ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը իրենից կախված ամեն ինչ արել է Փաշինյանին հաճոյանալու համար, բայց պարտվել ՍԴ աշխատակարգային նիստում. Հրայր Թոդմասյանի ու Արեւիկ Պետրոսյանի առաջարկն անցել է 11/21/2020 22:54 | Վերլուծություններ
Մեր երկրի, պետականության, մեր ժողովրդի լինելիությանը պատուհասած այս ճակատագրական դաժան օրերին, երբ կենսական անհրաժեշտություն է օբյեկտիվ, անաչառ, բազմակողմանի տեղեկատվությունը, Կառավարությունն իր 27.09.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ սահմանափակեց խոսքի ազատությունն ու լրատվամիջոցների գործունեությունը: Սահմանափակում կարող էր սահմանվել, բայց ոչ անհամաչափ, ինչն էլ, բնականաբար, առաջացրեց հանրային ցասում:
Ի սկզբանե լրատվամիջոցների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց բողոքն ու դժգոհությունները, ահազանգեցին աղավաղված, կեղծ, ճշմարտությունը կոծկող տեղեկատվության ազգակործան ու պետականակործան վտանգներն ու հետևանքները, ռեալ իրականությունը ներկայացնելու անհրաժեշտությունը, գործուն միջոցներ ձեռնարկելու համար դիմեցին պատկան մարմիններին, որոնցից ցավոք, ուշ, բայց արձագանքեց, միայն Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):
ՄԻՊ-ը` Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ու ևս 24 լրատվության միջոցների ղեկավարների հայտարարության, լրատվական գործունեություն իրականացնող այլ երկու տասնյակից ավելի կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունների հիման վրա ս.թ. նոյեմբերի 4-ին դիմեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:
Թվում էր, թե հանրային լայն շրջանակների պահանջից բխող այս կարևորագույն հարցը ՍԴ-ն պետք է քննության առարկա դարձներ և որոշում կայացներ օր առաջ, երբ վիճելի դրույթները գործում և ծանր հետևանքներ են առաջացնում հանրության ու պետության համար:
Շահագրգիռ ենք, ուշադիր հետևում ենք գործընթացներին, փորձում ենք տեղեկացված լինել, արձանագրել և եզրահանգել:
Գործող քաղաքական իշխանության կողմից կազմավորված ՍԴ-ի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը իրենից կախված ամեն ինչ արել է ՄԻՊ-ի հիշյալ դիմումի ընդունելիության հարցը Փաշինյանին հաճոյանալու, «բարձր կատարողականությամբ», «առանց շտապողականության», «հուշիկ քայլերով» ՍԴ -ի քննությանը ներկայացնելու համար: Նա այդ հարցը ՍԴ քննությանն է ներկայացրել դիմումը ՍԴ մուտքագրվելուց 16 օր հետո միայն, իսկ գործի դատաքննությունն առաջարկել է իրականացնել 2-3 ամիս հետո: Այս առաջարկը կընդունվեր, եթե ...: Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանն անընդունելի են համարել հարցը ՍԴ քննարկմանը ուշ ներկայացնելը, առարկել են Դիլանյանին և առաջարկել գործի դատաքննության օր նշանակել ամենասեղմ ժամկետում, այնուհետև ներկայացրել վիճարկվող դրույթների գործողությունը մինչև դատաքննության ավարտը կասեցնելու փաստարկված առաջարկություն: Կասեցման առաջարկությանը փորձել է առարկել` Փաշինյանի «թիվ մեկ իրավախորհրդատու» և ՍԴ նախագահ Դիլանյանին և ՍԴ մի շարք դատավորներին կանոն թելադրող Վահե Գրիգորյանը: Այս անգամ չի հաջողել: Այնուամենայնիվ, բավարար ձայներով /դեմ են քվեարկել` Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը, Արթուր Վաղարշյանը/, ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը` մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնելու մասին ՍԴ աշխատակարգային որոշումը:
ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործի դատաքննության օրը ՍԴ-ում նշանակվել է ս.թ. դեկտեմբերի 4-ը ժամը 11.00-ին:
Հասկանալի էր ի սկզբանե, թե ինչու էր Փաշինյանն իր իշխանությամբ ՍԴ-ի դեմ առավել, քան մեկ ու կես տարի ծավալում արշավանք. անհրաժեշտ էր օր առաջ ունենալ կառավարելի, գրպանային և կատարող Սահմանադրական դատարան:
Ակնկալում ենք, սակայն, ինչպես այս դատաքննության, այնպես էլ մեր պետության և ժողովրդի համար կարևորագույն բոլոր հարցերում, ՍԴ նորացված և Փաշինյանի իշխանության համար վստահելի կազմը, այնուամենայնիվ ձերբազատվի կապանքներից, դրսևորի վճռականություն, իրականացնի իր սահմանադրական առաքելությունը: Հուսանք, արդարությունը չի մեռնի: Կվերականգնվի, հուսանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ