Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան 11/26/2020   18:19  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական գործողությունների ժամանակ մեր Զինված ուժերին աջակցելու առաքելություն են իրականացրել: Մարզպետներից շատերը, եթե ոչ բոլորն առաջնագծում անցկացրել են բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ նրանց մի մասն ամենասուր ռազմական գործողությունների հատվածում: Բարձր եմ գնահատում դա և համոզված եմ նաև, որ այդ մարզերի բնակիչները նույնպես նկատել ու գնահատել են դա: Նաև մեր զինված ուժերը, բանակը նկատել և գնահատել են դա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը, «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»: «Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Որովհետև, ինչպես կառավարության այսօրվա նիստում ասացի, իսկապես ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ: Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով: Եվ դեռ ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում:

«Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք պետք է ապրենք, վերապրենք այս ծանր ժամանակները և կարողանանք հնարավորություն ստեղծել, որ մեր ժողովրդի ստեղծարար ներուժը՝ աշխատելու, ինքն իրեն դրսևորելու, բարիք ստեղծելու և այդ բարիքը մեր պետության ու ժողովրդի հետագա զարգացման հիմքում դնելու հնարավորություն ունենա: Այսօր ամենամեծ խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետևյալն է՝ պետք է արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունը կարողանանք ապահովել: Որովհետև սա, իսկապես այսօր կենսական կարիք է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար: Եվ այս համատեքստում պետք է լինենք ամուր, պետք է լինենք վճռական, նաև՝ այդ պատասխանատվությունը կրելու և վերցնելու առումով: Ընդ որում, ասում եմ՝ անձամբ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չեմ պատրաստվում որևէ այլ մեկի ուսերին դնել: Բայց մյուս կողմից՝ այս իրավիճակում պետական կառավարման համակարգի գործունեությունը, կառավարելիության, կայունության լիարժեք ապահովումը չափազանց կարևոր և ռազմավարական խնդիր է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետներին, որ այս ընթացքում այդ ծանր գործառույթը ստանձնել են, իրականացնում են և շարունակելու են իրականացնել»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ վատ նորություններն արդեն հայտարարված են, բայց միևնույն է, երբ դրանք իրագործվում են, երկրորդ էֆեկտն են ունենում:

«Եվ մենք պետք է կարողանանք մեր ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար, դրա այլընտրանքը կարող է լինել շատ ավելի ծանր, շատ ավելի բարդ և շատ ավելի ցավոտ: Մենք սա չենք կարող թույլ տալ: Այնպես, որ հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:26 26/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան
09:56 26/11/2020  |  ՄամուլԳործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը «Ժողովուրդ»
09:48 26/11/2020  |  ՄամուլԻշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» «Հրապարակ»
00:18 26/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Փաշինյանից ազատվելու մեկ ձև կա՝ ընդդիմությունը վայր է դնում մանդատներն ու ստիպում գնալ արտահերթի. Վահան Բաբայան
21:51 25/11/2020  |  ԼՐԱՀՈՍՓորձեցի հետաքրքրվել, թե ով է Նիկոլի կամակատար դատավորը. Բաբկեն Հարությունյան
21:40 25/11/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան. Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է
21:34 25/11/2020  |  ԼՐԱՀՈՍՔեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլևս գործոն չես՝ ոչ ներսում, ոչ դրսում․ Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
21:10 25/11/2020  |  Քրեական խրոնիկոնՆոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը
19:24 25/11/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
18:16 25/11/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ներկայացրել է գերեվարված անձանց հետվարադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները

Արխիվ

[]