ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփանակերտի որոշ դպրոցներ տեղահանվածների համար կծառայեն որպես ժամանակավոր կացարաններ. ԱՀ ԱԺ պատգամավոր 11/20/2020 20:28 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Եռակողմ փաստաթղթի համաձայն՝ թշնամուն հանձնվող տարածքների բնակիչներին տարհանելու, նրանց կացարաններով ապահովելու համար Արցախի Հանրապետությունում ստեղծվել է աշխատանքային խումբ։
«Փաստինֆո» -ի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ընդունում, գրանցում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տունը։
«Այժմ Ստեփանակերտի հյուրանոցներում ենք մարդկանց տեղավորում, և գրեթե բոլոր հյուրանոցները զբաղված են։ Նախատեսվում է, որ քաղաքի որոշ դպրոցներում համապատասխան պայմաններ են ստեղծվելու, որպեսզի այդտեղ ևս մարդիկ ժամանակավոր բնակվեն, մինչև սկսենք հիմնական կացարանների հարցը լուծել»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով մարդկանց որոշ մասը, որոնք հնարավորություն ունեն ՀՀ-ում մնալու, այժմ այնտեղ են, բայց իրենց տվյալները գրանցում են, որպեսզի հետագայում կացարաններով ապահովելու գործընթացում նրանք ևս ներգրավված լինեն։ Արամ Հարությունյանը նշեց, որ Հայաստան եկող մարդկանց կացարան ապահովողը ՀՀ-ն է. «Մեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ է աշխատում, նախարարն ընդգրկված է այդ խմբում, բայց հիմնական գործառույթը Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա է»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանին, որը մնալու է թշնամու հսկողության տակ, Արամ Հարությունյանն ասաց, որ քարտեզով այդպես է, բայց մանրամասներին չի տիրապետում։
Հարցին՝ տեղահանվածների փոխհատուցման և նրանց կացարանային, սոցիալական խնդիրները երկարաժամկետ լուծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալի՞ս են, պատգամավորը նշեց. «Այս պահին կոնկրետ բան չկա, որ կարող եմ ասել։ Տարբեր նախագծեր կան, որ քննարկվում են, բայց այս պահինս դեռ հստակ ոչինչ չկա։ Երևի մոտ օրերին արդեն կներկայացնենք ԱԺ-ի՝ ապագայի համար ռազմավարական քարտեզը»,-եզրափակեց ԱՀ ԱԺ պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ