ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդուարդ Մարտիրոսյանը զանգահարեց, ասաց, որ վարչապետը հանձնարարել է «Ալֆա» ջոկատայիններին տանեն, որ ժողովրդին ծեծեն. Վանեցյանը՝ Իջևանի պատմության մասին 11/21/2020 16:21 | ԼՐԱՀՈՍ
«Ես հույս ունեմ, որ ՌԴ հետ Հայաստանի իշխանությունները գոնե այս ժամանակահատվածում, երբ դեռ ևս ստիպված հանդիսանում են իշխանություն, կկարողանան հայանպաստ պայմաններ ապահովել բանակցային գործընթացում»,-այս մասին հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցին։
Վանեցյանը հիշեցրեց, որ մեկ անգամ չէ, որ նշել է՝ բոլոր նրանք, ովքեր համաձայնվում են այսօր հեռացող դավաճանական իշխանության հետ շարունակել այս պատասխանատվությունը վերցնել իրենց վրա, նրանք ուղղակի դավաճաններ են և կոչ է արել՝ որևէ նորմալ մարդու չհամաձայնել ստանձնել տարբեր պաշտոններ։
Արթուր Վանեցյանն ասաց, որ չի ուզում նկատել ՌԴ- կողմից կամ այլ երկրների կողմից աջակցություն ՀՀ իշխանություններին, ըստ նրա՝ մենք ինքնիշխան երկիր պետք է լինենք։ Իսկ Իջևանի այն դեպքերի մասին իր հայտարարությունների՝ վարչապետի կողմից ժխտվելու հավանականության մասին նշեց.
«Չեն կարող ժխտվել իմ ասածները։ Հավատացեք, ես կարող եմ ավելի մանրուքներով պատմել այդ դեպքի հետ կապված։ Հիշու՞մ եք Իջևանում եղավ այդ զանգվածային անկարգությունները և ես հայտնվեցի այնտեղ։ Շատերի կողմից քննադատություն կար, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը հասարակական վայրում կարգ ու կանոն ապահովելու հարցում։ Պարզ պատճառ կար՝ աշխատանքային այցով Արցախում էի։ Զանգահարեց Վալերի Օսիպյանը և ասաց՝ լարված է վիճակը Իջանում։ Այնուհետև զանգահարեց իմ տեղակալը՝ Էդուարդ Մարտիրոսյանը, որը հետագայում դարձավ ԱԱԾ տնօրեն, և ասաց, որ վարչապետը հանձնարարել է մեկնել Իջևան՝ «Ա» վարչության՝ ժողովրդի կողմից հայտնի Ալֆա ջոկատայիններին տանեն, որ ժողովրդին ծեծեն։
Ասացի նման բան չանեն, որովհետև այդ վաչությունը նախատեսված է այլ գործառույթներ իրականացնելու՝ հակաահաբեկչական գործողությունների համար։ Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ, Օսիպյանին, ասում էր ՝«ջարդեք, սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել»։ Ես գնացել եմ, պատասխանում էինք, որ չի կարելի։ Մեկնեցինք այնտեղ, իմ և Օսիպյանի աշխատանքի ընթացքում, որ չտրվեցինք ապօրինի հրամանների կատարմանը, չիրականացրեցինք և կարողացանք առանց գետերի կանխել այդ՝ իրականում ապօրինի գործողությունները, որ իրականացնում էին բնակիչները»։
Վանեցյանն ասաց, որ ժամանակի ընթացքում ամեն ինչի մասին կխոսեն։ «ժամանակին, երբ ես տվեցի հրաժարական, որը խորը իմաստ ունեցող տեքստ էր։ Ինչ ասել եմ, ցավոք սրտի իրողություն է դառնում։ Կորցրեցինք Արցախի 70 տոկոսը, շուրջ 5000 զոհ ունեցանք, փլուզված տնտեսություն ունեցանք։ Նկատե՞լ եք դոլարի կուրսը ինչքան է դարձնել՝ 508 դրամ։ Երկիրը քանդվում է, էլ տեղ չունենք։ Եթե օդանավերը սկսեցին թռնել, երկրի 50 տոկոսը արտագաղթելու է։ Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ