Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան 01/24/2025   14:58 Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել 01/24/2025   14:45 Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել.Արմեն Գևորգյանը մեջբերեց եվրոպացի պատգամավորի կարծիքը 01/24/2025   14:34 AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ 01/24/2025   14:20 Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը. ԱԳ փոխնախարարը՝ ռուս սահմանապահների՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից դուրս բերման մասին 01/24/2025   14:16 ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան 01/24/2025   14:10 Ինչ կլինի այս կամ այն փուլում՝ թողնենք ապագային. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ անհամատեղելիության մասին 01/24/2025   13:53 Երկրաշարժ՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզում 01/24/2025   13:32 Նոր նշանակում Քննչական կոմիտեում 01/24/2025   13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com 01/24/2025   13:13 ԵԱՏՄ-ն հանդուրժելու՞ է ԵՄ-ի ինտեգրման գործընթացը․ Գևորգյանը՝ Զեյնալյանին 01/24/2025   13:10 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 01/24/2025   13:07 ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից 01/24/2025   13:02 Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը 01/24/2025   12:38 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 01/24/2025   12:12 Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է 01/24/2025   11:48 Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան 01/24/2025   11:43 Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր՝ պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից 01/24/2025   11:22 Զեկույցից տպավորություն է, որ ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ պարունակել. Աբրահամյան 01/24/2025   10:55 Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել.կալանքի միջնորդությունը մերժվել է 01/24/2025   10:45 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանն անաչառ չի եղել․ դատավորների միության հայտարարությունը 01/24/2025   10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 01/24/2025   10:37 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 01/24/2025   10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները 01/24/2025   10:19 Սա աննախադեպ և բացառիկ երևույթ. շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի 01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS

Ընդդիմությունը պետք է գնա «Նախ չափանիշ, ապա՝ մարդ» սկզբունքով 11/21/2020   14:38  |  Վերլուծություններ

Ընդդիմադիր 17 կուսակցության առաջարկած ճանապարհային քարտեզի շուրջ համախմբման պրոցեսն ավելի արագ ընթացք է ստանում, ինչն արտահայտվում է ոչ միայն ընդդիմության կազմակերած ցույցերով, այլ նաև՝ հակառակ ճամբարից տեղի ունեցող «արտագաղթով»։ Այնուամենայնիվ, հանրությանն ու հատկապես դրա քաղաքականապես ակտիվ հատվածին մտատանջում է մեկ կարևոր հարց՝ ո՞վ։

Ինչպես գիտեք, առաջարկվող ճանապարհային քարտեզի համաձայն, ժամանակավոր կառավարությունը պետք է Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչախմբի հեռացումից հետո 3 կամ 6 ամիս կառավարի երկիրը՝ փորձելով հնարավորինս մեղմել վրա հասած աղետի հետևանքները և կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Կառավարության ամբողջական հեռացումն այլևս բացարձակ անհրաժեշտություն է։  Այս առումով հանրությանը հետաքրքիր է, թե ինչ կազմ է ունենալու նոր կառավարությունը և հատկապես ով է լինելու դրա ղեկավարը։ Շատերին այդ «կախարդական» անձի բացակայությունն է հետ պահում առավել ակտիվ պայքարից։ Ինչու՞, քանի որ մեր նորանկախ պատմության մեջ պայքարը միշտ ունեցել է դեմք, շատ կոնկրետ դեմք։

Կարծում եմ, որ այս անգամ պետք է իրադարձությունների ընթացքը մի փոքր շեղել ավանդական հունից։ Ինչպե՞ս, շատ պարզ՝ անհրաժեշտ է նախ սահմանել այն չափանիշերն ու որակները, որն այդ անձը պետք է ունենա, ապա նոր ընտրել այդ մեկին, ով կտեղավորվի նախանշած կաղապարի մեջ։ Որովհետեւ նախ պետք է ձևավորվի ղեկավարի ունակությունների և որակների վերաբերյալ փոխզիջում, ապա նոր այդ որակներին համապատասխանող անձի, ոչ թե հակառակը՝ գտնել անձին և հնարավոր բոլոր միջոցներով հիմնավորել, թե նա ինչ հրաշալի թեկնածու է։ Այսինքն՝ ընտրել նախ արժեքները, ապա թույլ տալ, որ այդ արժեքներն իրենք «գտնեն» այն մեկին, որն իրենց կրողն է։

Հնարավո՞ր է։ Այո։ Սակայն պետք է համակերպվել այն պարզ իրողության հետ, որ քաղաքական առաջնորդության այս ճգնաժամային ժամանակաշրջանում, որն ի դեպ միայն մեր երկրում չէ, դժվար է գտնել այնպիսի մի առաջնորդի, որն ունենա բոլոր հնարավոր անհրաժեշտ և լրացուցիչ որակները։ Եթե ընդունում ենք սա, ապա անհրաժեշտ է բացահայտել-հստակեցնել իրադրությանը համարժեք այն կարևորագույն չափանիշները, որոնց պարտադիր և միաժամանակյա առկայությունը կարող է վերածվել այդ ղեկավարին գտնելու հուշաթերթի։ Դրանք են․

1․ Հետագա քաղաքական ամբիցիաներ չունենալը

2018 թվականի հեղափոխություն-իշխանափոխության ժամանակ կարճ, բայց կարևոր դիսկուրս սկսվեց, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պետք է գլխավորի ժամանակավոր կառավարությունը։ Ի վերջո, եղավ այն, ինչ եղավ և ինչպես հիշում ենք Փաշինյանը չխնայեց որևէ ռեսուրս հարմար պահին ընտրություններ կազմակերպելու և բացարձակ մեծամասնությամբ ԱԺ մտնելու համար։

Այստեղ նույնպես պետք է փոխել իրադարձությունների «ավանդական» հունը։ Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ղեկավարը պետք է չունենա հետագա քաղաքական ամբիցիաներ և հստակ հայտարարի դրա մասին։ Նրա ամբողջ ջանքը պետք է ուղղված լինի ժամանակավոր կառավարության առջև դրված խնդիրների լուծմանը, որոնք կարող են լինել ցավոտ, սկզբում անընկալելի, ոչ պոպուլյար և ուրեմն նա և նրա կաբինետը չպտեք է կաշկանդված լինեն հետագա ընտրաձայներ վաստակելու կամ չկորցնելու ռիսկով։ Ընդ որում՝ հնարավոր թեկնածուն պետք է իր կենսագրությամբ ցույց տա նաև, որ երկրի պետական շահը վեր է դասել սեփական քաղաքական-անձնային շահից։

2․ Անհրաժեշտ փորձ կամ «success story»

Պետք է հասկանալ, որ անհրաժեշտ փորձ ասելով, այժմ հնարավոր չէ բավարարվել որևէ պետական մարմնում աշխատանքային փորձով։ Անհրաժեշտ փորձը պետք է վերաբերվի ճգնաժամային, եթե կուզեք, անելանելի իրավիճակում քաղաքական և կառավարչական պատասխանավտություն ստանձնելու և այն պատվով իրագործելու փորձով։ Կարճ ասած, սա պետք է չլինի այդ անձի տեսած առաջին «դժոխքը»։

3․ Առանձնահատուկ խնդրահարույց հետագիծ չունենալ

Ճիշտ է, նախորդ կետն ինքնին բացառում է ընդհանրապես խնդրահարույց անցյալ չունենալու թեզը, քանի որ նման փորձ ունեցող մարդն անպայմանորեն իր կենսագրության այս կամ այն փուլում հայտնված կլինի որևէ սկանդալի (իրական կամ հնարած) կենտրոնում, սակայն  չափազանց կարևոր է, որ նա չունենա հատուկ (օրինակ՝ հանցավոր) խնդրահարույց հետագիծ։ Հակառակ պարագայում ժամանակավոր կառավարությունը պարզապես չի կարողանա ապահովել իր առջև դրված խնդիրների շուրջ իրական համախմբում։

Կա՞ այդպիսինը։ Այո՛, կա։ Եվ կրկին՝ հրապուրիչ որակներն ու չափանիշները շատ են, սակայն առավելագույնը պահանջելով կարող ենք ստանալ ոչինչ։ Ուստի կարծում եմ, որ 3 կամ 6 ամսվա ժամանակավոր կառավարության ղեկավարի համար սրանք անհրաժեշտ և բավարար պայմաններ են։

Ամփոփելով նշեմ, որ ընդդիմությունը պետք է գնա նշված՝ «Նախ չափանիշ, ապա՝ մարդ» սկզբունքով և երկու փուլում էլ արդյունքները քննարկի հանրության հետ։ Հակառակ դեպքում՝ հապճեպորեն տալով այդ անձի անունը (անգամ, եթե վերջինը բավարարի նշված չափանիշներին), իրեն զրկելու է հնարավոր առավելագույն փոխզիջմա հնարավորություններից։

Վարազդատ Հարությունյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Պետություն, ներքին քաղաքականություն և մարդու իրավունքներ» հանձնախմբի համանախագահ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:20 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը
16:13 18/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանին հրավիրել են ՀՔԾ
02:41 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱ. Վանեցյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 16-ին
19:04 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը պետք է երկար ապրի, որ ամեն օր տեսնի սերունդների նզովքը, անեծքը․ Ղազինյան
18:35 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե պատգամավորներից մեկին կամ նրանց անդամներին մի բան պատահի, ապա դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Իվետա Տոնոյան
18:21 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ իրավապահ համակարգը կատարում է խելագարի հրահանգները, որևէ բան չի բացառվում․ Սաղաթելյան
16:24 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱկնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ. Էլինար Վարդանյան
15:50 15/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները հող են նախապատրաստում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու համար. հայտարարություն
20:24 19/10/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումն ավարտվեց
12:55 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը պետք է հեռանա. փոփոխություններ հնարավոր է միայն հանրային ճնշման միջոցով

Արխիվ

[]