ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոնթեն ազատագրեց այդ հողերը, ինչը պատմական իրադարձություն էր ու հիմա հանձնեցին այդ պատմական իրադարձությունը. Հադրութում վիրավորված զինվոր 11/26/2020 23:10 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Թերզյան Սայաթը սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանի Դաշնությունից վերադարձավ Հայաստան ու միանգամից մեկնեց Արցախ՝ առաջնագիծ։ Նրա որոշման մասին լսելով ընտանիքը հուզվեց, բայց որդուն հպարտությամբ ճանապարհեց. Սայաթը եկել էր՝ շարունակելու ազատամարտիկ հոր գործը։
«Հադրութ եկանք Գյումրու 30 հոգանոց ջոկատով»,- «Փաստինֆո»-ի հետ զրուցում պատմեց Սայաթը։
26-ամյա կամավորը հիմա հիշում է պատերազմի ամեն դրվագը, հետո լսում հասարակությանը հայտնած տեղեկություններն ու ասում՝ պետք չէր ժողովրդին սխալ տեղեկություն տալ պատերազմի մասին։
«Ձեզ շատ էին սխալ տեղեկություն տալիս։ Ամսի 10-ին, որ մենք էնտեղ էինք, դիվերսանտները շատ էին՝ մինչև 200 հոգի, բայց էստեղ ասում էին ամեն ինչ նորմալ է»։
Հադրութում զինվորները կռվել են անձնվիրաբար՝ Արցախի ամեն սանտիմետր հողում հաղթողը ու կռվողը միայն զինվորն է եղել։ Սայաթն ասում է, որ տղաները առյուծներ էին դարձել մարտի դաշտում։ Իրենց պարտվող չի համարում։ Կռվողները չեն պարտվում. «Ես չեմ համարում, որ պարտվել ենք։ Փոքրաթիվ հայերը, որ կարողացան այդքան զորքերի դեմ կռվել, այդ տեսակի զենքերի դեմ կռվել. Հայ զինվորը չի պարտվել»։
Հիմա, երբ տեսնում է ինչպես են ազատագրված հողերը դատարկվում, բնակիչներն այրում տարիներով կառուցած տները, հավաքում իրերն ու հեռանում անհայտ ուղղությամբ՝ միայն ափսոսանք է զգում։
«Մոնթեն ազատագրեց այդ տարածքները, դա պատմական իրադարձություն է եղել, պատմական իրադարձությունը հանձնեցին»։
Հադրութում կռված կամավորական Սայաթը հրազենային վիրավորում է ստացել ուսից։ Հիմա «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում։ Այս օրերի ընթացքում, թերապիաների շնորհիվ փոփոխություն է զգում։
«Ձեռքիս մատներս չէի զգում, հիմա քչացել է, ավելի լավ եմ համեմատաբար»։
Կռվի դաշտում էլ, վերականգնողական կենտրոնում էլ, տղաների հետ շփվելիս Սայաթը զգում է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նրանց հետ ամեն շփումը կյանքի հանդեպ պատկերացումները հիմնովին է փոխել։ Սայաթն ասում է՝ չգիտի հետո ինչ է լինելու, բայց կյանքին հասուն աչքերով է սկսել նայել, հակառակորդին չթերագնահատել է սովորել՝ մյուսներին էլ է խորհուրդ տալիս, խորհուրդ է տալիս հարգել զինվորների թափած արյունը, գնալ եռաբլուր, խունկ վառել ու հարգել զոհերի ընտանիքներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ