ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անգամ չեն բանակցել՝ մարդասիրական կամուրջի անցկացման համար, որ այդ տարածքներում գտնվող զինվորականներին հնարավոր լիներ դուրս բերել. սահմանադրագետ 11/24/2020 20:27 | ԼՐԱՀՈՍ
Շուրջ 45 օր տևած Արցախյան երկրորդ պատերազմում անհետ կորած զինվորների ծնողներն արդեն երկար ժամանակ է փնտրում են իրենց զավակներին։ Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո թվում է, թե հրադադար է և մինչ այդ անհնարին թվացող դիակների, գերիների փոխանակումը և անհետ կորածների որոնողական աշխատանքները պետք է հիմա լայն թափով ընթանան, բայց խնդիրները միայն էլ ավելի են խորանում։ Բանն այն է, որ հայտարարության համաձայն՝ նախ պետք է իրականացվեն դիակների և անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների և դիակների փոխանակումը, ապա միայն տարածքների հանձնումը, մինչդեռ այսօր շտապում ենք հանձնել տարածքները, ինչի մասին ահազանգում են նաև անհայտ կորած զինվորների հարազատները։ Այլ կերպ ասած՝ որոնողական աշխատանքները դեռ չավարտած շտապում ենք հայտարարությամբ ամրագրված սեղմ ժամկետներում հանձնել տարածքները, որից հետո Ադրբեջանը պարզապես թույլ չի տալիս իրականացնել աշխատանքներ, իսկ ՀՀ կառավարությունը և պատկան մարմինները լռում են։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հենց առաջին օրվանից բարձրաձայնել է այս կարևորագույն խնդիրը, թե ինչու է այս փաստաթուղթը «ազգադավ», ինչու է տպավորություն, թե կարծես թե Հայաստանի կողմից ադրբեջանցի կամ թուրք է ստորագրել այդ փաստաթուղթը, քանի որ, բացի այն, որ փաստաթղթում առկա չէ որևէ հայանպաստ կետ, այն ամբողջությամբ թերի կազմված։ Մեզ համար պարտավորեցնող դրույթներ է պարունակում և որևէ մեխանիզմ նախատեսված չէ այդ կետերի իրականացման համար, որոնք երաշխիք կհանդիսանային։ Մելոյանն արձանագրեց, որ հիմնականում մեզ վրա է պարտավորություններն ամրագրված՝ բացասական իմաստով, հայաստանյան կողմի ներկայացուցիչը՝ այս դեպքում գործադիր իշխանության ղեկավարը, որը թույլ է տվել ներպետական օրենսդրության խախտմամբ միանձնյա նմանաբնույթ օրենք ստորագրել, գոնե պետք է ինչ-որ բանակցություն փորձեր վարել՝ երաշխիքների համար։ Մելոյանի խոսքով՝ խնդիրը միայն այն չէ, որ տարածքները հանձնվում են՝ առանց անհայտ կորածների որոնողական աշխատանքների, կարելի էր որպես մինիմալ պահանջ բանակցել մարդասիրական կամուրջի անցկացման համար, թեկուզ, այդ տարածքներում գտնվող զինվորականների դուրս բերման համար։
«Երկրի ղեկավարը՝ դեյուրե փաստերի հիման վրա հիմնված դեպքեր էին ի հայտ եկել, որ մի խումբ զինվորականներ թաքնվել են անտառներում, հետո դուրս են եկել։ Այսինքն՝ հնարավոր է, որ նմանաբնույթ դեպքեր առկա լինեին։ Բացի դա՝ երաշխիքները բացակայում էին նաև այդ տարածքների ազատագրման առումով։ Պատկերացնում եք՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով նախատեսվում էր նոյեմբերի 15-ին տարածքի ազատագրում։ Որևէ կերպ երաշխիք նախատեսված չէր և դրա հիման վրա օպերատիվ կերպով այդպես էլ չընդունվեց որևէ իրավական ակտ, որով կկարգավորվեր, թե ինչպես այդ մարդիկ պետք է դուրս գային այդ տարածքից, արդյոք իրենց համար որևէ անվտանգության երաշխիք նախատեսվում էր, արդյոք պետությունը որևէ կերպ պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերեր՝ տրանսպորտի տեսքով քաղաքացիների գույքի դուրս բերման համար »,- ասաց սահմանադրագետը՝ նշելով, որ ինքնակազմակերպման տեսանկյունից էլ մարդիկ տներն այդպես թողել և դուրս են եկել, գուցե ֆինանսական հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն ինքնակազմակերպվելու համար, որ իրենց պատկանող իրերը կարողանան իրենց հետ վերցնել, արդյո՞ք որևէ փոխհատուցում նախատեսվելու է այդ գույքի դիմաց կամ պետությունը գոնե մինիմալ աջակցություն կցուցաբերի՞։
Սահմանադրագետը նշեց, որ հարյուրավոր հարցեր են բաց և անտերության մատնված, քաղաքացիները պետք է իրենց գոյատևման հնարը տեսնեն։
«Բարեբախտաբար մեր հանրությունն ինքնակազմակերպվեց և խոշոր աջակցություն է ցուցաբերում մարդկանց, բայց դա բնականաբար երկար չի կարող տևել և մենք մի շարք սոցիալական ճգնաժամային իրավիճակների ենք բախվելու, թեև կարծում եմ, որ մեր պետությունը ճգնաժամային իրավիճակում է հայտնվել բոլոր բնագավառներում՝ և քաղաքական, և տնտեսական, և իրավական, և սոցիալական, և առողջապահական։ Սա ողբերգական իրավիճակ է՝ չհաշված ամենակարևոր՝ հոգեբանական ճգնաժամը, որ այս պահին տիրում է, որովհետև շատ զոհեր ունենք և գրեթե ընտանիք չկա, որ ձեռնպահ մնա այդ ողբերգությունից»,- նշեց Մելոյանը՝ ընդգծելով, որ ամենավատն այն է, որ որևէ կերպ աշխատանք չի տարվում։ Մելոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ չարաբաստիկ հայտարարության ստորագրման փաստից արդեն երկու շաբաթ է անցել և իշխող ուժի կողմից մեկնարկող միակ օպերատիվ գործողությունները, որոնք տեսնում ենք, իրենց աթոռակռիվն է։
«Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեկ զինվորի համար, որը, հնարավոր է մոլորվել է, ունենք հազարավոր անհայտ կորած կարգավիճակով զինվորներ։ Որևէ հրատապ, օպերատիվ աշխատանք չի մեկնարկել այդ ուղղությամբ, մենք ամեն օր ականատես ենք լինում այդ պատկերին՝ ինչպես են անհայտ կորած զինվորների հարազատները այստեղից այնտեղ գնում՝ փորձելով իրենց զինվորի կարգավիճակի հետ կապված նորություն իմանալ»,- ասաց Մելոյանը՝ արձանագրելով, որ, երբ հանրության ուշադրությունը սևեռվեց այդ հարցին, քայլեր են սկսել ձեռնարկել՝ ունենալով մանիպուլյատիվ նպատակ, այն է՝ հանրությունն իրենց դեմ չտրամադրելը։
Դա չպետք է կրի ձևական բնույթ, ըստ Մելոյանի, պետք է բոլոր հնարավոր մեխանիզմներով ծեծենք բոլոր միջազգային կառույցների պաշտոնատար անձանց դռները, որ թեկուզ միջազգային հանրության միջոցով բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառվեն՝ ադրբեջանական կողմին պարտավորեցնելու՝ նախ գերիների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու և գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Մելոյանը կարևորեց, որ այսքան բարձրաձայնելուց հետո կառավարությունը նախաձեռնի և երկու կողմերի հետ բանակցություն իրականացնի՝ ռազմավարական դաշնակից ՌԴ-ին խնդրելով, որ խաղաղապահներն ապահովեն տարածքներում որոնողական աշխատանքների իրականացումը, որ հնարավոր լինի վիրավոր զոհված զինվորների մարմինները դուրս բերել կամ, եթե անգամ չնչին հնարավորություն կա ողջ մնացած զինվորներին գտնել և տեղահանել այդ հանձնված տարածքներից։
Վերոգրյալից բացի խնդրահարույց է նաև այն, որ հայտարարության ստորագրումից միայն երկու շաբաթ անց է ներկայացվել ցուցակ, ընդ որում, ոչ պաշտոնական, թե որ բնակավայրերն են անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ստացվում է, որ Ադրբեջանի պնդմամբ իրենց վերահսկողության ներքո պետք է գտնվեն, օրինակ, խորհրդային տարիների կազմով Աղդամի այն բնակավայրերը, որոնք վերջերս Արցախում վարչատարածքային բաժանման հետևանքով միացել են այլ շրջաններին։
Գոհար Մելոյանը գտնում է, որ դա ևս լրջագույն խնդիր է և փաստաթղթի պատասխանատու անձը պետք է բանակցեր, որովհետև անցել էր բավականին երկար տարիներ, ունենք արդեն ձևավորված, կազմավորված պետություն՝ իր վարչատարածքային կազմավորմամբ և միավորումներով, իսկ Ադրբեջանն առաջնորդվում է նախկինում գծագրված քարտեզի և, հնարավոր է, չի ճանաչում առկա ԱՀ վարչատարածքային բաժանումը։
«Նմանաբնույթ հարցերը չպետք է ինքնահոսի տրվեն, նմանաբնույթ հարցերը պետք է բանակցությունների ընթացքում բանակցող կողմերը հստակեցնեն։ Այս պարագայում ինչպես տեսնում ենք՝ ուժն է հարց լուծում, ուժն է լուծում իրավունք։ Երկու կողմը փորձելու են ի նպաստ իրենց այս դրույթը մեկնաբանել և այս պարագայում ադրբեջանական կողմն իր պատկերացումներով փորձելու է մեկնաբանել դրույթը և լրացուցիչ տարածքներ գրավել՝ հիմնվելով այդ փաստաթղթի վրա»,- ասաց Մելոյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի հրաժարականն օրվա պահանջ է, քանի որ խնդիրները դեռևս շարունակվելու են, դրանք օրհասական են, իշխող ուժն իր ապիկարությամբ հանդես պետք է հեռանան, փորձառու մարդիկ գան և փորձեն բեկում մտցնելով բանակցել և գոնե հայանպաստ լուծումների հանգել թե՛ տարածքային կորուստների տեսանկյունից փորձել հայանպաստ լուծումների հանգել, թե՛ բնակչության աջակցության տեսանկյունից։
Մելոյանը նշեց, որ ներպետական օրենսդրության տեսանկյունից այդ ակտն արդեն առոչինչ է, որովհետև պետական օրենսդրության տեսանկյունից չեն պահպանվել մեխանիզմներ, հարցին լուծում տալ հնարավոր է միայն բանակցային եղանակով։
Սահմանադրագետը պարզաբանեց, որ, թեև փաստաթուղթը ներպետական օրենսդրության համատեքստում առոչինչ է, դրա իրականությունից հրաժարվել չենք կարող, որովհետև առկա է դե յուրե ստորագրված փաստաթուղթ և դա չկատարելու համար մեզ պետք է համապատասխան հնարավորություններ՝ համապատասխան ռազմական ուժի դրսևորման հնարավորություն, որովհետև, եթե ձեռնպահ մնանք դրա իրականացումից, հակառակորդը կրկին դիմելու է ռազմական գործողությունների, իսկ հետագա կառավարության, թեկուզ, անցումային կառավարության կազմով ներքին իրավական ակտով կարող են տրվել երաշխիքները կամ փորձել առկա միջազգային գործիքակազմերից, իրավակարգավորումներից օգտվել՝ ռազմագերիների հարցի, մարդասիրական միջանցքների, տնտեսական երաշխիքների հարցերի լուծման համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթին, ապա անհրաժեշտ է հարցը բանակցային սեղան վերադարձնելու փորձ կատարել՝ դիվանագիտական եղանակներով նոր պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ներպետական մեխանիզմներով գործընկերների վրա ազդելու միջոց սահմանադրագետը չի տեսնում, անհրաժեշտ է հմուտ դիվանագետների աշխատանք՝ բանակցային սեղանի շուրջ։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է ստորագրել՝ համաձայնելով Արցախի փաստացի կապիտուլյացիային, Ադրբեջանին տալով Արցախի մեծ մասը՝ հայկական կողմին թողնելով միայն մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից որոշ տարածքներ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ