ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավոք, վերջին 2.5 տարում պարզվեց, որ «նիկոլիզմի» թույնը հասել է նաև Արցախ՝ արցախցիներին կտրելով իրականությունից. Միքայել Մինասյան 11/19/2020 21:44 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից...
Արցախն ինձ միշտ է զարմացրել։ Զարմանում էի այնտեղ ապրող մարդկանցով, նրանց պրագմատիզմով ու հողին կպած լինելով՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Ու միշտ մտածում էի, որ արցախցու հաջողության եւ կենսունակության հիմքում իր արմատներին հավատարմությունն ու սերնդեսերունդ փոխանցված պատգամներին ականջալուր լինելն է։
Ցավոք, վերջին 2.5 տարում պարզվեց, որ «նիկոլիզմի» թույնը հասել է նաեւ Արցախ՝ արցախցիներին կտրելով իրականությունից, զրկելով դարերով կերտված բնազդներից եւ ջնջելով հիշողությունը։ Արցախը զարմանալիորեն ողջունեց «հեղափոխությունը եւ նիկոլիզմը»՝ համալրելով դրա վկաների աշխարհագրությունը Երեւանից մինչեւ «գլենդելադոնիռոստով»։
Արդյունքում, ընդամենը 6 ամիս առաջ, հետեւելով Նիկոլի ուղիղ «օրհնությանը», արցախցիների ճնշող մեծամասնությունն ընտրեց ծաղրածու եւ թալանչի Արայիկ Հարությունյանին, մի մեծ մասն էլ՝ իրենց երկրի նախագահի դեմ մահափորձի ու բազմաթիվ վայրագությունների հեղինակ Սամվել Բաբայանին եւ սորոսածին, բովանդակազուրկ Մասիս Մայիլյանին։ Եվ միայն չնչին տոկոս ձայն ստացան Նիկոլին ընդդիմացող, հող չհանձնող, դավաճանների հետ չգործակցող Վիտալի Բալասանյանն ու ՀՅԴ-ն։
Սա է իրականությունը։ Սա էր արցախցիների գիտակցված ընտրությունը։ Այս «հեղափոխական» հիմքով էլ Արցախը դիմավորեց 2020-ի պատերազմը։ Ու արցախցին պարտվեց նախ իր ընտրության, հետո նոր թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Որովհետեւ եթե Արցախի նախագահը լիներ ոչ թե ֆեյսբուքաբնակ կապիկ, այլ՝ երկրի ղեկավար, ապա կզբաղվեր պետություն կառավարելով ու պաշտպանելով։ Որովհետեւ պատերազմի 44 օրվա ընթացքում Արցախի ընտրված ղեկավարության հիմնական գործը Նիկոլի ստի կայսրության ծամածռվող խոսափողի դերն էր։ Արդյունքում արյունով պահված հայրենիքից զրկվեցինք։
Հիմա մի քանի հարց արցախցիներին.
Դուք թուրքի դեմ կռված, հաղթած ու դրանց գյուլի տակ ապրած ժողովուրդ եք, ինչո՞ւ ընտրեցիք սրանց։ Դուք այդ երեքից էլ զզվում էիք։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Նիկոլն «օրհնեց» ու դուք մոռացաք ով ո՞վ էր։
Դուք գիտեիք ինչ է պատերազմը, գիտեիք, որ կա անվտանգության երեք երաշխավոր. ձե՛ր ղեկավարությունը, Հայաստանն ու Ռուսաստանը։ Թե Հայաստանի ղեկավարը ինչ էր մտածում Արցախի մասին, բազմիցս գրել է, ասել ու 2.5 տարի արել է։ Իր հետ ամեն ինչ պարզ էր։ Ինչո՞ւ ընտրեցիք այդ եռյակին, ես անկեղծ չեմ հասկանում։ Որովհետեւ դուք նրանց եւ՛ չէիք սիրում, եւ՛ գիտեիք, որ նրանք պրոբլեմ ունեն Ռուսաստանի հետ։
Լավ, ընտրեցիք կլոուն Արայիկին, բայց այդ ընթացքում ուղիղ, բաց տեքստով ձեզ ասում էին՝ Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը Ռուսաստանի՝ ձեր անվտանգության երաշխավոր երկրի համար անցանկալի են։ Ավելին, վերջին 30 տարվա մեջ նրանք միակ հայ գործող պաշտոնյաներն են, միակ երկուսը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Ինչո՞ւ ընտրեցիք։
Եվ այսքանից հետո, երբ Նիկոլը միանձնյա, առանց առաջին հերթին ձեզ, ապա հայությանն անգամ տեղյակ պահելու ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարությունը, դրան հաջորդած 4 ամենակարեւոր օրերին ձեր երկրի ղեկավարի միակ զբաղմունքը ֆեյսբուքում անընդմեջ հայտարարելն էր, թե ինքն է համոզել Նիկոլին, որ ստորագրի։ Կարծես դա իր կյանքի ամենակարեւոր պատիվն է։ Զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, փախստականներով զբաղվելու փոխարեն նա 4 ճակատագրական օր զբաղված է եղել միայն Նիկոլին քծնելով։
Ու հիմա, երբ տասնյակ հազարներով Երեւանի հյուրանոցներում եւ Արցախում մնացել եք անտեր՝ մասնավոր բարերարների ու կազմակերպությունների հույսին, դուք դեռ լուռ եք։
Հադրութցիներ, դուք այլեւս ոչինչ չունեք. ո՛չ հայրենիք, ո՛չ տուն, ո՛չ հող։ Դուք այս ողբերգությունը ձեր մաշկի վրա առաջին զգացողներն եք։ Լռում եք, որ ի՞նչ լինի։ Մարտունեցիներ, նույնը ձեզ է վերաբերում։
Ձեր ու մեր դժոխքը հայրենիքի կորստով, ցավոք, չի ավարտվում. այն դեռ նոր է սկսվում։ Այս դժոխքի մեղավորն ու պատասխանատուն ձեր երկիրը՝ մեր բոլորի աչքի լույս Արցախը, քանդած Արայիկն է՝ իր Նիկոլով։ Հանձնեցին երկիրը, զոհեցին տղերքին ու մեր հայրենիքը։
Հիմա ուշքի գալու ժամանակն է։ Վերջին շանսը։ Հիշե՛ք, որ առյուծներ եք, ոչ թե անօգնական ինչ-որ բան։ Բզկտե՛ք դավաճանությունն ու արայիկիզմը։ Մաքրե՛ք Արցախը տականքներից։ Միացե՛ք դավաճանների դեմ ցույցերին Հայաստանում։ Խոսե՛ք։ Պայքարեք։ Մի՛ լռեք։
Վերականգնե՛ք ձեր հիշողությունը եւ վերագտե՛ք ինքնապահպանման բնազդը։ Միայն այդ ժամանակ կսկսվի Արցախի փրկությունն ու վերածնունդը։
Հ.Գ. Հայերն Արցախում ապրել են հազարամյակներով։ Դուք ժառանգել եք այդ հողը ձեր պապերից, ազատագրել եք թուրքերից, բայց պարտվեցիք ինքներդ ձեզ՝ հետ տալով այդ հողերը թուրքերին։
Արթնացեք, որ հայրենիք մնա փոխանցելու ձեր երեխաներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ