ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններ կատարելու և Մանե Գևորգյանին քաշքշելու մեջ մեղադրվող Պերպերյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը 11/25/2020 21:10 | Քրեական խրոնիկոն
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո զանգվածային անկարգությունների ժամանակ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու մեջ մեղադրվող երիտասարդը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է Հակոբ Պերպերյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Փաստաբան Ֆրեդ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը նոյեմբերի 18-ից ձերբակալված է եղել, նոյեմբերի 21-ին ձերբակալման ժամկետը լրանում էր, նույն օրը քննվում էր կալանավորման միջնորդությունը, որի քննությունը շարունակվել է այսօր եւ այսօր մերժվել։
Պաշտպանը դեռևս չի ծանոթացել դատական ակտին, սակայն պաշտպանական կողմից վիճարկվել են հիմնավոր կասկածը, կալանավորման հիմքերը։
«Մեղսագրվում են զանգվածային անկարգություններ, որոնք իրականացվել են բռնության գործադրմամբ։ Այնտեղ դրվագ կա՝ կապված վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի վրա թքելու հետ։ Մենք հերքել ենք ամբողջովին առնչությունը, քանի որ ներկայացված նյութերով բացարձակապես ոչինչ չի հիմնավորվում և ընդհանրապես իմ պաշտպանյալի՝ այնտեղ լինելու մասին որևէ փաստական հանգամանք այս փուլում ներկայացված չի եղել։ Դրա հիման վրա մեր առարկությունները շարադրել ենք, վիճարկել ենք ներկայացված փաստական հանգամանքները, քննիչի կողմից դիրքորոշումը, մտավախությունն ազատության մեջ գտնվելու պարագայում պաշտպանյալիս կողմից հետագա կատարվելիք գործողությունների մասով»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր դատարանը մերժել է միջնորդությունը և իր պաշտպանյալը կմնա ազատության մեջ։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Պերպերյանը որևէ դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ցուցմունք չի տվել, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նրա խոսքով՝ անձին այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմք չկա, քրեական գործն ամբողջությամբ անհիմն է։
Պաշտպանը նախաքննական գաղտնիքից ելնելով չմանրամասնեց, սակայն նշեց, որ որպես բռնություն դիտարկվել է այն հանգամանքը, որ որևէ անձ, ըստ տեսագրության, մուտք է գործում, այնտեղ կանգնած է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, թքում է մի քանի անգամ վերջինիս վրա և հեռանում է, շարունակում իր գործողությունները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մասին հայտարարությունից հետո Երևանում բազմամարդ ակցիաներ են իրականացվել, մասնավորապես, Արցախի մեծ մասն Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները բազմամարդ ակցիաներ են իրականացրել թե՛ ԱԺ-ի մոտ, թե՛ կառավարության և թե կառավարական առանձնատան մոտ։ Ակցիաների մասնակիցների մի մասը մուտք են գործել ԱԺ և կառավարության շենքեր, ինչպես նաև՝ կառավարական առանձնատներ։ Ըստ տարածված տեղեկատվության՝ քաղաքացիներից մի քանիսը կոտրել են կառավարության շենքի պատուհանները և դռները, ԱԺ-ում՝ բռնակներ, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ կառավարական առանձնատնից անհետացել է օծանելիք, համակարգիչ և այլ իրեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կատարելու դեպքերի առթիվ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ