ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ ստորագրել է ցանկացած բան, ինչ իրեն դեմ են տվել՝ միայն թե իշխանությունը պահի.քաղտեխնոլոգ 11/23/2020 17:19 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունը այս տարիների ընթացքում իր անհաջողություններում փորձել է որևէ մեկին մեղադրել, սկզբում դրանք նախկիններն էին, հիմա նաև ժողովուրդն է: Նույնիսկ մինչև պատերազմը ժողովրդին մեղադրում էին, որ չի ուզում աշխատել, ասում էին՝ խնդիրը ժողովրդի ուղեղում է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ «այս ծանր պարտության և կրած կորուստների համար էլ այս անգամ իշխանությունը փորձում է մեղավոր նշանակել ժողովրդին»։
«Սա ուղղված է ժողովրդի այն խավին, որը շատ դեպքերում էլեմենտար տրամաբանությունից զուրկ է դարձել, որոնց հենց իշխանավորները «զոմբի» կամ «Պողոս» են անվանում: Ի՞նչպես կարող է պարտության համար ժողովուրդը մեղավոր լինել, այն դեպքում, երբ շատ վկաներ, այդ թվում փորձառու գեներալներ, վստահեցնում են, որ կառավարական համակարգում պատերազմի ժամանակ, հավանաբար նաև պատերազմից առաջ, շիլաշփոթ է եղել, ով պատահի ցանկացել է կառավարել բանակը,որևէ համակարգ չի եղել ո՛չ բանակի, ո՛չ թիկունքի կառավարման գործում, սրանք կասկած են հարուցում արդյո՞ք հատուկ միտում չի եղել»,-մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ սրանք հստակ հիմք են տալիս իրավապահ համակարգերին, որպեսզի գործընթացներ սկսեն:
Նրա հավաստմամբ՝ իշխանությունը երկար ժամանակ ժողովրդի մի հատված էր փորձում ձևավորել, որը պատրաստ կլինի ցանկացած պարտություն ընդունել ընդամենը ի գիտություն և կընդունի այն, ինչ իշխանությունը հրամցնի.
«Հիմա ասում են փրկեցինք կյանքեր, ժողովրդի այդ հատվածը դա ընդունում է իրողություն:Երբ նմանատիպ մեծ օպերացիաներ են պատրաստում պետք է ստեղծեն նաև համապատասխան ֆոն, որը կոչվում է իշխանության ժողովուրդ:Ժողովրդի այս հատվածը կարծում է, եթե այս ամենը իրենց ուղղակիորեն չի կպնում, ապա դա իրենց չի վերաբերում, բայց եթե մենք նայենք արտարժույթի կուրսը, ապա կհասկանանք, որ իրավիճակը ֆինանսական և տնտեսական շուկայում վերահսկողությունից դուրս է, ինչն էլ դա անմիջականորեն ազդելու է իշխանության ժողովրդի վրա, և գուցե այդ ժամանակ դուրս գան փողոց»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղաքական վերլուծաբաննների կողմից գնահատականներ են հնչում, որ արձանագրվել է պատմության մեջ աննախադեպ երեւույթ՝ առանց պատերազմի տրվել է շատ ավելի տարածք, քան հակառակորդը գրավել է ռազմական գործողությունների արդյունքում,
«Պատմության մեջ բացառիկ արդյունք է, չգտա երկրորդը, ուղղակի չկա, գոյություն չունի։ Մենք առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օր տևած պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 քառակուսի կիլոմետր», - հայտարարել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։ Ինչու եւ ինչպես է դա հնարավոր դարձել «Փաստինֆո»-ի հարցին անդրադառնալով քաղտեխնոլոգն արձանագրեց. «Նրանք, ովքեր պարտադրել են վարչապետին կապիտուլյացիա ստորագրել, ցանկանալու են ստանալ առավելագույնը, ինչ կարող են:Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ ստորագրել է ցանկացած բան, ինչ իրեն դեմ են տվել: Այս փաստաթղթում կան կետեր, որոնք պատերազմի հետ անմիջական կապ չունեն, օրինակ՝ Սյունիքի միջանցքը, որով Թուրքիան Նախիջևանով կապվելու է Ադրբեջանին, սա կապ չուներ պատերազմական գործողությունների հետ:Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ամեն ինչ ստորագրել, միայն իր իշխանությունը պահպանի և ժամանակ ունենա իր անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ վարել թե՛ արտաքին, թե՛ ներքին խաղացողների հետ»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի պատմության մեջ իր արարքը չգնահատվի որպես դավաճանություն, այլ ընդամենը ոչ պիտանի պետական գործչի արարք, որը շատ ծանր է նստել պետության և ժողովրդի համար.
«Պատերազմի սկզբում կոմպետենտ գեներալները զգուշացրել են՝ պետք է նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից, սակայն ինքը, չգիտես ինչ հաշվարկներից ելնելով, շարունակել է պատերազմը, և արդյունքում եղել է այն , ինչ ունենք»:
Մեզ հետ զրույցում Վիգեն Հակոբյանը վստահեցրեց,որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններն անխուսափելի են, իսկ Ռուսաստանը Փաշինյանին չի թողնի հեռանա, մինչև ստորագրած փաստաթղթի վերջին կետը չկատարի.
«Փաստաթղթի կետերը կատարելուց հետո Փաշինյանի պիտանելիությունը աշխարհաքաղաքական ցանկացած կենտրոնի համար զրոյական է լինելու»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ