ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան կցանկանա Ադրբեջանում ստեղծել նաև ռազմաբազա, թուրքերից անընդհատ պետք է վտանգ սպասել. թուրքագետ 11/23/2020 21:04 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ թուրք զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ կգործեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մոնիթորինգային կենտրոնում մեկ տարվա ընթացքում եւ արդեն առաջիկայում թուրք զինվորականները կմեկնեն Ադրբեջան, ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ սա չի նշանակում, որ մոնիթորինգային կենտրոնի զինվորականները պետք է մոնիթորինգ անեն տեղում՝ Արցախում. «Մոնիթորինգը պետք է իրականացվի տեխնիկական միջոցներով։ Սա ռուսական կողմի հայտարարության վրա հիմնվելով եմ ասում, իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի զինված ուժերի այդ ներկայացուցիչներն Արցախի տարածք իրավունք չեն ունենալու ոտք դնել։ Սա է պայմանավորվածությունը։ Բայց թուրքերն ուրիշ բան են ասում։ Նրանք ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել, որ իրենք մեծ քանակությամբ զորք են տեղափոխում։ Չեմ կարծում, որ դա մեծ քանակությամբ զորք է։ Նրանք հատուկ պատրաստություն անցած զինվորականներ են։ Էրդողանն ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ ինքը հասել է իր նպատակին, իսկ իր նպատակն այն է, որ թուրքական զորքը լինի խաղաղապահ զորքերի կազմում, այսինքն` լինեն համատեղ թուրք-ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք տեղակայվեն Արցախի երկայնքով, բայց ռուսները դա չընդունեցին և չհամաձայնվեցին»,-ասաց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով Էրդողանը չստացավ այն, ինչ ինքն էր ուզում և դա է պատճառը, որ հիմա ամեն կերպ փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը չի պարտվել, լուրջ հաջողություն է ունեցել, բայց իրականում այն է, ինչ կա։ Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայի այդ հայտարարություններն առաջին հերթին նախատեսված են ներքին սպառման համար, որովհետև «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը բավական ընկել է և Էրդողանը խնդիր ունի օգտագործել իր «հաջողությունները» արտաքին քաղաքականության բնագավառում՝ իր կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար։ Այդ «հաջողությունների» թվին ձգտում է դասել այն, որ թուրքական զորքը տեղակայվել է Հարավային Կովկասում որպես խաղաղապահ ուժ Ադրբեջանի և Արցախի միջև, ինչը թուրքագետի վստահեցմամբ իրականությանը չի համապատասխանում։
Դիտարկմանը՝ ճանաչելով Թուրքիային և նրանց քաղաքականությունը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այդ մոնիթորինգային կենտրոնում առկա զինվորականները վտանգ չեն ներկայացնի Արցախի ու ժողովրդի համար, թուրքագետն ընդգծեց՝ թուրքերից անընդհատ պետք է վտանգ սպասել, իսկ այս դեպքում վտանգը կարող է տարբեր տեսակի պրովոկացիաների միջոցով լինել. «Ամեն կերպ կփորձեն իրադրությունը լարել, համոզված եմ՝ ամեն կերպ կփորձեն ինչ-որ պրովոկատիվ գործողություններ իրականացնել։ Ոչ մի լավ բան թուրքերից սպասել պետք չէ, բայց նրանք այնտեղ ռուսական մոնիթորինգային խմբի հետ համատեղ են գործելու, ինչը զսպող գործոն է լինելու։ Կարևորում եմ, որ նրանք հնարավորություն չեն ունենա մտնել Արցախի տարածք և տեղում իրենց մոնիթորինգն իրականացնել, այլ նստած կլինեն իրենց կենտրոնում և տեղից պետք է իրականացնեն։ Գուցեև Ադրբեջանի տարածքում գնան-գան, բայց դա արդեն Ադրբեջանի տարածքում կլինի, նրանք իրավունք չեն ունենա մոտենալ սահմանին, մաս կազմել սահմանին կանգնած ռուսական խաղաղապահ ուժերին և մտնել Արցախի տարածք»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով հարցին, որ ըստ որոշ կարծիքների՝ Թուրքիան անուղղակի մասնակցություն է ունեցել եռակողմ փաստաթուղթը կազմելու գործընթացում, մասնավորապես Նախիջևանին վերաբերող կետի առնչությամբ, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ մամուլում կան տարբեր հրապարակումներ, որոնց հավաստիությունը դժվար է ստուգել։ Ինչ վերաբերում է Նախիջևան-Ադրբեջան կապի հաստատմանը, ապա երբ այն սկսի գործարկվել, դա կլինի պանթուրքիստների երազանքների իրականացում. «Դրանով Թուրքիան հնարավորություն է ստանում Նախիջևանի, Ադրբեջանի միջոցով ուղղակի կապ հաստատել թուրքալեզու երկրների հետ։ Բացի այդ Թուրքիայի համար սա նաև ռազմաստրատեգիական որոշակի նշանակություն կարող է ունենալ։ Կապն ավելի կհեշտացնի իրենց զորքերի հետ, որոնք հիմա խաղաղապահ մոնիթորիգային կենտրոնում են տեղակայվում, բայց համոզված եմ, որ Թուրքիան դրանով չի սահմանափակվի, կփորձի կամ կցանկանա Ադրբեջանում ստեղծել նաև ռազմաբազա ոչ միայն ցամաքային, այլև Կասպից ծովի ափին։ Սա Թուրքական ծավալապաշտական քաղաքականության շարունակությունը կլինի։ Այսինքն` այդ ճանապարհը և պանթուրքիստական և ռազմաստրատեգիական նպատակների կարող է ծառայել։
Միայն մի հանգամանք կա, որը դրական է. այդ ճանապարհը լինելու է ռուսական սահմանապահ ուժերի հսկողության ներքո։ Հույս ունեմ՝ սա որոշ չափով զսպող դեր կխաղա։ Աթաթուրքն օգտագործում էր հայկական պատ արտահայտությունը, որը պետք է քանդել։ Տեսնում ենք, որ այս ծրագրով, ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծմամբ այդ պատը փորձում են քանդել»,-ասաց թուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ