ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից և գանք ճիշտ եզրակացությունների. վարչապետը ներկայացրել է ԱԱԾ նորանշանակ տնօրենին 11/19/2020 13:06 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին:
Վարչապետը նշել է, որ մեր պետությունն այժմ ապրում է բավականին դժվար և ծանր ժամանակներ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարողանա կատարել պետության ողնաշարի իր դերակատարումը: «Համոզված եմ, այդպես էլ տեղի կունենա: Իհարկե այժմ ժամանակներ են, երբ մենք պետք է վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Պետք է ասեմ, որ իմ եզրակացությունը շարունակում է մնալ նույնը: Մեզ համար ամենաբարդ և ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ցավոք, ինստիտուտների կայացման պատշաճ մակարդակի չենք կարողացել հասնել: Ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց այս ընթացքում չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետև օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության դեպքում ինձ համար ամենամեծ խնդիրը և մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք այդ բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին:
Այս առումով, սա մի բարդ խնդիր է, որը մենք դեռ չենք լուծել և պետք է լուծենք: Ազգային անվտանգության ծառայության անունը լսելիս պետք է մարդիկ անկախ իրենց հայացքներից, աշխատանքի վայրից, բնույթից, կրթական ցենզից զգաստանան, ոչ թե ինչ-որ նեգատիվ կոնտեքստով, այլ հասկանալով, որ գործ ունենք պետական կարգի օրինականության, անվտանգության ապահովման մարմնի հետ, որն առաջին հերթին ապահովում է պետության անվտանգությունը, քաղաքացու անվտանգությունը և այսպես շարունակ: Բայց արդյոք այդ մակարդակը մեզ բավարարում է: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այդպիսի իրավիճակ ունենք, և մեր խնդիրն է հենց այս իրավիճակը նոր նշաձողի բարձրացնելը, այնպիսի նշաձողի բարձրացնելը, որ հենց դա տեղի ունենա մեր հանրային գիտակցության մեջ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժը կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին՝ կատարած բարդ աշխատանքի համար, որովհետև նա էլ ավելի բարդ իրավիճակում է ստանձնել պաշտոնը:
«Ուզում եմ պարոն Աբազյանին և բոլոր ներկաներին հաջողություններ մաղթել: Մենք պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից, խոսենք, քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, ինչու է այդպես ստացվել: Պետք է կարողանանք գալ ճիշտ եզրակացությունների: Իհարկե, համոզված եմ, այն, թե ինչ տեղի ունեցավ և ինչու, ամենաշատ տեղեկատվությունը կենտրոնացած է հենց այս դահլիճում: Բայց շատ կարևոր է այդ տեղեկատվությունը կարողանալ մշակել, վերլուծել և դրանից հետևությունների հանգել, որովհետև այդ ինֆորմացիայի ահռելի ծավալը կարելի է ուղղակի ունենալ, բայց չկարողանալ, ի վիճակի չլինել ըմբռնել, ի վիճակի չլինել մշակել, ի վիճակի չլինել եզրակացությունների հանգել: Այնպես որ, մեզ շատ բարդ, ծանր աշխատանք է սպասվում, այդ թվում՝ հանրային և պետական անվտանգությունը պահպանելու իմաստով: Մենք պետք է այդ մարտահրավերը ընդունենք, դիմակայենք՝ որպես նպատակ ունենալով մեր պետության հզորացումը, որպես նպատակ ունենալով մեր պետության իրական ինստիտուտների կայացումը, որպես նպատակ ունենալով այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ մեր պետական շահերի պաշտպանության մասին մեր հայտարարություններն ապահովագրված կլինեն կոնկրետ ինստիտուցիոնալ երաշխիքներով, որ մենք մեր դրած նշաձողերը կարողանանք հաղթահարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ԱԱԾ աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ԱԱԾ համակարգում թեկուզ կարճ ժամանակահատված ծառայելը: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել պարոն Աբազյանին, շատ բարդ ժամանակահատվածում է ստանձնում այս կարևոր պաշտոնը: Վստահ եմ, որ պարոն Աբազյանը կհաջողի և Աստված թող պահապան լինի բոլորիս»,- ասել է Քյարամյանը:
Իր հերթին, Արմեն Աբազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին վստահության համար և նշել, որ գործընկերների հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ձևով գործի Սահմանադրությունը: «Զբաղեցրած դիրքի ցանկացած պաշտոնյա անկախ իր պատկանելիությունից՝ անօրինականության դեպքում մեր կողմից արժանանալու է օրենքով սահմանված բոլոր պատիժներին: Եվ նաև ուզում եմ իմ գործընկերներին շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 27-ից սկսված և մինչև օրս տեղի ունեցող գործընթացներում իրականացրած հայրենասեր և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի համար»,- ասել է ԱԱԾ նորանշանակ տնօրենը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ