ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սփյուռքի հանգանակած գումարները նվիրել են կառավարությանը. Զոհրաբյան 11/22/2020 12:30 | ԼՐԱՀՈՍ
Պատերազմի օրերին, երբ Արծրուն Հովհաննիսյանը, կատարելով «Էրատո» ջոկատի հրամանատարի պատվերը, լկտիաբար խաբում էր ժողովրդին, անամոթաբար ստում էր իրենց զինվորից մի լուր սպասող մայրերին, ովքեր հավատում էին արծրունատիպ մասսայի պրոպագանդային, թե հեսա Գետաշենի ազատագրումից հետո Բաքվում Մեհրիբանի գլխին չայ ենք լցնելու, մեր Սփյուռքը, թշնամուն վերջնականապես ոչնչացնելու համար Հայաստան համահայկական հիմնադրամին գումար էր ուղարկում, որ զենք գնենք ու արդեն Բաքվի մայդանում Հեյդարի տղուն Արծրունը նվաստացնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Համայն հայությունը, Սփյուռքի մեր հայրենակիցները Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակեցին 170 միլիոն դոլար ու սպասում էին Արծրունի տերերի վերջին զարկին։
Մինչդեռ, մեր հայրենակիցների հանգանակած գումարներով մեկ փամփուշտ անգամ չգնվեց, որովհետեւ մենք ոչ թե հաղթում էինք, այլ ամեն օր խայտառակ պարտություն էինք կրում եւ դա չէր ասվում նաեւ այն պատճառով, որ հանգանակությունները չդադարեն։
Եւ հիմա Հայաստան համահայկական հիմնադրամը զենք գնելու համար նախատեսված գումարի մի մասը նվիրաբերել է կառավարությանը։ Թե ի՞նչ նպատակով՝ կառավարության ներկայացուցիչը որեւէ հոդաբաշխ միտք չասեց։ Հարցրե՞լ են արդյոք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, եղե՞լ է օնլայն նիստ, եղե՞լ է հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների համաձայնությունը՝ այդ հարցը եւս պատասխան չունի։
Տվե՞լ է Սփյուռքը իր համաձայնությունը, որ իր հանգանակած գումարներով կառավարությունը այլ ծախսեր անի՝ պարզ չի։
Մի քանի օր է ես դիմել եմ Հայաստան համահայկական հիմնադամի սորոսական ղեկավարին, դե էն Սորոսի, որ ասում էր մենք պետք է սատարենք Թուրքիային, որովհետեւ նա Ռուսաստանի դեմ է պայքարում, այն Սորոսի, որի գրասենյակները Հայաստանում հնարավոր ու անհնար պետականաքանդիչ գործն արեցին, ու մինչ օրս սույն սորոսականից պատասխան չեմ ստացել։
Ես պահանջել եմ այն նիստի արձանագրությունը, որով Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն տվել է իր համաձայնությունը՝ այդ գումարներից նվիրաբերել կառավարությանը։
Մեզ պատուհասած էս աղետը, որի անունը ՀՀ իշխանություն է, Արցախը փաթեթով թուրքին տալուց հետո, պատերազմի համար հանգանակած ձեր գումարներն էլ նվիրաբերել է ինքն իրեն։
Հուսամ, Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կպարզեն եւ Սփյուռքի ու Հայաստանի մեր հայրենակիցներին կպատասխանեն, թե ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ կարիքների համար են հիմնադրամից կառավարությանը գումար նվիրել։
Իսկ ես դեռ սպասելու եմ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գրավոր արձանագրությանը։
Հ. Գ. Ու էդ տարբեր անլվա եւ հակահիգիենիկ կանանց եւ տղամարդատիպ արարածների իմ վրա «քսի» տալով, ասել եմ՝ ինձ չեք վախեցնի։
Ձեր ֆեյք ինդուստրիայի պապաներին ու ֆեյքաբազառը ռեգուլիրովկա անողներին քիչ մնաց։
Վիվառոյի Վիգեն եւ գրպանային մնացյալ երեք անհայրենիք օլիգարխներ, պատրաստե՛ք դատարանում ձեր ճառերը։
Դուք ապականել եք իմ հայրենիքը, դուք ատելություն ու թշնամանք եք քարոզել, դուք հային հանել եք հայի դեմ ու դուք պատասխան եք տալու։
Դուք այլեւս շատ քիչ ժամանակ ունեք»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից