ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձևով անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը 11/22/2020 16:35 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը բանաձև է ընդունել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին, տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Ստորև ներկայացված է բանաձևի տեքստը։
Օ-դը-Ֆրանսը, որն ունի շուրջ 6 միլիոն բնակչություն, հանդիսանում է Ֆրանսիայի երրորդ ամենաբնակեցված ռեգիոնը:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը,
Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի օգտագործման լուրջ կասկածը,
Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած պատասխանատվությունը՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «Մինսկի խմբի» անդամ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն լուծում գտնելու գործում,
Հաշվի առնելով ջիհադիստ աշխարհազորայինների անհերքելի ներկայությունը ադրբեջանական բանակի շարքերում,
Հաշվի առնելով հակամարտության ողբերգական ազդեցությունը տեղի բնակչության վրա, հազարավոր մարդկային կյանքերի կորուստը, հազարավոր տների ավերածությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը փաստացի ենթակայության կամ աքսորի դատապարելը,
Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունն ու միջամտական աջակցությունը, որոնք մեծապես ապակայունացրեցին հակամարտությունը՝ հօգուտ Ադրբեջանի,
Հաշվի առնելով նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը սառեցնում է հակամարտությունը ի օգուտ վերջինիս, առանց որևէ միջազգային ճանաչված ատյանի ներգրավման,
Հաշվի առնելով, որ տվյալ համաձայնագրով խախտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո «միջանցքի» ստեղծմամբ,
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չկարգավորելու փաստը հղի է զինված հակամարտության վերսկսման վտանգով,
Հաշվի առնելով 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախության օգտին կատարած և մշտապես վերահաստատած՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտրությունը, ովքեր օժտված են ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետության անվան ներքո,
Հաշվի առնելով հայկական դարավոր մշակութային ժառանգության ոչնչացման լուրջ սպառնալիքները՝ պայմանավորված դրանց՝ Ադրբեջանի հսկողության տակ փաստացի անցնելու հանգամանքով,
Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը և մասնավորապես այն ժամանակից ի վեր, երբ Ֆրանսիան իր դռները բացեց 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծների առջև,
Օ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհուրդը.
Արտահայտում է իր եղբայրական զորակցությունը թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե ողջ աշխարհի, և թե Ֆրանսիայի ու Օ-դը-Ֆրանս շրջանի բոլոր հայերին,
Սատարում է Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածի համաձայն 2020 թ. նոյեմբերի 18-ին Սենատում ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի առաջարկը,
Դիմում է Կառավարությանը՝ վերահաստատելու դեռ 2007 թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի արտահայտած առարկությունը Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցում:
Կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) դատապարտել Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և վերջինիս հանդեպ առևտրային հակազդամիջոցներ ձեռնարկել՝ դեպի ԵՄ նրա արտահանումների վրա մաքսատուրքեր կիրառելու միջոցով,
Դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Միացյալ Թագավորությանը՝ չեղյալ հայտարարելու նոյեմբերի 10-ի համաձայնագիրը և գտնելու համաձայնություն, որը կերաշխավորի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն՝ միևնույն ժամանակ հարգելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը իր տարածքի վրա,
Կոչ է անում ՄԱԿ-ին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը` ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքի հարգումը և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև այս ճգնաժամի համատեքստում,
Կոչ է անում ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու նպատակով,
Կաջակցի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ֆրանսիայում կազմակերպվող նախաձեռնություններին, որոնք մարդասիրական օգնություն կտրամադրեն հակամարտության հայ ազգի զոհերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ