ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու. Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար. Միքայել Մինասյան 11/26/2020 22:28 | ԼՐԱՀՈՍ
Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։ Հիմա Հայաստանը նման է այդ վիպակին, երբ բոլորը գիտեին՝ ինչ է լինելու։
2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու։ Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար։ Շարունակում եմ մնալ իմ նույն համոզմանը՝ մեր երկրում իշխանությունը գահ չէ, որ բազմես ու վայելես, այլ խաչ է, որ պիտի կրես։ Իսկ այս պահին իշխանության համար պայքարը առավել քան ուշացած է ու անիմաստ. այն ինչի համար պետք էր վռնդել Նիկոլին, գալ իշխանության ու փրկել՝ այլևս չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Չկա՛ Արցախը, չկա՛ անվտանգության գոտին, չկա՛ տնտեսական ողնաշարը, չկա՛ն պետականաստեղծ համակարգերի, ինստիտուտների մեծ մասը ու չկան հազարավոր լուսավոր տղերքը, որոնք մեր երկրի ապագան ու ապավենն էին:
2,5 տարի Նիկոլը հետևողականորեն երկիրը տանում էր դիվանագիտական, ռազմական, տնտեսական ու առողջապահական մեծ աղետի։ Դա անում էր ծափողջույնների կամ լավագույն դեպքում լռության ներքո։ Դրա դեմ պայքարում էին քչերը, որոնց պիտակավորում էին, անվանում դավաճաններ ու տականքներ։
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք կամ ավելի շուտ չունենք այն, ինչ ունեինք։ Եթե օր առաջ չհեռացվի տգիտության առաջնորդը, շուտով արդեն կունենանք նոր արհավիրքների շղթա, հայրենակործան նոր իրականություն։
Եթե կշեռքի այս նժարին չլիներ այդքան նվիրական բան՝ Հայրենիք, հիմա՝ այս պահին, ես անկեղծորեն կպնդեի, ու իրոք ցանկանում եմ Նիկոլը մնա։ Ասեմ ինչու. արդեն վերջացավ հնարավորությունների այն 21 օրը, երբ Նիկոլը եթե գնար, կարող էր բան փոխվել։
Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում։ Երկիրը դառնալու է ավելի մեծ աղետի գոտի։ Ու դրա պատասխանատուն Նիկոլն է և արդեն նաև ժողովուրդը, որը չօգտվեց այդ 21 օրվա հնարավորությունից։
Հնարավո՞ր էր սրա դեմն առնել՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։
Հնարավո՞ր էր 21 օրում Քարվաճառի և Քաշաթաղի ամբողջական հանձնումը դարձնել մասնակի՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։
Չուզեցիք, որովհետև ընկաք Նիկոլի թակարդը և դառնալով մանիպուլյացիաների զոհ՝ սկսեցիք ընտրել՝ լինել սև կամ սպիտակ, աջակցել նրան կամ նախկիններին, գնալ 17-ի հանրահավաքին կամ հանդուրժել դավաճաններին։ Եվ այդ պարզ դուալիզմի արդյունքում բոլոր նրանք, ովքեր հարցնում էին՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ», մոռացան գլխավորը. Նիկոլը ազգի դավաճան է, ոճրագործ ու անաշխատունակ և նրան պետք է ժամ առաջ վռնդել։
Այս աղետը մեզ տվել է հնարավորություն ասել ցավոտ ճշմարտություններ, արձանագրումներ, որոնք քաղաքականապես կոռեկտ չեն, անհարմար են, որոնց մասին ընդունված է լռել։ Բայց ո՛չ հիմա։ Եվ ո՛չ ես:
Ահա այդ ցավոտ, չֆիլտրված, դառը ճշմարտություններից մի քանիսը.
Զոհված և անհետ կորած զինվորների ծնողները Նիկոլի հետ հանդիպումից դուրս գալուց առաջինը հայտարարում են՝ մեր պահանջը քաղաքական պայքար չէ։ Ամբողջ խնդիրն այն է, հարգելի’ ծնողներ, որ ձեր երեխաները անհետ կորել են կամ զոհվել քաղաքականապես տհաս Նիկոլի պատճառով։ Դուք նրանց մասին լուր չունեք, որովհետև Նիկոլն ու Աննան մինչև հիմա գաղտնի են պահում ցուցակները։ Ձեր երեխաները դեռ անհետ կորած են, որովհետև գերագույն գլխավոր անկարողը ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Ազատության հրապարակի կուսակցությունների արածը քաղաքական պայքար չէր։ Դա հանուն ձեր երեխաների էր։ Ու դուք որոշեցիք այդ պայքարին չմիանալ։ Խնդրում եմ՝ հիշեք սա։
Այն ժամանակ, երբ արցախցին իր տան համար մերկ ձեռքերով կռվում է ադրբեջանցի զինվորների դեմ, երբ հայ զինվորները չեն իջնում դիրքերից ու պահում են եզակի բարձունքներ, Արցախի նախագահն օնլայն քծնում է Նիկոլին, անտերության մատնում երկիրը, իսկ հետո մասնավոր օդանավով հասնում Մոսկվա և թանկարժեք ռեստորաններում փորձում լուծել իր կարիերայի ապագան։
Այն ժամանակ, երբ Արցախի եկեղեցիները հանձնվում են թշնամուն, երբ մարդիկ արտաշիրիմում են հարազատների գերեզմանները, երբ փորձում են փրկել Արցախի հոգևոր ժառանգության մասունքները, Արցախի թեմի առաջնորդը, իր արնահոսող հոտը թողած, Լոս Անջելեսում ամերիկահայերի հետ ճաշում է, իսկ ֆոտոները հայտնվում են սոցցանցում։
Այն ժամանակ, երբ երկիրը տնտեսական կոլապսի և փախստականների չդադարող հոսքերի մեջ է, երկրի նախագահ ներկայացող Արմեն Սարգսյանը պետական միջոցներով այցելում է Հորդանան, մի երկիր, որը ոչնչով այս օրերին չի կարող օգնել Արցախին։ Ու ոչ ոք չի հարցնում՝ ինչու՞ է նա գնացել։ Ինչո՞ւ ոչինչ չի արել ամբողջ պատերազմի ընթացքում:
Ու եթե այսքանից հետո, դուք, այս անտանելի վշտի, մարդկային ու տարածքային կորուստներից հետո դեռ քաղաքականություն եք խաղում, դեռ քաղաքական կոռեկտություն եք պահում, ուրեմն Նիկոլը հանգիստ կարող է մնալ՝ մինչև դա իսկապես չսկսի շնչախեղդ անել յուրաքանչյուրին։
Նիկոլը, որպես երկրի ղեկավար և քաղաքական գործիչ, այլևս գոյություն չունի։ Մի քիչ խելք ունեցողը դա արդեն հասկացել է։ Բայց երկրում դեռ կենդանի է նիկոլիզմը։ Այն նիկոլիզմը, որն ըստ էության կործանեց Արցախը, ծնկի բերեց Հայաստանը, խլեց հազարավոր կյանքեր, թողեց տասնյակ հազարավոր վիրավորներ, զրկեց հաղթանակից ու արժանապատվոթյունից։ Քանդեց պետության հիմքերը, իսկ Հայաստանի ժողովրդից ստացավ ծիծաղի առարկա։
Արդեն փաստ է, որ գլխավոր փնթին միայն պայքարել է, պայքարում է և պայքարելու է աթոռի համար։ Եվ արդեն փաստ է, որ Նիկոլն ու իր միջակների խմբակը միշտ դա են արել։ Եվ միակը, որ կհաղթի նիկոլիզմին իրականությունն է։ Վստահ պնդում եմ՝ եթե չլիներ այս աղետը ու ավելի մեծ աղետի հեռանկարը, պիտի թողնեինք Նիկոլին, իր զանգվածին ու լուռ պայքարողներին այդ իրականության մեջ։ Թողնեինք իրար հետ։
Թողնեինք, որ ժողովուրդը սեփական կենսափորձով, պատմության մեջ առաջին անգամ դառը ճշմարտությունը հասկացած, խորտակի իր իսկ ընտրությունը։
Թողնեինք, որ ժողովուրդը ինքը սկսի պատժել նիկոլիզմ քարոզողներին։
Թողնեինք, որ Նիկոլին ու Աննային ժողովուրդը, բառի բուն իմաստով, բզկտի։
Թողնեինք, որ փողոցում հարձակվեն Աշոտիկի ու Մարիամիկի վրա։
Թողնեինք,, որ նիկոլական պատգամավորները վախից փախնեն մարդկանցից։
Թողնեինք, որ Ստեփանակերտի փողոցներում թքեն Արայիկ Հարությունյանի դեմքին։
Սա է լինելու։ Ժողովուրդը հասկանալու է, որ այլևս ելք չունի։ Որդեկորույս ծնողները հրաժարվելու են քաղաքական կոռեկտությունից ու խնդրելու են, որ ինչ-որ մեկը հանրահավաք անի ու չեն հանդուրժելու հանրահավաք անողներին պիտակավորողներին։
Սա տրամաբանական շարունակությունն է այսօրվա իրականության, որն անպայման կլինի, եթե հիմա բան չփոխենք։ Ես ուզո՞ւմ եմ սա, իհարկե՝ ո՛չ։ Ես կշարունակեմ պայքարել, որ նաև սա չլինի։
Ես հավատում եմ ու գիտեմ՝ ցանկացած, նույնիսկ ամենաաղետալի վիճակում, կա՛ լուծում։ Կա՛ ելք։ Եվ ես այդ ելքը գիտեմ։ Եվ ամեն ինչ կանեմ մեր հայրենիքի համար։ Ու պիտի արագ հաղթենք, որ Հայրենիք փրկենք, նաև, ինչու չէ, որ ժողովուրդը չբզկտի Նիկոլին և նիկոլիզմի կրողներին։
Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա։ Պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը։ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա։ Դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է։ Ժողովուրդը բերեց Նիկոլին ու վարակվեց նիկոլիզմով։ Հիմա պետք է հեռացնի Նիկոլին ու ինքնաբուժվի։ Գալիք արհավիրքները միևնույն է կստիպեն անել դա անկառավարելի ու տարերայնորեն, եթե հիմա չանենք խելքով ու գիտակցված»,- գրում է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ