ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշի քաղաքը. Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 11/26/2020 15:55 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձին իրավասու պաշտոնատար անձանց հայտարարությունները և բացահայտումները, տեղական և միջազգային ԶԼՄ-ների հրապարակումները վերլուծելով գտնում եմ, որ ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ենթադրաբար կատարել են ՀՀ ՔՕ-ով արգելված մի շարք հանցանքներ, այդ թվում՝ պետական դավաճանություն և պետական գաղտնիքի հրապարակում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում։
Ղազինյանը հիշեցրեց նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հայտարարությունն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնի նշանակվելուց ընդամենը չորս օր անց ՀՀ վարչապետին, իսկ դրանից մի քանի օր անց ԱԽ-ին ներկայացրել է ռեգիոնում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և ՀՀ ԶՈՒ կարողությունը, մասնավորապես, նշել, որ ՀՀ արտաքին անվտանգությանը վտանգ է սպառնում արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի կողմից և հայտնել, որ ՀՀ ԶՈՒ կարողությունները չեն կարող դիմակայել այդ հարձակմանը և խնդրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ պատերազմը թույլ չտալու կամ հետաձգելու ուղղությամբ։
Ղազինյանի խոսքով՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչ գործողություններ է իրականացրել ՀՀ քաղաքական իշխանությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից ներկայացված վտանգը չեզոքացնելու ուղղությամբ, գնահատի՝ արդյոք բավարար են եղել այդ գործողությունները սպասվող պատերազմը կանխելու կամ այն հետաձգելու համար։ Բացի դա՝ Օնիկ Գասպարյանը նաև նշել է, որ պատերազմի չորրորդ օրն արդեն ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ շեշտելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում ռեսուրսները սեղմ ժամկետներում կսպառվեն և պատերազմի յուրաքանչյուր հաջորդ օրերի իրադարձությունները հանգեցնելու են բանակցային գործընթացների համար ոչ բարենպաստ պայմանների։
Ղազինյանը նաև անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, համաձայն որի, հոկտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական բանակը գրավել էր ԼՂ բուն տարածքի մի փոքր հատված հարավում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել ՌԴ նախագահի առաջարկությունը՝ պատերազմը կանգնեցնելու մասին, ընդ որում, դա համաձայնեցված էր Ադրբեջանի նախագահի հետ։ Ղազինյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ՀՀ վարչապետը Պուտինի այդ պահին հայանպաստ առաջարկությունը մերժելուց առաջ որ իրավասու մարմինների հետ է խորհրդակցել, խորհրդակցել է առհասարակ, թե ոչ, տեղյակ է եղել արդյոք ԳՇ պետը Պուտինի այս առաջարկի մասին և ինչ պայմաններում և ինչ պատճառերով է մերժվել ՌԴ նախագահի առաջարկությունը, ինչպես նաև հարկ է պարզել, թե որքան տարածքային և մարդկային կորուստներ են արձանագրվել հոկտեմբերի 19-ից հետո և գտնել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գործողությունների շարժառիթները և դրդապատճառները։ Ղազինյանը նաև հիշեցրեց, որ Շուշիից հեռարձակումներ իրականացնող միջազգային լրագրողները հերքում էին Շուշիի գրավման փաստը և նշում, որ այն պարզապես հանձնվել է Ադրբեջանին, ընդ որում, վարչապետը բազմիցս նշել է, որ Շուշիի անկումը վճռորոշ է եղել՝ ՀՀ և ԱՀ համար անբարենպաստ պայմաններով հայտարարություն ստորագրելու համար։ Ղազինյանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է հանձնվել Շուշի քաղաքը, ձեռնարկվել են արդյո՞ք բոլոր անհրաժեշտ միջոցները և քայլերը Շուշի քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար, մասնակցել են արդյո՞ք ՀՀ և ԱՀ ԶՈՒ ստորաբաժանումները, հնարավոր էր արդյոք խուսափել նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը Շուշի քաղաքն առանց մարտերի հանձնելուց, պետք է պարզել, թե ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական իշխանություներն ինչ քայլեր են ձեռնարկել Շուշի քաղաքի պաշտպանության համար մարտեր մղող կամավորականներին Շուշի քաղաքից անվտանգ դուրս բերելու համար և արդյոք տեղեկացված են եղել Շուշին պաշտպանող մեր հայորդիները՝ Շուշին հանձնելու որոշման մասին, հնարավորություն եղել է արդյոք փրկել մարտեր մղող կամավորականներին։
Ղազինյանը նշեց, որ ՀՀ ղեկավարությունն առերևույթ կատարել է ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի և 304-րդ հոդվածի և 306-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից