ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/26/2020 20:39 | ԼՐԱՀՈՍ
«Ինձ համար դժվար կամ գրեթե անհնար է այս պահին պատասխանել ձեր հարցին՝ ատեղծված իրավիճակում ինչպե՞ս եմ ես տեսնում Արցախի հետագա անվտանգային կարգավորումները: Դա գործնականում անհնար է դառնում այս իշխանությունների առկայության պարագայում, մի իշխանություն, որը պարտվողական և անարժանապատիվ կապիտուլյացիայի ակտ է ստորագրում թշնամու հետ, Արցախից հայկական վերահսկողության տակ մնացած անորոշ տարածության ճակատագիրն, ըստ էության , հանձնելով ռուսական կողմին, որն էլ հիմա թշնամու հետ որոշում է՝ ի՞նչը և ինչքա՞նը մնա հայկական կողմին և ի՞նչը տա թշնամուն, - ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում վերլուծելով հետպատերազմյան իրավիճակը Արցախում և հավելում, - ակնհայտ է, որ երկրում արդեն տևական ժամանակ անիշխանություն է տիրում, այս վարչապետին ոչ ոք, բացարձակապես ոչ ոք լուրջ չի ընդունում և, եթե տեսնում եք՝ նրա հետ որևէ մեկը լուրջ հարցեր չի քննարկում: Ի՞նչի մասին է սա խոսում՝ այն, որ Արցախում իշխանությունը Ռուսաստանի Դաշնության ձեռքում է և այնտեղ կլինի այնպես, ինչպես կհուշի ռուսական կողմի շահը»։
Իսկ ի՞նչ է հուշում ռուսական կողմի շահը և որտե՞ղ է տեղավորվում այս իրավիճակում հայկական կողմի կամ Արցախի շահը հարցին, հայագետը պատասխանում է՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինչպես և որ ուղղությամբ նայես՝ հայկական կողմի ու Ռուսաստանի Դաշնության շահերն այստեղ համընկնում են և պետք է հնարավորինս օգուտ քաղելով դուրս գալ այս իրավիճակից, ինչի համար առաջին հերթին, ըստ վերջինիս, անհրաժեշտ է արագ և անհապաղ իշխանափոխություն, ինչը, Հայկազուն Ալվրցյանն, ի դեպ, չի բացառում.«Հազվադեպ իրավիճակներից է, երբ հայկական շահը համընկել է ռուսական շահի հետ և հայկական կողմը պետք է կարողանա ճիշտ օգտագործել այս իրավիճակը:
Երբ Ռուսաստանը տեսավ, որ սրանք հողերը հանձնելով Արցախն ամբողջությամբ թուրքին նվիրելու հեռահար պլան ունեն, անմիջապես իր ռազմական ուժերը տեղակայեց Մեղրիում: Ըստ պաշտոնական վարկածի, դա ռուսական զորքերի ինչ-որ ստորաբաժանումներ են, բայց իրականում, այն ինչ կա այս պահին Մեղրիում, գրեթե, կարելի է ասել ռուսական ռազմաբազա է: Ինչո՞ւ ռուսական կողմը պատերազմի թեժ օրերին որոշեց գնալ այդ քայլին և Մեղրիում այդօրինակ լուրջ ռազմական անվտանգային գոտի ստեղծել, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ էր հասկացել, թե ի՞նչ է իրականում կատարվում տարածաշրջանում: Իսկ կատարվում էր այն, որ անգլոսաքսոնական ծրագրով Հայաստանից փորձում էին պոկել նաև Մեղրին, եթե թույլ տային՝ ամբողջությամբ, որն իր հերթին, պանթուրքիզմի իրականացման ռեալ վտանգ էր դառնալու թե´ Ռուսաստանի Դաշնության, թե´ Իրանի և թե´ Չինաստանի համար, էլ չեմ խոսում Հայաստանի և Արցախի մասին, որոնց ֆիզիկական գոյությանն էր սպառնում այդ պլանը, եթե այն իրականություն դառնար, ինչը, փաստորեն և փաստացի, կանխվեց ռուսաստանյան կողմի միջամտության արդյունքում»:
Կհարձակվի արդյո՞ք Թուրքիան Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, հաշվի առնելով Նախիջևանի սահմանին, ըստ որոշ աղբյուրների, տեղակայված 50.000-ին հասնող կանոնավոր զորքի առկայությունն, ինչպես նաև՝ պանթուրքիզմի ծրագրի իրականցման բաղձալի հեռանկարը, ինչի համար, օբյեկտիվ վերլուծությամբ, պահն ամենահարմարն է ՝ Մեղրին ունենալու համար, հայագետ Հայկազուն Ալվրցյանը բացառում է.«Հիմա Թուրքիան նման քայլի չի գնա: Ինչպես արդեն ասացի, պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել: Մնում է, որ նոր իշխանություն կազմած հայկական կողմը կարողանա գրագետ և ճիշտ համադրել իր շահերը տարածաշրջանի գլխավոր խաղացողներ և դաշնակից Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ, ինչը, վստահ եմ, մեզ բացարձակ հնարավորություն կտա հետ բերել տարածքային կորուստները և նույնիսկ բարենպաստ դիրքեր գրավել Արցախի և Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության տեսանկյունից:
Ո´չ Ռուսատանին և ո´չ էլ Իրանին բացարձակ ձեռնտու չէ այն, ինչ կա այսօր տարածաշրջանում, այնպես որ, սա ռեալ իրականություն է՝ հետ բերել խայտառակ համաձայնագրի արդյունքում կորցրածը, սակայն այս իշխանության հետ ո´չ Ռուսաստանի Դաշնությունը, ո´չ Իրանը որևէ լուրջ աշխարհաքաղաքական գործարքի մեջ չեն մտնի, քաջ գիտակցելով, թե ինչ ուժերին են ծառայում սրանք: Հետևաբար, ինչպես արդեն ասացի, վերադառնալով մեր զրույցի ամենասկզբին՝ ինչ – որ բան փոխելու և այս գահավիժած և անարժանապատիվ անդունդից դուրս գալու համար, պետք է նախ և առաջ հասնել օրվա իշխանությունների իսպառ մաքրմանն ու հեռացմանը, ինչը, կարծում եմ, շուտով իրականություն կդառնա»:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ