ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միացյալ Թագավորությունից ժամանած խմբին է փոխանցվելՀայաստանում հիվանդանոցների համակարգման գործառույթը. Արժանապատիվ բուժաշխատողների միությունն անհանգստացած է 11/26/2020 19:53 | ԼՐԱՀՈՍ
Շատ ուշագրավ տեղեկատվություն է հայտնում Lragir.am կայքը, որը հղում անելով առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակին հայտնում է, որ երեկ Միացյալ Թագավորությունից (ՄԹ) Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել Արժանապատիվ բուժաշխատողների միությունը:
«Երբ սկսում ես ծանոթանալ նշված խմբի սպասվող առաքելությանը, պարզվում է, որ նրանց վրա դրված են բազմաթիվ գործառույթներ, որոնց շրջանակը դուրս է միայն COVID-19-ով հիվանդների բուժման հարցերից:
Մասնավորապես, ՄԹ շտապ բուժօգնության խումբը կանցկացնի վերապատրաստման դասընթացներ, կհամակարգի հիվանդանոցների աշխատանքը և կհամագործակցի բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում, կաջակցի Առողջապահության նախարարությանը (ԱՆ)՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք դեռ կարիք ունեն պարզաբանման:
Օրինակ.
Այդ ի՞նչ սուպերպրոֆեսիոնալների թիմ է, որ, լինելով շտապ բուժօգնության խումբ, ընդունակ է բուժական հարցերից սկսած մինչև կազմակերպչական, կառավարչական, հիվանդանոցների համակարգման, COVID-19-ից բացի այլ (նշված չէ, թե որ) հիվանդությունների դեմ պայքարի, կրթական և այլ խնդիրներ լուծել,
Ի՞նչ հիմքով է այս խմբին փոխանցվում պետական կառավարման մարմնի գործառույթ՝ հիվանդանոցների աշխատանքի համակարգում,
Արդյո՞ք ավելի լայն լիազորություններ չեն տրված ԱՆ-ի կողմից այս խմբին, քան ներկայացված է հաղորդագրության մեջ,
Ինչու՞ է այս առաքելությունն իրականանում ռազմական դրության պայմաններում,
Արդյո՞ք այս խումբը չի առնչվելու ռազմական գաղտնիք պարունակող տվյալների հետ, հաշվի առնելով այն, որ մեր հիվանդանոցներում ներկայում բուժում են ստանում նաև մարտական գործողություններում վիրավորվածներ,
ՀՀ և ՄԹ առողջապահական համակարգերի ու կրթական ստանդարտների էական տարբերությունների պարագայում ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ նշված խմբի գործունեությունը,
Արդյո՞ք դիտարկվել են այլ երկրների բուժաշխատողների աջակցության այլընտրանքային տարբերակներ, օրինակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կամ բարեկամական Ֆրանսիայի,
Արդյո՞ք այս այցով հող չի նախապատրաստվելու բրիտանական արտադրության վակցինայի ձեռքբերման համար,
Արդյո՞ք այս խմբի ստվերային զեկույցը չի հայտնվելու մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների սեղանին,
Արդյո՞ք տեղական մասնագիտական ներուժը լիարժեք օգտագործվել է համավարակի դեմ պայքարում,
Արդյո՞ք ԱՀԿ հայաստանյան գրասենյակն ունի բարոյական իրավունք ստանձնելու նման բազմապրոֆիլ բժշկական դեսանտի հրավերը,
Արդյո՞ք ձախողված ոլորտի ղեկավարը այս առաքելության սահուն ապահովման համար չի առայժմ թողնվել իր պաշտոնին,
Ինչու՞ ԱՀԿ էջում տեղադրված է շատ ավելի կցկտուր տեղեկատվություն այդ խմբի նպատակների մասին, քան լրատվականի էջում,
Ինչու՞ առողջապահության նախարարության էջում այսօրվա՝ նոյեմբերի 26-ի կեսօրվա դրությամբ որևէ տեղեկատվություն ընդհանրապես չկա այդ խմբի մասին:
Այս և մի շարք այլ հարցեր միգուցե չառաջանային, եթե առկա չլինեին մի շարք հանգամանքներ.
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ե.Զայցևը այս ողջ ընթացքում աչքի չի ընկել առողջապահության նախարարության կողմից համավարակի դեմ պայքարի տապալման գեթ մի անաչառ գնահատականով, որով վարկաբեկել է հեղինակավոր միջազգային կառույցը և դարձրել ծաղրի առարկա,
ԱՀԿ-ն եվրոպական տարածաշրջանային տնօրենի անունից պատերազմի ողջ ընթացքում տարածել է արցախյան հակամարտության վերաբերյալ ընդամենը մեկ՝ անատամ, անհասցե հայտարարություն, մինչդեռ Ստեփանակերտի հիվանդանոցի, ծննդատան, մի շարք հոսպիտալների նպատակային ռմբակոծմանը, շտապօգնության մեքենաների թիրախային խոցմանը, բուժաշխատողների սպանություններին որևէ կերպ չի անդրադարձել,
ԱՆ-ն համավարակի դեմ պայքարում անտեսել է մասնագիտական տարբեր հարթակներից հնչած բազմաթիվ ողջամիտ առաջարկներ, անձնական շարժառիթներով առողջապահական համակարգի դռները փակել է իրեն քննադատող փորձառու բուժաշխատողների առջև, ովքեր անգամ խիստ պահանջարկի պայմաններում չեն կարողացել իրենց ծառայությունները մատուցել հայրենիքին,
ՄԹ-ն այն երկիրն է, որն ըստ ԶԼՄ-ների անթաքույց աջակցել է մեր թշնամուն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակել հակամարտությանը վերաբերող բանաձևի ընդունումը, մինչդեռ առողջապահությունը ազգային անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկն է:
Ամփոփելով վերոհիշյալը, առնվազն հարց է առաջանում. որո՞նք են հենց ՄԹ-ից այսպիսի տարաբնույթ ու աննախադեպ լիազորություններով օժտված խմբի ՀՀ հրատապ գործուղման իրական նպատակները և ինչ քողարկված վտանգներ կարող են պարունակել մեր երկրի համար:
Արժանապատիվ բուժաշխատողների միություն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից