորել և վերաիմաստավորել շատ սկզբունքներ և արժեքներ։ Նաև մտորել պատերազմի, պատերազմում մեր պարտության խորքային պատճառների և ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին։
1994-ից մինչ օրս, մենք՝ կենտրոնանալով ներքին քաղաքական պրոցեսների վրա, կորցրել էինք զգոնությունը և կապը արտաքին աշխարհաքաղաքական գործընթացների հետ, և թվում էր, թե պատերազմը հեռու է ու այն երբեք մեր դուռը չի թակի։ Հիմա հետին հայացք սևեռելով, հասկանում ես, որ մեր բոլոր ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները այնքան մանր, ճղճիմ և աննշան են թվում համեմատած արտաքին աշխարհում ընթացող պրոցեսների հետ։ Այդ աշխարհաքաղաքական պրոցեսների և դրանց լուրջ չվերբերվելու արդյունքից է, որ հայտվեցինք այս ծանր իրավիճակում։
30 տարի շարունակ մենք շարժվել ենք կեղծ օրակարգերով՝ իշխանություն, ընդդիմություն, իշխանափոխություն, հեղափոխություն և այլն։
Այնինչ, մինչ մենք քնած էինք, սահմանից այն կողմ վայրենիները ուժեր էին կուտակում և մեր երեխաների արյանն էին տենչում։
Միակ մեր օրակարգը պետք է լինի սուվերեն և հզոր պետություն ստեղծելը, իսկ դրա համար պետք է խորքային, արժեքային փոփոխություններ իրականացնել հիմնված ազգային գաղափարախոսությունների վրա։
Նման փոփոխություններին անհնար է հասնել ներկա քաղաքական-կուսակցական համակարգով։
Դեռ 2012 թվականից, ակտիվ ներգրավված եմ եղել քաղաքական պրոցեսների մեջ, իմ հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամենահնարավորն ու անհնարինը, ձգտելով արդարության, բարեփոխումների ու մեր երեխաների համար լավ ապագայի։ Պայքարս միշտ եղել է արդարության ու օրինականության հասնելու համար։
Ինչևէ։ Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ "Իմ Քայլը" խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։
Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում "Քաղաքացիական Պայմանագիր" կուսակցությունից դուրս գալու մասին։
Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու։
Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում, լինելով Երևանի ավագանու անդամ, փորձել եմ անել հնարավորինս իմ լիազորությունների շրջանակներում թեթևացնելու համար Երևանցիների կյանքը։ Անգնահատելի եմ համարում ավագանու այլ անդամներից այս ընթացքում ստացածս փորձը և շնորհակալ եմ յուրաքանչյուրից։
Հ.Գ. Այժմ ժամանակն է մոտենում խոսել՝ երկար խոսել, խոսել մեր սխալների մասին, խոսել գաղափարախոսությունների մասին, խոսել մեր ապագայի մասին և գտնել այն ուղղին, որը կբերի հաղթանակների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեսրոպ Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը