ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույպես պետք է հանձնվեր, այլ՝ հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ անում են մեր գյուղը պահելու համար. Վազգենաշենի բնակչուհի 11/22/2020 22:19 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Արտակ Բեգլարյանին և մնացած այլ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է նոյեմբերի 20-ին մոտ ժամը 17:00-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում տեղի ունեցած դեպքին, քանի որ տեղյակ էինք, որ նոյեմբերին 20-ին Աղդամը հանձնվելու է Ադրբեջանին, բայց մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույպես պետք է հանձնվեր, այլ՝ հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ անում են մեր գյուղը պահելու համար, ի՞նչ է՝ մաթեմատիկական դժվար խնդի՞ր էր, որ չէիք կարողանում հստակ պատասխան տալ գյուղի բնակիչներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստր Մարիամ Բաբայանը:
«Ամսի 19-ին ֆեյսբուքում պատահական տեսա, որ Վազգենաշենը նույնպես անցնում է թշնամու վերահսկողության տակ, փորձեցի կապ հաստատել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալով՝ արդյո՞ք պաշտոնական է, թե՞ ոչ, նա նույնպես ասաց, որ աշխատանքներ են տարվում գյուղը չհանձնելու առթիվ։ Հարցրի. «Եթե վաղը Աղդամը հանձնում ենք, ապա հնարավոր չէ՞, որ Վազգենաշենը նույնպես կհանձնենք, եր՞բ կարող ենք հստակ իմանալ», պատասխանեց, որ այս երկու օրը կասեն՝ տալիս ենք, թե՝ ոչ, այնինչ ամսի 20-ին, ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը նույնպես կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար, բայց եղավ այն, ինչ եղավ։
Մոտ ժամը 17։00-ին տեղի ունեցավ դեպքը։ Հայրս՝ Անդրանիկ Բաբայանը, դավադրաբար «նվիրաբերված» համայնքի ղեկավարն էր։ Հայրս և փոքր եղբայրս մեր տան բակում էին, փորձում էին իրեր հանել, հայրս լսեց մեքենայի ձայնը, դուրս եկավ բակ, տեսավ, որ մեր մեքենան գողացել են։ Կարծեց, թե մեր գյուղի բնակիչներից են, սակայն պարզվեց՝ թշնամին է գողացել։ Որոշ ժամանակ հետո թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց և ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան ետ բերելով՝ տվեցին հորս և ազատ արձակեցին։ Բարեբախտաբար, հորս և եղբորս կյանքը փրկվեց։
Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, որտե՞ղ է ձեր անվտանգություն կոչվածը, որտե՞ղ է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։
Աստված չաներ, եթե հորս և եղբորս հետ մի բան պատահեր, դուք ձեր կյանքով էիք պատասխան տալու։ Ձեր բախտը բերեց այնքանով, որ Մուստաֆան մնացած թուրքահայ հայերից ավելի լավ թուրք դուրս եկավ, իսկ ինչո՞ւ եմ ասում թուրքահայ, որովհետև այդ դեպքից երկու օր առաջ մեր գյուղի բնակիչ Նապոլեոնը դանակահարել էր հորս և մեծ եղբորս։ Փախստականի կարգավիճակը տվեցիք նվեր..․ Գոնե հիմա իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք։ Պատերազմի տգեղ դիմագծերը․․․․»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ