ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ՔՊ-ի անդամները շարունակեն չեզոք կեցվածք դրսևորել, դրան կհետևեն ավելի հստակ և համարժեք գնահատականներ. Քրիստինե Վարդանյան 11/24/2020 20:01 | ԼՐԱՀՈՍ
«ՔՊ կուսակցությանը հստակ մեսիջ էինք ցանկանում փոխանցել. իրենք պարտավոր են ընտրել, թե իրենց գործողություններով ո՞ւմ շահերն են սպասարկում։ Կամ իրենք շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին և դրանով մասնակցում Հայաստանի քանդման դավադիր ծրագրին, կամ կանգնում են հայոց պետականության կողքին և նպաստում Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռանալուն»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ երիտասարդների իրականացրած ակցիային։
Ցուցարարները բերել էին պաստառներ՝ «Ամոթ», «Պարգևավճար», «Ո՞րն է ձեր հայրենիքը» գրություններով, որոնք թողեցին ՔՊ գրասենյակի աստիճաններին:
«Մենք չենք շտապում բոլոր ՔՊ-ի անդամներին նույնականացնել Նիկոլի հետ և մասնակիցը համարել այդ դավադիր ծրագրին, բայց եթե իրենք շարունակեն այսպիսի չեզոք կեցվածք դրսևորել, որևէ կերպ չբարձրաձայնել խնդիրների մասին և չսատարել հանրային պահանջին, արդեն դրան կհետևեն ավելի հստակ և համարժեք գնահատականներ»։
Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում օգտագործելու են բոլոր օրինական միջոցները, որպեսզի հաղորդագրությունը հասցնեն իրավիճակի պատասխանատուներին և իշխանության ներկայացուցիչների գործողություններն անհանդուրժելի են համարում։ Խոստացավ՝ ամեն ինչ անելու են, որ վարչապետն օր առաջ հրաժարական տա, իսկ բողոքի ակցիաներն ավելանալու են, քանի դեռ դա տեղի չի ունեցել։
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն առաջինը մենք ենք բարձրացրել՝ պատճառաբանելով բոլոր հիմնային խնդիրները, որոնք կային ոլորտում։ Իրավիճակի առաջնային պատասխանատուն այլ մեկը չէ՝ Նիկոլ Փաշինյանն է։ Որևէ կադրային փոփոխություն, նախարարների փոփոխություն չի կարող իր մեղքի բաժինը քչացնել, որ թողնի, հետագայում շանսերը մեծացնի՝ պաշտոնավարումը հետագայում շարունակելու համար»։
Նիկոլ Փաշինյանի ժամ առաջ հեռանալու կարևորությունը Վարդանյանը մեկնաբանում է նրանով, որ հնարավորինս շանս կունենանք կորցրածը հետ բերելու և շանս կունենանք հնարավորինս արագ վերադառնալու բնականոն հունին։
«Նիկոլ Փաշինյանն ամեն գործիք օգտագործելու է՝ միայն սեփական իշխանությունը ամրապնդելու համար՝ հասարակության որևէ նպաստավոր գործողության մասին խոսք գլնալ չի կարող։ Մեր համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի անգամ օրերի պաշտոնավարման շարունակությունը»։
Քրիստինե Վարդանյանն անընդունելի է համարում, որ վարչապետն իր մեղքը բարդում է թիմակիցների վրա։ Վստահեցրեց՝ իրենց ակցիաները, որոնք հետագայում էլ կազմակերպվելու են ինքնաբուխ կերպով՝ անիմաստ չեն։
«Շարունակելու ենք այն պատճառով, որ ամեն քաղաքացի իր ահնատական պատասխանատվությունը պետք է զգա ու շատ հստակ պիտի լինի՝ որ կողմի շահերն է սպասարկում ու հետագայում պատասխանատվություն է կրելու, կամ պատասխանատվություն կրելո՞ւ է թե ոչ։ Հիմա ուզում ենք, որ յուրաքանչյուրն այդ պատասխանատվությունը զգա՝ առաջին հերթին իշխող թիմը»,- հավելեց Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ