ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը պետք է հեռանա, նա կարող է դա անել առանց ցնցումների կամ երկիրը տանել ցնցումների. դա կլինի Փաշինյանի վերջին վատությունը Հայաստանին.Գևորգ Գորգիսյան 11/25/2020 15:04 | Հարցազրույց
Նախօրեին ԱԺ խորհրդի նիստում որոշվեց դիմել ՍԴ՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ պատգամավորական մանդատից զրկելու համար։ Նիստին ընդդիմությունից մասնակցել են միայն ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ դեմ քվեարկելով, իսկ ԼՀԿ-ն նախընտրել էր չմասնակցել նիստին։ Ինչու՞, այս եւ այլ հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հետ։
- Պարո՛ն Գորգիսյան, ինչպե՞ս կգնահատեք հետպատերազմյան շրջանում կառավարության իրականացրած քայլերը, որքա՞նով ենք դրանք ուղղված երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը բարելավելուն։
-Կառավարությունը առհասարակ իրավիճակին չի տիրապետում, նրանք չեն հասկանում՝ ի՞նչ է կատարվում երկրում, չեն հասկանում այն խնդիրները, որոնց հենց իրենք են հասցրել երկիրը, այնպես են պահում կարծես ոչինչ չի եղել, իրենց պատճառով Արցախը չենք հանձնել:Մենք բազմիցս ասել ենք, այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ, դրա համար պետք է համաժողովրդական համախմբում, պետք է լարվածության թոթափում, իսկ կառավարություն գործողությունները որևէ աղերս չունեն լարվածությունը թեթևացնելու, համերաշխություն հաստատելու և խնդիրներ լուծելու ուղղությամբ
- Երեկ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստ գումարվեց, որին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց:Ինչո՞վ էր սա պայմանավորված և որքանո՞վ էր պատեհ այս շրջանում նման հարցի քննարկումը։
-Քանի դեռ վարչապետը խոսում է, որ հիմա պետք է մթնոլորտը մեղմել, չլարել, սակայն անում է քայլեր, որոնք ավելի լարում են մթնոլորտը, այստեղ մենք անելիք չունենք:Երկրի առջև լրջագույն խնդիրներ կան հիմա, այս իրավիճակում ի՞նչ կապ ուներ իրենց այս գործողությունը, սա առկա խնդիրների հետ որևէ տրամաբանություն չուներ։
- Վաղը ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու՝ ռազմական դրությունը վերացնելու օրակարգով:Ի՞նչ սպասումներ ունեք։
-Եթե ռազմական դրությունը հաջողվի հանել հետագա անելիքները կքննարկվեն և գործընթացները կլինեն օրենքի շրջանակներում, չեն լինի սահմանափակումներ, որոնք կան ռազմական դրությամբ պայմանավորված:Այսպես` թե այնպես վարչապետը պետք է հեռանա: Նա կարող է դա անել առանց ցնցումների կամ կարող է երկիրը տանել ցնցումների, հյուծման, ինչը վերջին վատությունը կլինի Հայաստանին Փաշինյանի կողմից։
- Ինչու՞ Լուսավոր Հայաստանը չի միանում 17 կուսակցություններին, որոնք արդեն տևական ժամանակ է հանրահավաքներ են անցկացնում՝ վարչապետի հրաժարականի պահանջով։
-Այն միջոցով, որով Փաշինյանը եկավ իշխանության, դրանով չեմ կարծում կարելի է նրա դեմ պայքարել, որովհետև եթե ժողովուրդը հիասթափված է Փաշինյանից, հիասթափված է նաև այդ մեթոդներից, և չեմ կարծում կարելի է դրանով արդյունքի հասնել, բայց հարգանքով եմ վերաբերում մեր գործընկերների քայլերին:Մենք նշել ենք, որ բոլոր հնարավոր սահմանադրական ճանապարհները կիրառելու ենք Փաշինյանի հրաժարականին հասնելու համար
- Կարծես թե Փաշինյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ Ավելին՝ քաղաքական հետապնդումներ են իրականացվում ընդդիմության նկատմամբ. վերջին շրջանում գրեթե ամեն օր բերման են ենթարկվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
-Դրա համար էլ մենք փորձում ենք հանել ռազմական դրությունը, որպեսզի իշխանությունը իրենց այդ քայլերում որևէ արդարացում չունենա և ընդդիմությանը պատեհ- անպատեհ չհետապնդի, հիմնականում դա իրավաչափ չէ, սակայն ռազմական դրության պայմաններում օրենքով արգելված են ցույցերը, հավաքները, ուստի այս փուլում կարողանում են արդարացնել իրենց գործողությունները, սակայն ռազմական դրությունը հանելուց հետո արդարացում չի ունենա
- Անհետ կորած զինծառայողների, ռազմագերինի հարազատները արդեն տևական ժամանակ է դիմում են տարբեր կառույցներ, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստանում, երեկ արդեն դիմեցին ՌԴ նախագահին: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները համարու՞մ եք բավարար
-Մենք ամեն օր կապի մեջ ենք անհետ կորած զինծառայողների ծնողների հետ, սակայն որպես ընդդիմություն շատ բան չենք կարող անել, գործադիր մարմինները պետք է դա անեն , սակայն չեն անում:Վարչապետը հանդիպեց նրանց հետ, դա ողջունելի է, սակայն ինչպես տեսնում ենք, որևէ լուծում կամ սպառիչ պատասխան այդ մարդկանց չի տվել:Պետք է դա անեն,այլ ոչ՝ անհասկանալի օրակարգերով իրենց օրը ծանրաբեռնեն և գործունեության իմիտացիա ստեղծեն
Ինչպե՞ս կգնահատեք իշխող «Իմ քայլը» խմբակցության գործողությունները վերջին շրջանում
-«Իմ քայլի» գործողությունները իրականության հետ կապ չունեն, նրանք ինչ-որ օրակարգեր են բերում, գործերով են զբաղված, որոնք բացարձակ կապ չունեն երկրում առկա իրավիճակների հետ, նրանք իրավիճակին այլևս չեն տիրապետում, միակ բանը, որ նրանք տիրապետում են դա իրենց աթոռներն են, դրանից այն կողմ այլ բան չեն տեսնում։
Զրուցեց՝ Քրիստինե Մուշեղյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից