ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ Ճգնաժամը զարգանում է՝ ինչ-որ էտապի անցնում անկառավարելի ճգնաժամի. համաճարակաբան 11/23/2020 19:32 | Կորոնավիրուս
Ամռանը, երբ կորոնավիրուսով վարակման դեպքերը սկսեցին նվազել, ասել էի, որ հոկտեմբերին աճ է լինելու և եթե դիմակ կրելուց բացի որևէ այլ քայլ չձեռնարկվի, ապա վիճակն ավելի ծանր է լինելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երկրում առկա համաճարակաբանական վիճակին։
Փորձագետը տրամաբանական է համարում պատերազմին զուգահեռ կորոնավիրուսով վարակակիրների թվի աճը, սակայն որքանով է պատերազմը նպաստել համավարակի տարածմանը, հայտնի չէ։ Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով մոտ 30 տոկոսով պատերազմական իրավիճակն ուժեղացրել է համավարակի ընթացքը. «Հիմնական պատճառն այն է, որ մենք մնացել ենք միայն անձնական պաշտպանության մակարդակի վրա, դիմակ, սոցիալական հեռավորություն։ Մինչդեռ պետք է կոնտակտավորների լայնածավալ հետազոտություն լինի, մեծ, կոմպլեքս միջոցառումներ։ Բազմաթիվ հարցեր կային, որ պետությունը պետք է կարգավորեր ու չի արել, դրա համար այսպիսի ընթացք ունենք»,-ասաց համաճարակաբանը։
Վերջինս նկատեց, որ կոնտակտավորների վերահսկում չի իրականացվել և նրանց չեն վերահսկել, որ տանը մնան, մեկուսանան։ Համաճարակաբանի կարծիքով՝ պետք է կամավորներ հավաքագրեին, որ այդ մարդկանց խանութից անհրաժեշտ իրեր, մթերք տանեին. «Այսօր նման թվեր չէինք ունենա։ Մարդիկ կվարակվեին, բայց գոնե հիվանդանոցում կբուժվեին, կգնային տուն։ Հիմա մեզ մոտ սարսափելի մահացություն է, որովհետև մարդիկ տունը նստած են ծայրահեղ ծանր վիճակում»,-նշեց Էդուարդ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ եթե այդ գործողություններն իրականացվեին, ապա վարակվածների այս քանակը կունենայինք ոչ թե մեկ, այլ երեք ամսվա մեջ,ինչի արդյունքում համաճարակի ընթացքն այսքան բուռն չէր լինի։
Անդրադառնալով վարակվածների շրջանում բժիշկների թվին՝ համաճարակաբանն ասաց, որ նրանց մեծ մասն ամռանն է վարակվել։ Բժիշկների հիմնական խնդիրն այս դեպքում գերհոգնածությունն է. «Մարդիկ երբ գերհոգնած են լինում, պաշտպանման զգոնությունը պակասում է և վարակվում են։ Իմ կարծիքով՝ նաև առաջին էտապում շատ շահագործեցին բժիշկներին։ Շատ ծանր պայմաններում էին աշխատում, ոչ թողնում էին տուն գնալ, ոչ թողնում էին արձակուրդ վերցնել։ Հիմա միգուցե կա նաև կադրերի պակաս, որ մարդիկ չեն ուզում կորոնավիրուսային հիվանդանոցներում աշխատել, որովհետև տեսան վերաբերմունքը։ Ամեն դեպքում բժիշկների պակասը չէ ինչքան կազմակերպչականը»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է այդ կազմակերպչական բացն առողջապահական կոլապսի հանգեցնի, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ երբ ճգնաժամը զարգանում է, ինչ-որ էտապի անցնում է անկառավարելի ճգնաժամի։ Հիմա, թե որ էտապն է մեզ մոտ, համաճարակաբանը չի կարող ասել, քանի որ չի կարող վստահել այն թվերին, որ տալիս է Առողջապահության նախարարությունը։
«Մենք կոմպլեքսային կառավարում չենք իրականացնում։ Կոմպլեքսային կառավարման մեջ նաև մտնում է ռազվետկա կոչվածը։ Այսինքն` պետք է հետազոտեն և իմանան, թե բնակչության որ տոկոսն է արդեն վարակված։ Պետք է հակամարմինների հետազոտություն իրականացվի բնակչության շրջանում, որպեսզի հասկանալի դառնա՝ բնակչության որ մասն է վարակվել, որ մասը դեռ կարող է վարակվել։ Ոչ մեկ այդ հետազոտությունը չի անում։ Նստած ենք սպասում ենք՝ համաճարակն ինչ կանի մեզ հետ։ Երբևիցե ակտիվ չենք հակազդել այս համաճարակին, ակտիվ դիրքում մենք չենք եղել։ Պասիվ դիրքում ենք եղել՝ ինչ կլինի, կլինի»,-հավելեց համաճարակաբանը։
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 59 միլիոնը։ Վիրուսից մահացել է 1 մլն 395 838 մարդ, ապաքինվել՝ 40 մլն 890 266 մարդ։ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126709 դեպք, որոնցից 95099-ը՝ առողջացած, 1976-ը՝ մահվան ելքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ