ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ժամանակին կանգնեցնեինք 11/23/2020 12:02 | Վերլուծություններ
2.5 տարի հայ հասարակությունը հանդուրժեց Ն. Փաշինյանի բոլոր սխալները, անհեթեթությունները, անօրինականությունները՝ մեկկախարդական բացատրությամբ՝ առաջ վատ էր։Այդպես մենք բաց թողեցինք առջում երևակվող ողբերգությունը։ Այս 2.5 տարվա ընթացքում գրեթե մշտապես հնչել են ահազանգեր։ Առնվազն 20-25 հոգի՝ հանրային դեմքեր, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել են այսօրվա հեռանկարի մասին։ Իշխանությունը մեծամիտ էր ու անմիտ, հասարակությունը՝ հիպնոսացված։ ԱԱԾ հեռացող տնօրենի «Կանգ առ»-ը չլսվեց։
Ղարաբաղյան բանակցություններում սխալը սխալի հետևից էրարվում,հրապարակայնորեն դրա մասին զգուշացնում էին, բայց նա պատմական տգիտության վստահությամբ ասում էր՝ «ես իմ կետից եմ բանակցում, ինչ-որ պետք է՝ դա էլ բանակցում եմ»։ Իսկ հասարակությունն անտարբեր էր, որովհետև մեր քաղաքացուն սկզբում հետաքրքրում է իր գարաժը, հետո՝ դաչայի պարիսպը, հետո՝ մնացածը, և մեր քաղաքացին սարսափում է ինքնուրույն մտածելուց։
Համաճարակի առաջին ամիսներին Ն. Փաշինյանի կառավարությունը 100 տոկոսով տապալեց գործը, և Հայաստանի ցուցանիշներն ամենավատերից էին աշխարհում։ Փաշինյանի կառավարությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ ոչ մի իրական գործ անելու, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ է աշխատանքը։ Եղան մարդիկ, եղան ուժեր, որոնք ասեցին, որ սա աղետի է բերելու և պահանջեցին նրա հրաժարականը։ Եվ այդ ժամանակ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր «սիլլոգիզմով». ա/ Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ/ Պատերազմ վարելու բեռն ընկած է իշխանության վրա, գ/ Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին,պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։ Հարգարժան առաջին նախագահ. իսկ եթե ունի՞, իսկ եթե համաճարակի տապալված աշխատանքը տեսնելով՝ միասին փոխեինք այս անկարողներին, գուցե չլիներ այս պատերազմը և չլիներ այս ողբերգությունը։
Ինչու՞ միայն այսօր՝ այս ողբերգության արձանագրումից հետո է Ձեր ամենամտերիմ զինակիցն ասում, որ «Փաշինյանը անկուշտև հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհքաղաքականության և ռազմական հարցերում»։
Չէ՞ որ դուք Փաշինյանին շա՜տ լավ էիք ճանաչում, և շա՜տ վաղուց։ Իսկ եթե «սիլլոգիզմի» փոխարեն սա ասվեր մի 7-8 ամիս առա՞ջ։Գուցե ամեն ինչ ուրի՞շ լիներ։ Չէ՞ որ Փաշինյանի ողբերգական սխալների հաջորդականությունը Դուք շատ ավելի վաղ էիք տեսնում։
Եվ վերջապես՝ պատերազմի ընթացքում, հոկտեմբերի վերջերին Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ միակ փրկությունը Ն. Փաշինյանիհեռանալն է ու իշխանությունը բանակին հանձնելը։ Հիշեք՝ ի´նչ կատարվեց, ի՜նչ վայնասուն, ի՜նչ ուղղորդված հարձակում, ի՜նչ մեղադրանքներ։ Իսկ եթե լսեինք Վազգեն Մանուկյանին, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար մարդ կփրկվեր, քանի հազար զոհ ու վիրավոր քիչ կունենայինք, իսկ տարածքային կորուստները շատ ավելի նվազ կլինեին։ Վազգեն Մանուկյանի իրավացիությունը փաստեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ արդեն պատերազմից հետո։
Այս 2.5 տարվա ոչ մի փուլում մենք չունեցանք ներքին ուժ՝ լսելու բանականությանը ու կանգնեցնելու ողբերգության նավավարին։ Որպես հետգրություն՝ ներկայացնենք այս ողբերգության մեջ Ն. Փաշինյանի անձնական պատասխանատվության փաստագրությունը.
1. Ն. Փաշինյանը գիտեր, որ բանակցությունները տանում են փակուղի։
2. Ն. Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան բայրաքթարներ է մատակարարում Ադրբեջանին։
3. Ն.Փաշինյանը գիտեր, որ Թուրքիան անմիջականորեն միջամտելու է պատերազմին
4. Ն. Փաշինյանը գիտեր,որ Արևմուտքը չի խառնվելու
5. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները սառն են
6. Ն. Փաշինյանը գիտեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և ունի այն սկսելու որոշում
7. Ն. Փաշինյանը գիտեր, որ ուժերի հարաբերակցությունը այս պայմաններում խիստ վատն է ու ռազմական գործողությունները բերելու են աղետի։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ մարդն էր, որն ի պաշտոնե այս ողջ տեղեկատվությանը տիրապետում էր ամբողջությամբ ու չարեց ոչինչ՝ աղետից խուսափելու համար։
Պատերազմը սկսվելուց 3-4 օր անց Գլխավոր Շտաբի պետը նրան զեկուցում է, որ օր առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Նա ոչինչ չի անում։ Նույնիսկ հոկտեմբեր 19-20-ին, երբ կար իրական հնարավորություն՝ կանգնեցնելու պատերազմը, փրկելու հազարավոր կյանքեր և ստանալու ավելի լավ պայմանագիր, նա դարձյալ հրաժարվում է։
Այսքանից հետո ո՞ւմ մեղադրել։ Մենք 2.5 տարի շարունակ չկարողացանք ժամանակին կանգնեցնել նրան։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով