ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա բոլորը Հայաստանի թիվ մեկ դավաճան Նիկոլ Փաշինյանի շնիկներն են, ի՞նչ եք կարծում այդ շնիկներին ես պետք է բացատրություն տա՞մ. Իսագուլյան 11/24/2020 19:24 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Այն, ինչ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել եմ, միշտ եմ ասել։ Ինչու՞ է Գլխավոր դատախազը կամ ՀՔԾ-ն ուշ արձագանքում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանը նախօրեին տեղի ունեցած ասուլիսում մի շարք աղմկահարույց հայտարարություններով էր հանդես եկել, որոնց համաձայն՝ հակառակորդի 400 հոգանոց խումբը Հադրութ քաղաք է մտել թիկունքից՝ Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել են մինչև Հադրութի թիկունք, որ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը և անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների։ Բացի այդ նշել էր, որ Շուշիում հայերը կրակել են միմյանց վրա՝ առանց այդ մասին իմանալու։
Այսօր դատախազությունը հայտարարեց, որ ասուլիսի վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՔԾ է ուղարկել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գագիկ Իսագուլյանը նշեց, որ իրեն որևէ բանի մասին տեղյակ չեն պահել։
Հարցին՝ արդյոք հրավիրվե՞լ է բացատրություն տալու, Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Ինչի՞ համար պետք է բացատրության հրավիրեն։ Այդ հայտարարությունները հիմա բոլորն են անում։ Այն, ինչ ես երեկ ընդհանրացրել եմ, այդ ամենի մասին արդեն 2.5 տարի ասում եմ։ Չեմ կարծում՝ ինչ-որ բան կա, որ նոր եմ ասել և հանկարծ իրենք ուշքի են եկել։ Դրանք ասվել են միշտ, ինչու՞ է դատախազը կամ ՀՔԾ-ն ուշ արձագանքել կամ երկրի թիվ մեկ դավաճանը չի հանձնարարել դա անել։ Սա մի նպատակ ունի՝ փրկել իրենց»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում ո՛չ ՀՔԾ-ին, ո՛չ դատախազությանը բացատրություն տալ, քանի որ կարծում է՝ նրանք Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են։
Գառնիկ Իսագուլյանը բացառում է օբյեկտիվ քննություն իրականացվելու հավանականությունը։ «Հիմա բոլորը Հայաստանի թիվ մեկ դավաճան Նիկոլ Փաշինյանի շնիկներն են, ի՞նչ եք կարծում այդ շնիկներին ես պետք է բացատրություն տա՞մ։ Իրենք չե՞ն տեսել այդ ամեն ինչը։ Քանի դեռ երկրի թիվ մեկ ղեկավարը՝ հայրենիքի դավաճան Նիկոլ Փաշինյանն է, իսկ իրավապահ մարմինները նրա կատարածուները, կամակատարներն են, որևէ մեկին որևէ բան ասելու կամ բացատրելու խնդիր նույնպես չունեմ»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը։
Վերջինս նկատեց՝ եթե իրավապահ համակարգն այդ հայտարարությունների հետևից գնա, ապա մեկ նպատակ են ունենալու՝ վարկաբեկել այդ հայտարարությունների հեղինակներին. «Հայրենիքի թիվ մեկ դավաճանը հիմա ինչ-որ խնդիրներ է ուզում լուծել իր համակարգի, իր շնիկների միջոցով, բայց չի ստացվելու։ Իրավապահ մարմինները պարտավոր են Նիկոլ Փաշինյանին կալանավորել, մեկուսացնել հանրությունից։ Քանի դա դեռ չեն անում, այդ մարմիններին բացատրություն տալն անիմաստ է։ Հավատ չկա այդ մարմինների նկատմամբ։ Քանի դեռ իշխանափոխություն չի եղել, անհնար է, որ այդ գործերը բացահայտվեն։ Նրանք ամեն կերպ թաքցնելու են, որովհետև իրենց հանցանքն է»,-հավելեց Գառնիկ Իսագուլյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր կատարել, մասնավորապես նշել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբ Հադրութ քաղաք է մտել թիկունքից՝ Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել են մինչև Հադրութի թիկունք և դա ապահովել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը և անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների։
Գառնիկ Իսագուլյանի ասուլիսի վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ