Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Մոսկվան նախաձեռնել է հրադադար Լեռնային Ղարաբաղում 11/23/2020   17:06  |  ԼՐԱՀՈՍ

ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախոս Ամալյա վան Գենթը հրապարակել է հետևյալ հոդվածը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմին և դրան հաջորդած համաձայնագրին: Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանից։

Հրադադար. Ադրբեջանը ցնծում է, Հայաստանը հայտնվել է խորը գոյաբանական ճգնաժամի մեջ

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմից մինչ այսօր ծանր մարտերում զոհվել է ավելի քան հինգ հազար մարդ, հարյուր հազար քաղաքացիներ ստիպված են եղել թողնել իրենց տները: Այժմ զենքերը լուռ են. դրանք լռել են նոյեմբերի 10-ից՝ Ռուսաստանի ժամանակով 00:00-ից:

Այս մասին երեքշաբթի գիշերը պայմանավորվել էին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը:

Ինը կետից բաղկացած համաձայնագիրը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս փոխանակվելու ռազմագերիներով և դուրս բերելու խրամատներում կամ բաց տարածքում ընկած զինվորների դիերը:

Համաձայնագիրը նախատեսում է նաև հայկական բոլոր զորքերի դուրսբերում ադրբեջանական տարածքից:

Նրանց պետք է փոխարինեն ռուս խաղաղապահները:

 Ըստ այդ համաձայնագրի՝ հրադադարը կտևի հինգ տարի:

Մոսկվան և Բաքուն նկատելիորեն գոհ են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի ստորագրումից հետո ակնհայտ գոհ էր. Վ. Պուտինը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ պատերազմը դադարեցնելու այս համաձայնագիրը նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի տևական և համապարփակ լուծման համար:

Վերջինս անմիջապես հայտնեց նաև, որ շուրջ 2000 ռուս խաղաղապահ արդեն ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ:

Ռուսաստանի նախագահը գոհ լինելու բոլոր հիմքերն ունի, քանի որ այս համաձայնագրի շնորհիվ նա կարողացավ խլել հակամարտության նախաձեռնությունը, թույլ չտալ Թուրքիային մասնակցել համաձայնագրի ստորագրմանը,ինչպես նաև հաջորդ հինգ տարիների ընթացքում բացառել Արևմուտքի ցանկացած մասնակցություն խնդրի լուծման որոնման հարցում:

Հրադադարի ռեժիմն Ադրբեջանին աննկարագրելի ցնծություն է պարգևել:

Ստորագրումից հետո մայրաքաղաք Բաքվում և այլ քաղաքներում հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ շեփորներ փչելով և մինչև առավոտ ուրախանալով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնագիրն անվանեց «պատմական հաղթանակ» իր ազգի համար:

 1991-1994 թթ. ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ավելի քան կես միլիոն ադրբեջանցի վտարվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ գավառներից:

Նրանցից շատերը երեսուն տարի անց դեռ ապրում են փախստականների խղճուկ ճամբարներում, իսկ ոմանք նույնիսկ երազում են իրենց «հայրենիք» վերադառնալու մասին:

Ադրբեջանական հեռուստատեսությունն անընդհատ ցուցադրում էր Պուտինի և «նրանց» նկարները:

Ալիևը ստորագրեց փաստաթուղթը և այդպիսով իրականացրեց իր ժողովրդի երազանքը:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր ստորագրման արարողությանը, իսկ Ալիևն իր ելույթում ինքնագոհ ասաց, որ «Ադրբեջանի երկաթե բռունցքը» ստիպելու էր Փաշինյանին ստորագրել փաստաթուղթը, թեպետ նա համաձայնագիրը ստորագրեց վախկոտի նման գաղտնի:

«Հզոր» Ալիևը խորապես արհամարհում է հայ հակառակորդին և նրա՝ ժողովրդավար դառնալու փորձերը:

Երեքշաբթի երեկոյան նա անգամ չփորձեց իր արհամարհանքը թաքցնել փաստաթղթի ստորագրումից հետո ակնհայտորեն պարտված հայ հակառակորդի նկատմամբ:

Իսկ ի՞նչ է ստորագրվել

Դեկտեմբերի վերջին Հայաստանը ստիպված է առանց կռվի զիջել Ադրբեջանի նախկին բոլոր մարզերը, որոնք դեռ գտնվում են իր վերահսկողության տակ: Համաձայն 6-րդ կետի՝ Քարվաճառի հանձնումը պետք է ավարտվի մինչև նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինինը`մինչև դեկտեմբերի 1-ը:

Լաչինի մոտակայքում գտնվող կարևոր ճանապարհը, որը մինչև այժմ երաշխավորում էր Մայր Հայաստանից առանձնացված Լեռնային Ղարաբաղի գոյատևումը, հետագայում վերահսկվելու է ռուսական զորքերի կողմից:

 Ենթադրվում է, որ բոլոր ուղղություններով երթևեկությունը երաշխավորվելու է Ադրբեջանի կողմից:

Ավելին՝ հայերը պետք է հանձնեն հարավային Աղդամը (2-րդ կետ) ամենաուշը նոյեմբերի վերջին և հնարավորություն տան ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի վերահսկողության ներքո վերադարձնելու ադրբեջանցի ներքին տեղահանվածներին:

Թուրքիայի համար անսպասելի միջանցքի բացում

Հաղթական տրամադրություն է նաև Թուրքիայում:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի «Ղարաբաղն այժմ Ադրբեջան է» հաղորդագրությունը լայն տարածում գտավ սոցիալական կայքերում, շարունակությունը՝ «Քո ուրախությունը, մեր ուրախությունը պետք է հավերժ լինեն, Ադրբեջա՛ն»:

Իրականում հենց Թուրքիայի միջամտությունն էր, որ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը փոխեց հօգուտ Ադրբեջանի:

Թուրք սպաները, թուրքական անօդաչու թռչող սարքերը և ջիհադիստ մարտիկները Սիրիայից, որոնց վճարել էր Թուրքիայի նախագահը, վեց շաբաթ միասին շարժվել են ռազմաճակատ՝ վերականգնելու Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:

Թուրքիան դրա համար պարգևատրվեց անսպասելի «միջանցքով»՝ հայկական տարածքով:

 Համաձայնագրի 9-րդ կետը սահմանում է, որ Հայաստանը պետք է «հնարավորություն տա Ադրբեջանի և նրա արևմտյան անկլավ Նախիջևանի միջև Զանգեզուրի հայկական միջանցքով քաղաքացիների, փոխադրամիջոցների և ապրանքների ազատ փոխադրմանը»:

Հայաստանի համար սա իրականում նշանակում է, որ Նախիջևանի հետ ընդհանուր սահման ունեցող Թուրքիան նույնպես ազատ մուտք ունի Կենտրոնական Ասիայի թուրքալեզու հանրապետություններ:

Այս «միջանցքի» ռազմավարական նշանակությունը չի կարելի թերագնահատել. Խորհրդային Միության փլուզումից ի վեր Թուրքիան երազում էր ցամաքային ճանապարհով ազատ մուտք ունենալ դեպի լեգենդար հարուստ, մշակութային կապ ունեցող Կենտրոնական Ասիայի հանրապետություններ:

Զանգեզուրի նեղ հայկական միջանցքը, որն ընկած է Նախիջևանի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ խանգարում էր այս ոլորտում Անկարայի առավել ազդեցության բոլոր երազանքներին: Թուրքիան ստիպված էր Կենտրոնական Ասիայի հետ իր առևտուրն իրականացնել Ռուսաստանի կամ Իրանի միջոցով:

9-րդ կետն այժմ պահանջում է, որ Հայաստանը երաշխավորի ապրանքների ազատ տեղաշարժը Նախիջևանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ արդեն վերջինիս սեփական հողի վրա:

Անհասկանալի է, թե ինչու Մոսկվան հնարավոր դարձրեց այս կարևոր միջանցքն Անկարայի համար:

Կապիտուլյացիա

Մոսկվայի նախաձեռնած համաձայնագիրը ռումբի նման հարվածեց հայ հասարակությանը:

Հայերը, անկախ իրենց գաղափարական կողմնորոշումից, այս համաձայնագիրն ընկալում են որպես նվաստացուցիչ կապիտուլյացիա:

«Անձամբ ինձ ու մեր ժողովրդի համար տեքստն աննկարագրելիորեն ցավոտ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուամենայնիվ, իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց և վերլուծելուց հետո ՀՀ վարչապետը որոշեց ստորագրել այն:

Արդյո՞ք սխալ էր նա գնահատել Բաքվի նպատակները, երբ պատերազմ սկսվելուց հետո աղաչեց իր ժողովրդին «զսպել թուրքերի «Blitzkrieg»-ը» և շարունակել կռվել:

Հարկ է նշել, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում դժվար թե լինի մի ընտանիք, որը չի սգում պատերազմում զոհված յուրաքանչյուր զինվորի համար:

Արդյոք Մոսկվան ստիպե՞լ է Փաշինյանին ստորագրել կապիտուլյացիան, թե՞ պարզապես հայկական ճակատը փլուզվեց Լեռնային Ղարաբաղի ամրոց Շուշի քաղաքի դիմաց:

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը ՀՀ քաղաքացների մեծամասնության հարգանքն է վայելում, հայտարարեց, որ ո՛չ ռուսական կողմը, ո՛չ էլ ՀՀ վարչապետն իրեն չեն տեղեկացրել այս շատ լուրջ համաձայնագրի ստորագրման մասին:

Վերջինս բավականին վրդովված հավելեց, որ ստորագրության մասին իմացել է լրատվամիջոցներից:

Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո անկարգություններ սկսվեցին Հայաստանում:

Երեքշաբթի երեկոյան ամբոխը գրավեց խորհրդարանի շենքը և կատաղությունից կոտրեց կահույքը, դռներն ու պատուհանները, անիծեց կառավարության ղեկավարին՝ անվանելով նրան դավաճան, ծեծի ենթարկեց ԱԺ նախագահին, որին տեղափոխեցին հիվանդանոց:

ՀՀ-ում աստիճանաբար ճամբար է ստեղծվում Պուտինին հավատարիմ հին պահպանողական քաղաքական գործիչների շուրջը, որոնք կառավարության ղեկավարին մեղադրում են Մոսկվայի զայրույթը «անպատասխանատու, արևմտամետ քաղաքականության» պատճառով հարուցելու և դրանով ազգային նվաստացմանը նպաստելու մեջ:

Այս ճամբարը պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ «այստեղ և հիմա»:

Իշխանամետ ճամբարը նույնպես խոսում է «ակնհայտ դավաճանության» մասին, բայց առաջին հերթին նկատի ունի Մոսկվայի դավաճանությունը:

Նա ապացույց է համարում այն փաստը, որ Ռուսաստանը վեց շաբաթ դիտում էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սպանդը, իսկ իր ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, միայն խորհրդանշական աջակցություն տրամադրում:

Նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը «Նիկոլի» շուրջը հավաքված ճամբարը հիմնականում «պատիժ» է համարում այն բանի համար, որ այս քաղաքական գործիչը 2018-ին իր, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությամբ» գայթակղեց ժողովրդին՝ հույսեր տալով հեռավոր Կովկասի խորը ժողովրդավարացման, կոռուպցիայի նվազման, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և օրենքի գերակայության մասին:

Նրանք նաև կարծում են, որ այսկերպ Մոսկվան ազդանշան է տալիս Բելառուսի նման երկրներին, որ նրանց ևս այսօրինակ բան է սպառնում, եթե վերջիններս Հայաստանի նման համարձակվեն ավելի ժողովրդավար և անկախ դառնալ:

Նիկոլ Փաշինյանը կդիմանա՞ այս պայմանագրին՝ պարզ չէ։

Համաձայնագիրը փաստորեն Հայաստանն ընկղմել է խորը գոյաբանական ճգնաժամի մեջ, որի հետևանքներն առայժմ կանխատեսելի չեն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:43 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել և պահանջում է վարչապետի եւ կառավարության հրաժարականը
17:03 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
19:08 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿյանքից հեռացել է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության եվ կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը
18:32 30/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«ԵՊՀ Արևելագիտության ֆալուլտետի շրջանավարտները կվճարեն նույն ֆակուլտետում սովորող զինծառայողների զավակների և կամավոր ճակատ մեկնածների ուսման վարձը».Ռուբեն Մելքոնյան
14:52 22/10/2020  |  ԼՐԱՀՈՍԵՊՀ-ում միջանկյալ քննությունները չեն չեղարկվելու. ԵՊՀ խոսնակ
18:20 28/09/2020  |  ՄեկնաբանությունԿազմավորվել է ԵՊՀ կամավորական դասակ, որն այսօր մեկնել է Արցախ
09:15 18/09/2020  |  ՄամուլՀիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ «Փաստ»
18:12 15/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Բաց հասարակության հիմնադրամների կողմից ֆինանսավորվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից իրականացվող ծրագրերը, այլ ոչ թե անձինք.ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
15:17 09/09/2020  |  Դատական ռեպորտաժներԵՊՀ-ն դատարանում պարտվել է նույն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին. Դատարանը բավարարել է հայցը
15:07 02/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հիմա արդեն երկու անգամ ավելի շատ են մեր դեմ եղած հայցերը». ԵՊՀ ռեկտորի ԺՊ

Արխիվ

[]