ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է բանակցողը փոխվի, Արցախի տարածքների համար մեծ բանակցություն պետք է գնա. Մեդիափորձագետ 11/24/2020 12:40 | ԼՐԱՀՈՍ
«Սեյրան Օհանյանը այն ունիկալ մարդկանցից է, որը հետապնդվում է և Ադրբեջանի, և Հայաստանի իշխանությունների կողմից, իմ կարծիքով նույնիսկ այս օրերին նրա հանդեպ տեղի ունեցողը հետապնդում է։ Ոչ միայն նրա, այլ մարդկանց, որոնք արցախյան հաղթանակում մեծ ներդրումներ են ունեցել և որոնք դատվում են սահմանադրական կարգի տապալման գործով, պետք է անհապաղ ազատել կալանքից և կարճել դատական գործը»,- այս մասին մամուլի ասուլիս ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Սեյրան Օհանյանին Բաքվում կալանավորելու որոշում են կայացրել։
Մեդիափորձագետի կարծիքով, տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները այս ուղղությամբ էլ են միասին աշխատում։
«Այնպիսի տպավորություն է, որ իրենց հանդեպ երկար ժամանակ քեն կա և վրեժ է լուծվում բոլոր այն մարդկանցից, որոնք պատերազմում հաղթանակ են տարել։ Ինձ համար նույնիսկ զարմանալի է Վազգեն Սարգսանի արձանը Շուշիից չտարհանելը։ Կարող էին անել դա, եթե գիտեին, որ հանձնվելու է կամ գիտեին, որ ադրբեջանցիները գալիս են այդ ուղղությամբ՝ ուղղակի դուրս գալուց պետք է պայթացնեին։ Այնպիսի տպավորություն է, որ արձանը պետք է մնար ու պղծվեր, որպեսզի որոշ մարդիկ դրանից հաճույք ստանային»։
Մեդիափորձագետը նշեց, որ ունենք մի իշխանություն, որը կամ պատրաստ է, կամ ստիպված է անել ամեն ինչ, ինչը իրեն կասվի, որով և շարունակվում է կապիտուլյացիոն հոգեբանությունը։
«Չգիտեմ էլ ինչ պետք է պահանջեն։ Ադրբեջանը տեսնում է, որ ճնշել է և փորձում է զարգացնել ճնշումը։ Մեր բնակչությանը հանում են այնպիսի գյուղերից, որտեղից չպետք է հանեին։ Օրինակ՝ Քարվաճառի շրջանի Չարեկթար գյուղը, որը պետք է դատարկվի վաղը, Խորհրդային միության քարտեզում եղել է ԼՂԻՄ –ի տարածքում գտնվող գյուղ։ Ինչի՞ են պարտադրում, որ բնակիչները դուրս գան»։
Քոչարյանի կարծիքով՝ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց եթե դա չկատարվի, պետք է բանակցողը փոխվի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բարոյական իրավունք չունի որևէ բանակցություն անի, քանի որ ինքը պարտված է։
«Շատ արագ պետք է մարդիկ նստեն, որպեսզի կարողնան ճիշտ բանակցություն վարեն, եղածը կարողնան պահել։ Արցախի տարածքների համար մեծ բանակցություն պետք է գնա, որպեսզի հասկանան՝ ինչը կարելի է հետ բերել, ինչը՝ ոչ։ Այս իշխանություններով դա անելը անհնար է։ Ինձ համար զարմանալի է Փաշինյանի հաստակաշիությունը, որը պետք է փորձի Ալիևի հետ բանակցի այն տեսանյութից հետո, երբ Ալիևը ուղղակի ձեռք է առնում Փաշինյանին»,- ասաց Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ