ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Սաղաթելյանին բերման են ենթարկել ժամ 15-ին, բայց վերագրում ժամը 15։10-ին ինչ-որ գործողությունների կատարում. փաստաբան 11/21/2020 18:41 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 20։00-ի սահմաններում։ Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Արա Սաղաթելյանը դատական նիստին չի մասնակցել ։
Պաշտպանական կողմը չի ցանկացել հետաձգել նիստը՝ Արա Սաղաթելյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար, քանի որ Արա Սաղաթելյանը դիրքորոշում հայտնել էր իր ցուցմունքով, լրացուցիչ ասելիք չկար։
Սակայն դատական նիստում հետաքրքիր դրվագներ են բացահայտվել։ Մասնավորապես՝ պաշտպանը նշեց, որ դատական նիստին քննիչի կողմից ներկայացված փաստաթղթերից պարզվում է, որ Ա.Սաղաթելյանին վերագրվում են ինչ-ինչ գործողություններ, որոնք, իբր, արդեն կատարվել են բերման ենթարկվելուց հետո։ Այսպես՝ ըստ փաստաթղթերի՝ Սաղաթելյանը բերման է ենթարկվել 15։00-ին, բայց մեկ այլ փաստաթղթով նշված էր, որ 15։10-ին ինչ-որ գործողություններ է կատարել, որի հիման վրա էլ ձերբակալել են։
«Բնականաբար չէր կարող ժամը 15։00-ին արգելանքի տակ գտնված անձն ինչ- որ գործողություններ անել ժամը 15։10-ին։ Դատարանի ուշադրությունը հրավիրեցինք այս հանգամանքի վրա, դատարանը հարցեր ուղղեց վարույթն իրականացնող մարմնին և հեռացավ խորհրդակցական սենյակ»,- նշեց պաշտպանը»
Ճշգրտող հարցին ՝ արդյո՞ք կեղծ տվյալներ են մտցվել՝ ձերբակալման հիմքեր ստեղծելու համար, պաշտպանը պատասխանեց, որ ոչ թե կեղծ տվյալներ, այլ՝ հնարավոր է, որ տարբեր ծառայողների կողմից կազմված փաստաթղթեր լինեն, որ ժամերը չեն համընկնում, բայց կա փաստ, որ 15։00-ին Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել և դրանից հետո ինչ փաստաթուղթ էլ, որ կազմված լինի, առանց անդրադառնալու այդ փաստաթղթերի իրավաչափությանը, պետք է ընդունենք ոչ հավաստի։ Այսինքն՝ այն փաստաթղթերը, որոնք դրված են ձերբակալելու հիմքում, օրինակ՝ չթույլատրված արարք կատարելու հանգամանքը հիմնավորելու համար կամ փախուստը կանխելու համար, հավաստի չէ։
Ենոքյանը կարևորեց, որ դատական նիստում հիմնավորվել է, որ Արա Սաղաթելյանի կասկածանքի հիմքում դրված փաստական տվյալներն իրարամերժ են և բավարար չեն, որ հիմնավորեն նրա առնչությունն այն արարքին, որում նա կասկածվում է։ Բացի դա՝ Արա Սաղաթելյանի ձերբակալությունն իրավաչափ նպատակ չի հետապնդում, քանի որ նրան կալանավորելու միջնորդություն չեն կարող ներկայացնել, վերագրվող հոդվածը չի նախատեսում ազատազրկման ձեւով պատիժ, եւ ստացվում է, որ ինքնանպատակ, մարդուն երեք օր արգելանքի տակ են պահում։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքն ինքնին վկայում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու մասին։
Անդրադառնալով բերման ենթարկվելուց հետո 3 ժամ անց ազատ չարձակվելու հանգամանքին՝ փաստաբանը նշեց, որ ժամը 15։00-ին եղել է արգելանքը, 17։50-ի սահմաններում ոստիկանության բաժանմունքից դուրս են եկել և գնացել Երևան քաղաքի վարչություն, մոտավորապես 1,5 սպասել են մինչև քննիչը հրավիրի։ Փաստաբանը վստահեցրեց, որ ցանկության դեպքում կարող էին հեռանալ այդտեղից, պարզապես Արա Սաղաթելյանը իրավահպատակ վարքագիծ դրսևորեց և չհեռացավ, ինչը նաև դատարանում է ներկայացվել։
«Եթե նա փախուստի դիմելու ցանկություն ունենար, նա 1,5 ժամ ազատության մեջ էր, հնարավորություն ուներ, կարող էր հեռանալ, բայց նա սպասեց քննիչի հրավերին՝ հենց Երևանի քննչական վարչության վարչական շենքի մոտ»,- նշեց Ենոքյանը՝ հավելելով, որ որևէ մեկը Արա Սաղաթելյանի տեղաշարժը չէր սահմանափակել, ոչ ոք չէր հետևում տեղաշարժին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սաղաթելյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բազմամարդ ակցիաներ են իրականացվում՝ կապիտուլյացիայի և Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարություն ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Փաշինյանի դավաճանական գործողություններին։ Իշխանությունները բողոքի ակցիաները ճնշելու համար անցել են բիրտ գործողությունների։
Քրեական գործեր են հարուցվել նաեւ ՀՔԾ-ում, որի շրջանակներում մեղադրանք են առաջադրվել մի շարք քաղաքական գործիչների՝ Արթուր Վանեցյանին, Իշխան Սաղաթելյանին, Արսեն Բաբայանին, Գեղամ Մանուկյանին և մի շարք այլ գործիչների, և արդեն ՔԿ-ում ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից