ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը թույլ էր տվել Միհրան Հակոբյանի տանը խուզարկության ժամանակ փնտրել ցույցերի կազմակերպման վերաբերյալ առարկաներ, բայց քննիչն առգրավվել է օրինական որսորդական զենքեր. Փաստաբան 11/24/2020 12:47 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանն իրականացվող խուզարկությունն ապօրինի էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատարանի կողմից հստակ ծավալ էր նշվել, նախ՝ թե ով պետք է իրականացնի խուզարկությունը և ինչ առարկաներ պետք է փնտրեն, մինչդեռ, խուզարկություն իրականացվել է այլ անձի կողմից, թեեւ չի ներկայացվել անգամ քննչական խումբ ձեւավորելու մասին որոշում։
«Պարզապես ուրիշ քննիչ եկավ իրականացրեց խուզարկությունը, առգրավեցին բոլորովին այլ առարկաներ, ոչ թե՝ այն ինչ փնտրում էին։ Ընդ որում՝ առգրավված առարկանների օրինականության վերաբերյալ փաստաթղթերն առկա են եղել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Միհրան Հակոբյանի տանից առգրավել են օրինական հիմքերով իրենց պատկանող որսորդական զենքեր, մինչդեռ՝ փնտրում էին ցույցերի կազմակերպման հետ կապված ենթադրյալ առարկաներ, փաստաթղթեր և բարձրախոսներ։
«Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվության մասին որոշումը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել։
Նշենք, որ խուզարկությունն իրականացվել է Արցախի հողերի մի մասն ադրբեջանցիներին հանձնելու համար Փաշինյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիաների առնչությամբ ՔԿ-ում քննվող քրեական գործով, որի շրջանակներում Միհրան Հակոբյանն ավելի վաղ ձերբակալվել էր, ապա՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվել։
Ձերբակալության ոչ իրավաչափ ճանաչվելուց և ազատ արձակվելուց հետո Միհրան Հակոբյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրությունը չհեռանալու մասին։ Փաստաբանը հայտնեց, որ ծանուցագիր են ստացել եւ մոտ օրերս պետք է ներկայանան վարույթ իրականացնող մարմին, ամենայն հավանականությամբ կքննարկվի մեղադրանք առաջադրելու հարցը։
Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ փաստաբանը մանրամասներ չհայտնեց, սակայն վստահ է, որ Հակոբյանի դեմ էական ոչինչ չկա։
«Հակոբյան Միհրանը որևէ ցույց չի կազմակերպել և չի վարել։ Ինչ վերաբերում է մասնակցելուն, դա քրեորեն պատժելի չէ, շատերն են մասնակցել, դա չի նշանակում, որ պետք է անձին ձերբակալել կամ տուն խուզարկել»,- նշեց փաստաբանը։
Բացի դա՝ փաստաբանը նշեց, որ նշված հոդվածի ծանրագույն պատիժը երկու ամիս կալանքն է, ուստի՝ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին խոսք գնալ չի կարող։ Ավելին՝ Միհրան Հակոբյանը խնամքին ունի մինչև 8 տարեկան երեխա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 20-ին Միհրան Հակոբյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար։ Նոյեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ոչ իրավաչափ էր ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած այն արարքում, որի շուրջ կասկածվում է Հակոբյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ