ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք խոշտանգվել են, դաժան վերաբերմունքի արժանացել կան սպանվածներ. դատախազություն 11/25/2020 14:52 | Քրեական խրոնիկոն
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համացանցում, լրատվամիջոցներում առկա հրապարակումների, դրանց պատշաճ իրավական ընթացակարգով ստուգման նպատակով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին: Մասնավորապես, խախտվել է «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության 44-րդ, 45-րդ, 47-րդ հոդվածների, 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ մասի, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը, այն է՝ առկա են տվյալներ Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող և վերոնշյալ կոնվենցիաներով պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմզաթիվ դեպքերի մասին:Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես՝
2020թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին և հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են և նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում:
Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին և իր կամքին հակառակ տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:
Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգից կրակոց են արձակել գերեվարված հայ զինվորականի գլխին, ծաղրել են ռազմագերուն՝ հարվածներ հասցնելով նրա գլխին, կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաև պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից:
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված մեկ այլ տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը գերեվարել են երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947 թվականին ծնված Բ.Հ.-ին և Հադրութի շրջանի Տյաք գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Յ.Ա.-ին, իսկ հաջորդող տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներն Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով կրակոցներ արձակելով սպանել են ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հիշյալ երկու անձանց:
2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցիալական ցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են և ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:
2020թ. հոկտեմբերի 16-ին առավոտյան Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ներխուժել են Հադրութ քաղաքի բնակչուհի Ժ.Բ.-ի բնակարան և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերից քարշ տալով, իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և բացահայտ առևանգելու եղանակով տեղափոխել Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու: Բռնություն գործադրելու եղանակով շուրջ 12 օր պահելուց հետո՝ հոկտեմբերի 28-ին Կարմիր Խաչի միջոցով նրան հանձնել են ՀՀ-ին:
«Hraparak.am» էլեկտրոնային կայքում առկա տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հարվածներ են հասցրել թվով 3 ռազմագերիներին:
Բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները պատշաճ իրավական ընթացակարգով ստուգվում են, դրանց կապակցությամբ իրականացվել են դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների ապացույցների ամբողջացման, դրանց քրեաիրավական խիստ գնահատականներ տալու հիմքերի ապահովման, հանցագործություն կատարած անձանց նույնականացման և քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:
Արդեն իսկ ձեռք բերված բավարար օբյեկտիվ ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք կենտրոնացված կազմակերպմամբ, բազմաթիվ զինծառայողների նկատմամբ, ազգային ատելության ընդգծված շարժառիթով, իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:
ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում: Այդ նպատակով ՀՀ դատախազությունը, ինչպես նաև քրեական գործի վարույթն իրականցնող մարմինը մշտական կապի և գործակցության մեջ են նաև ռազմագերիների և գերության մեջ գտնվող ՀՀ և ԱՀ քաղաքացիների հարցերով զբաղվող ներպետական համապատասխան մարմինների հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը