ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ նախագահը և ՀՀ վարչապետն ընդգծել են, որ հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել. Լավրով 11/21/2020 18:27 | ԼՐԱՀՈՍ
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցը Երևան ներառում էր մեր երկու երկրների հարաբերությունների ամբողջ սպեկտորը»,- այս մասին Երևանից մեկնելիս ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլոր գերատեսչությունների հետ մենք բանակցություններ ենք ունեցել: Հիմնականում ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հստակ ու լիակատար իրականացման ապահովմանն ու քաղաքացիական բնակչությանն օգնելու նպատակով խաղաղապահ գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներին:
Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրված բնույթ էր ստացել: Միաժամանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել»։
Լավրովը նշել է, որ և՚ ՀՀ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, այդ թվում ՝ օգնել կյանքեր փրկել, խոստացել, որ կնպաստեն այս պայմանավորվածության իրականացմանը։ Բարձր են գնահատվել ռուս խաղաղապահների աշխատանքը և արդեն գործունեությունը սկսող մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագիրը:
Օրակարգում է եղել նաև երկկողմ ընթացիկ գործերի հարցը՝ այդ թվում նաև առևտրատնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստի անցկացման, Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջտարածաշրջանային ֆորումի, նաև խորհրդարանի ու առանձին գերատեսչությունների գծով ծրագրերի մասին։
«Հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային աջակցությանը և նոյեմբերի 9-ի պայմանավորվածության իրագործումը հեշտացնելու համար միջազգային աջակցությունը համախմբելու անհրաժեշտությանը:
Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք շահագրգռված ենք, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունները:
Այդ կապակցությամբ դիմում ենք ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: Նման դիմում կա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների կողմից: Մենք աշխատում ենք նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»։
Լավրովը տեղեկացրել է, որ հանգամանորեն խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ այն մասին, որ պետք է ակտիվորեն առաջարկի իր ծառայությունները` Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը վերաբերող գործող կոնվենցիաներին համապատասխան, ինչը շատ մեծ ներդրում կլինի աշխարհի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և համաձայնության ապահովման գործում:
«Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան ցուցաբերել է՝ ի պատասխան Սիրիայում մշակութային հուշարձանների պահպանության ապահովման վերաբերյալ բազմաթիվ կոչերի»։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ