ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ իշխանություններն այլևս որևէ ձևաչափի մեջ կենսունակ և գործուն չեն՝ Արցախում անվտանգության հետ կապված հարցերն ամբողջությամբ կարգավորվում են ՌԴ խաղաղապահների հետ. ռազմական փորձագետ 11/24/2020 16:56 | ԼՐԱՀՈՍ
«Այս իշխանությունը չունի որևէ ռեսուրս, կամք ու հնարավորություն, որպեսզի կարողանա ստեղծված իրավիճակից մեզ դուրս բերել: Ես ՀՀ-ում չեմ պատկերացնում մեկ այլ իշխանություն, որը կարող էր ավելի վատը լինել, քան սրանք են: Սա է պատճառը, որ այս իշխանությունը չունի որևէ այլ տարբերակ, քան անհապաղ և անցնցում հեռանալն է, ինչի համար առաջին հերթին պետք է բարոյական քայլ կատարել, ինչից, սակայն, սրանք, ցավոք սրտի լիովին զուրկ են,- «Փաստինֆո»-ի հեր զրույցում ասում է պատերազմական ողջ ընթացքն Արցախում անցկացրած ռազմական վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը, վերլուծելով հետպատերազմական իրավիճակն Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև հնարավոր անվտանգային սպառնալիքները։ Նրա արձանագրմամբ՝ ստեղծված իրավիճակում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է Արցախի կարգավիճակի հարցը, որովհետև սա անվտանգային ռիսկեր է առաջացնում պայմանավորված նրանով, որ շարունակում է մնալ անորոշ: Անվտանգային ռիսկերը կտրուկ մեծացել են այն պարագայում, երբ Արցախն իր տարածքների մի հսկայական հատված կորցրել է: Սա բացի տարածքային կորուստ լինելուց, անվտանգային մեծ խնդիրներ է առաջացրել ոչ միայն Արցախի հայկական հատվածի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար՝ կլինի Սյունիքը կամ որևէ այլ հատված»:
Ռազմական փորձագետն ընդգծում է՝ պայմանավորված հետպատերազմական իրավիճակով Արցախում անվտանգության հետ կապված հարցերն այս պահին ամբողջությամբ կարգավորվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ միասին. «ՀՀ իշխանություններն այլևս որևէ ձևաչափի մեջ կենսունակ և գործուն չեն: Ըստ էության, նրանք դուրս են մնացել քաղաքական գործընթացներից, ինչը մեզ համար՝ որպես պետություն լրացուցիչ բարդ խնդիրների առաջ է կանգնեցնում: Չկա վստահություն ներսում, չկա նաև Հայաստանի և այս իշխանությունների նկատմամբ վստահություն միջազգային գործընկերների կողմից: Նրանք ամբողջությամբ հեղինակազրկված են և այսպիսի իրավիճակում մեծ թվով խնդիրների լուծման միակ ճանապարհն, ինչպես արդեն ասացի, այս իշխանությունների արագ և անցնում հեռացումն է, ինչը հնարավորություն կտա իշխանության գալ մարդկանց, ովքեր իրականում կկարողանան ստեղծված իրավիճակում բարդ խնդիրներ լուծել: Այս իշխանությունն արեց իր առավելագույնը, ինչը, ինչպես տեսանք, ողբերգական հետևանքներ ունեցավ երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի համար»:
Անդրադառնալով վերջին օրերին հասարակության մեջ լուրջ դժգոհությունների ալիք բարձրացրած՝ գերիների և անհետ կորածների վերաբերյալ աշխատանքներին, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը նկատում է՝ այդ աշխատանքները պետք էր ավելի վաղ սկսել.«Գերիների և անհետ կորածների վերաբերյալ պրոցեսը բավականին ուշ է սկսվել, իսկ առկա տեղեկատվությունն էլ ցույց է տալիս, որ այդ պրոցեսն այս պահին էլ բավականին դանդաղ է ընթանում: Առհասարակ, պետական կառավարման համակարգը պարալիզացված է, ինչը ոչ միայն այս, այլ մնացյալ բոլոր ուղղություններով մեզ որևէ հնարավորություն չի տալիս էֆեկտիվ գործունեություն ծավալելու:
Հարցին՝ ի վերջո, ստեղծված իրավիճակում ի՞նչր քայլեր պետք է անհապաղ կերպով իրականացվեն, հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու համար, ռազմական փորձագետն ընդգծում է՝ արդեն նշեցի՝ պահի ամենագլխավոր խնդիրն ու հրամայականն այս իշխանությունների արագ հեռացումն է. «Այս իշխանությունները կարողացել են, բայց չեն կանխել պատերազմը, ինչի մասին մենք վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահի և Արտաքին գործոց նախարարի հնչեցրած հայտարարություններից իմացանք, որ այդպիսի հնարավորություններ եղել են՝ պատերազմի ընթացքի տարբեր փուլերում կանգնեցնել այն, զերծ մնալով մեծ թվով զոհերից, ես կասեի՝ մի քանի հազար զոհերից և տարածքային այսօրինակ կորուստներից: Փաստորեն, սրանք որևէ քայլ չեն ձեռնարկել այս ուղղությամբ: Իհարկե, ժամանակի ընթացքում նրանք պետք է պատասխան տան, թե ինչո՞ւ այդ քայլերը չեն ձեռնարկվել՝ մեզ համար ավելի բարենպաստ պայմաններով պատերազմը դադարեցնելու, ինչի արդյունքում մենք հանգեցինք այս ողբերգական իրականությանը: ՀՀ-ում օր առաջ իշխանության պետք է գան այն ուժերը, որոնք առաջին հերթին կարող են էֆեկտիվ աշխատանք ծավալել Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև ստեղծված իրավիճակով պայմանավորված, տարածաշրջանում կտրուկ մեծացել է ՌԴ-ի դերակատարումը, իսկ Արցախում այսօր մեր հայրենակիցների փաստացի անվտանգությունը հենց Ռուսաստանի Դաշնությունն է իրականացնում: Պետք է կարողանալ համադրել մեր ջանքերն ու պետական շահը Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի կարողանանք ստեղծված իրավիճակում բանակցության կամ մեկ այլ միջոցով մեզ համար շահեկան լուծումների հասնել»,- եզրափակում է զրույցը ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ