ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավ մի՞թե էս տղեքը, որ 50 օր առանց վախի, լուռ ու հանգիստ կանգնեցին մինոմյոտների ու տանկերի կրակի տակ զգացմունք չունեն, հոգնել չունեն, մսից-արյունից չեն. Արսեն Կարապետյան 11/25/2020 15:57 | ԼՐԱՀՈՍ
Հիշում եմ, մի բեղավոր եսիմինչի հրամանատար էկավ, հրադադարից հետո, մինչեւ էդ չէր էրեւացել, նայեց-նայեց, թե բա լինյայի յաչեյկեքը որը քարից ա, կքանդեք, մեքենա ուղարկենք բարձեք, ափսոս ա, նույնիսկ հետը էկած մյուս եսիմով վատացավ, ասեց, լավ էլի, ամոթ ա, էսքանից հետո կուբիկ ես ասում տանենք էն էլ դիտարկվող տարածքից։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրառում է արել Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը։
«Ինչքան չեմ ուզում ՖԲ մտնել, բայց մի քանի բան կա, որ պարտքս եմ համարում գրել, քանի որ շատերը չգիտեն իրական պատկերը։
Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա, պետք է բառացի հասկանալ։ Այն երեք դիրքերը, որտեղ ես եմ էղել, կառուցել են զինվորները, իրենց ձեռքերով, բահերով, սպիտակ քարե կուբիկներն ու պակրիշկեքը իրար վրա դնելով։ Ինժեներական հարցերի մասին հիմա ժամանակը չէ խոսել, էն հետո առիթ կլինի, բայց էսօր պատմում եմ, տղերքը սեպտեմբերի 25-ից բարձրացել էին դիրքեր, ընթացքում՝ մարտական ծառայությանը զուգահեռ իրենց հանգստի հաշվին ծանր ֆիզիկական աշխատանք էին անում, քանի որ հրամանատարությունը փաստի առաջ կանգնեց, որ սաղ սխալ ա ու վատ ու հիմա մի փոքր հնարավոր է հընթացս շտկել, մինիմալ անվտանգությունը գոնե ապահովելու համար։
Հրադադարից հետո իհարկե պերեսմենկա չեղավ, հոգնած ու միայն վերջում հիասթափված զինվորներին ստիպեցին իրենց ձեռքով կառուցված դիրքերը քանդել, քանի որ մի քանի դիրք հանձնվում էր թշնամուն ու պաշտպանական գիծը հետ էր շարժվում։ Հիմա էլ այդ նույն անձնակազմին տարել են հետ, վրանների մեջ ապրում, դատարկ դաշտում նոր դիրքեր են կառուցում։
Լավ մի՞թե էս տղեքը, որ 50 օր առանց վախի, լուռ ու հանգիստ կանգնեցին մինոմյոտների ու տանկերի կրակի տակ (մանր-մունր զենքից հազարավոր կրակոցներ նկատող չկար), որ հետնահանջի խրամուղին (իրենց բառերով ուղիղ գրեմ, հիմա քաղաքավարության ժամանակը չէ) գառլախել էին՝ զուգարան էին դարձրել, որ մեկի մտքով չանցնի դա նպատակով օգտագործել, հիմա զինվորներին որպես ձրի աշխատուժ են օգտագործում, կարծես մարդ չեն, զգացմունք չունեն, հոգնել չունեն, մսից-արյունից չեն։
Հիշում եմ, մի բեղավոր եսիմինչի հրամանատար էկավ, հրադադարից հետո, մինչեւ էդ չէր էրեւացել, նայեց-նայեց, թե բա լինյայի յաչեյկեքը որը քարից ա, կքանդեք, մեքենա ուղարկենք բարձեք, ափսոս ա, նույնիսկ հետը էկած մյուս եսիմով վատացավ, ասեց, լավ էլի, ամոթ ա, էսքանից հետո կուբիկ ես ասում տանենք էն էլ դիտարկվող տարածքից։
Ու միշտ էլ զինվորը անխոս ստրուկ է եղել հրամանատարության համար, վստահ եմ, նույն խրամատների համար քիչ թե շատ փող էլ է հատկացվել, նյութ էլ, բայց դե սրա մասին հետո, շատ երկար ու շատ ջղային։
Էրեկ նոր «դիրքից» տղեքը զանգել էին, ծնունդս շնորհավորեցին (հիշել էին, քանի որ կատակում էինք, որ հելը ծնունդս ենք դիրքում նշելու, հետո նորտարին, բայց դե ես հիմա իմ տաք տանն եմ, իրանք՝ վրաններում), դրանից թանկ բան էսօր չեմ կարող պատկերացնել: Անուն չեմ գրում, որ հանկարծ մի կռիսի մտքով չանցնի գտնել պատժել, չեմ զարմանա տենց բան լինի։
Նկարում՝ մեր դիրքը, 50 օր անառիկ մնալուց հետո ապամոնտաժվեց, հանձնվեց թուրքին»,-գրել է Երևանի ավագանու նախկին անդամը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ