ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի սահմանադրական կարգը տապալելու համար. Կիմ Բալայան 11/24/2020 16:21 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը նույնպես հացադուլ է հայտարարել, բայց նա պահանջում է ոչ թե Փաշինյանի հրաժարականը, այլ՝ քրեական գործ հարուցել նրա նկատմամբ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Կիմ Բալայանն ասաց, որ բավական երկար ժամանակ է մտածել այս մասին, և սա պահի ազդեցության տակ ընդունված կամ հուզմունքային որոշում չէ։
«Ես գտնում եմ, որ իրավական ճանապարհով պետք է գնանք և քանի որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը խախտել է ու ստորագրել միջազգային պայմանագիր՝ առանց ընթացակարգերը պահելու, քրեական գործ պետք է հարուցվի և նրան քրեական պատասխանատվության պետք է ենթարկեն սահմանադրական կարգը տապալելու համար։ Սա է իմ միակ պահանջը»,-ասաց Կիմ Բալայանը։
Նա նշեց, որ բացի հրադադարի կետից մնացած բոլոր կետերը միջազգային պայմանագրի պարտադիր մասեր են հանդիսանում։ Սահմանադրության 116-րդ հոդվածն այդ կարգը սահմանում է։
Հարցին՝ փաստաթղթի համաձայն՝ ժամկետներ են սահմանվել, որի ընթացքում պետք է տարածքներ հանձնվեն թշնամուն, արդյոք դա ոչ իրավական գործընթաց է, Կիմ Բալայանը նկատեց՝ այդտեղ իրավաչափություն չկա. «Նույնիսկ այն հայտարարությունը, որ արել են, այսօր դրանք էլ են խախտում․ Մարտակերտի շրջանի մեջ բազմաթիվ գյուղեր, որոնք մտել են մեր շրջանի մեջ, հիմա այդ գյուղերը հանձնվում են ադրբեջանցիներին»,-նշեց ՍԴ նախկին անդամը։
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը միջազգային պայմանագիր չէ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս նշել է, որ սպառնալիքի ներքո ստորագրված փաստաթուղթը չի կարող միջազգային պայմանագիր համարվել, Կիմ Բալայանը նկատեց՝ չի կարող վավեր համարվել սպառնալիքի տակ կնքված պայմանագիրը. «Բայց ինչ վերաբերում է նրան, որ դա միջազգային պայմանագիր չէ, ապա Սահմանադրության 116-րդ հոդվածում նշված է, որ այդ բոլոր կետերը բացի հրադադարից, միջազգային պայմանագրի կետեր են ու պարտադիր կարգով պայմանագիր պետք է կնքվեր և ոչ թե հայտարարություն տարածել»,-ասաց Կիմ Բալայանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ