ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմական գերատեսչությունն առաջարկում է հանել ռազմական դրության իրավական ռեժիմը, ընդունել եռամսյա վարժական հավաքների որոշումը 11/25/2020 18:55 | ԼՐԱՀՈՍ
«Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ռազմական դրության իրավական ռեժիմը հանելիս։ Խնդիր ունենք սահմանների պահպանության հետ կապված։ Ինչպես ենք մենք դիտարկում այդ խնդիրը, ինչպես ենք տեսնում լուծման ուղիները»,- այս մասին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկմանն ասաց գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը։
Վերջինս ներկայացրեց ռազմական գերատեսչության դիրքորոշումը.
Գեներալ-մայորը նշեց, որ անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած է, 44 օր մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու և վերականգնվելու հետ։ Բաղդասարյանը նշեց, որ ծնողների բողոքները տեղին են, երբ հարց են բարձրացվում, թե ինչպե՞ս է կազմակերպվելու երեխաների հանգիստը, հերթափոխը, ծառայությունը։
«Դա մեզ խնդիրների առաջ է կանգնեցնում, որին լուծում պետք է առաջարկենք։ Սահմանները, որոնք ունեցել ենք մինչև այսօր, պետք է կազմակերպենք պահպանությունը։ Մենք ունենք լրացուցիչ տարածքներ, որոնք պետք է պահպանենք։ Խոսքը գնում է ՀՀ 520 կմ–ի մասին»։
Գեներալ-մայորը նշեց, որ խնդիրներ կան մանավանդ լեռնային տեղնանքերի հետ կապված։ Ըստ նրա՝ ռազմական դրության ռեժիմը հանելը հեշտ է ու կարևոր ժողովրդի համար, բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է կազմակերպվելու ծառայությունը մեր սահմաններում։
«Արդյոք կարո՞ղ ենք այսօրվա դրությամբ կազմակերպել զորահավաքային զորակոչ և կանոնակարգել մեր սահմանների պահպանությունը։ Եթե կարող ենք, մենք խնդիր չենք տեսնում։ Այսպես թե այնպես պետք է հարցը լուծվի դրական։
Մենք նախաձեռնել ենք կառավարության որոշման նախագծեր, որպեսզի ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելուց հետո որոշում կայացվի զորակոչով ծառայածների զորացրումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՝ փուլային տարբերակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք սահմաններում պետք է ունենանք որոշակի անձնակազմ, որպեսզի ապահովենք ՀՀ անվտանգությունը»,- ասաց Բաղդասարյանը։
Ռազմական գերատեսչությունից առաջարկում են՝ կազմակերպել եռամսայա վարժական հավաքներ և սահմանային ծառայություն, մինչև վերջնական կկազմավորվի զինված ուժերը նոր կառուցվածքով, դրանով էլ կկազմակերպվի սահմանային ծառայությունը։
«Դա կլինի սահմանապահ զորքերի միջոցով, թե մեր ԶՈՒ-ի միջոցով, այլ հարց է, որը քննարկման փուլում է։ Անվտանգային խնդիր ունենք այսօր, երբ թողնում են առաջնագիծը, հակառակորդը գալիս և մտնում է՝ դրա համար պետք է ունենանանք մարդ՝ կանգնած սահմանին։ Ամեն դեպքում պետք է կազմակերպենք այս գործընթացը»։
Բաղդասարյանը նշեց, որ կողմ են, որ հանվի իրավական ռեժիմը, պայմանով, որ դա կազմակերպելու են փուլային տարբերակով։ ԳՇ-ի առաջարկը հետևյալն է՝ անմիջապես ընդունում են իրավական ռեժիմը հանելու վերաբերյալ կառավարության որոշումը, միաժամանակ ընդունվում է եռամսյա վարժական հավաքների վերաբերյալ կառավարության որոշումը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ