Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի՞ եղել, ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը» 11/19/2020   12:09  |  Մեկնաբանություն

Մեր ազգը արժանապատիվ մեռնելը գերադասել է անարժանապատիվ ապրելուց, բայց մի ստահակ, կիսագրագետ բանսարկու, մի քաջ նազար, ծախեց մեր ազգային արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է  Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.

«Չգիտեմ, թե ինչպես է դա բացատրվում բժշկության մեջ, բայց ես գիտեմ այդ երևույթի առօրյա բացատրությունը. երբ մարդը ծանր վնասվածք է ստացած լինում, բայց ցավ չի զգում, իր հետ կատարվածի ողջ ծավալը, ծանրությունը ու հետևանքները չի զգում։ Մարդիկ այդ դեպքում ասում են․ տաք է եղել չի զգացել, ասում են՝ շոկի մեջ էին, բան չէին հասկանում։

Ես իրոք, երբեք չէի մտածել, որ նշված արտահայտությունները հավասարապես կարող են վերաբերել ինչպես կոնկրետ մարդու, այնպես էլ՝ մի ողջ հասարակության կամ առնվազն դրա գերակշիռ մասին։
Հայաստանի հասարակությունը, բացառությամբ դեռ մնացած մի քանի սթափ մարդկանց, կարծում եմ, հենց այդ վիճակում են՝ տաք են, չեն զգում ցավը, կորստի ծավալը, արհավիրքի մասշտաբը. ողջ հասարակությունը շոկի մեջ է։ Այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում մեր իրականության մեջ, վատ երազ անգամ չէր կարող լինել, ամենավատ սցենարների պարագայում անգամ, այս վիճակը դժվար էր կանխատեսել։

Մեր հասարակությունը նման է նարկոզի մեջ գտնվող անձի, ով ցավ չի զգում կամ գրեթե չի զգում, իրականության զգացողությունը կորցրել է։

Ցավազրկված։ Գիտեք, բժիշկները ասում են, որ ցավազրկողը չի բուժում, ցավի աղբյուրը չի վերացնում, կա ցավը, կա վերքը, պարզապես դու այն չես զգում։ Ավելին, դրա առկայությունը կարող է խիստ վտանգավոր լինել իրական խնդրի վեր հանման և լուծման հարցում։
Մեր դեպքում ցավազրկողի ազդեցությունը ուր որ է կանցնի ու մենք կմնանք մեր ցավերով, մեր դարդերով, կմնանք արհավիրքի հետևանքների հետ մեն մենակ, կմնանք մեր 4750 զոհերով, կորցրած10000 քառակուսի կիլոմետրով, 100000 տեղահանվածով, 10000 վիրավորով, կորացած մեջքով, կորցրած արժանապատվությամբ, հայրենազրկված։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ կյանքում, ինչ-որ բան կորցրել է. փոքր իր, դրամապանակ, ինչ-որ զարդ, կորցրել ու չի գտել։ Հիշեցի՞ք ձեր ապրումները, դժվար էր չէ՞։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ մի հարազատի հողին հանձնել է. տարիքով, կյանք ապրած, մի գուցե՝ ոչ այնքան տարիքով։ Հիշեցի՞ք, ես հիշեցի, սրտերդ լցվե՞ց, իմը՝ հա, սառը դող անցավ չէ՞, իմով՝ այո։

Ձեզանից յուրաքանչյուրի տանը ինչ-որ բան կոտրվել է. դուք եք կոտրել, երեխան, հարևանը, կարևոր չէ, կամ հարևանը ջուր է լցրել ձեր գլխին՝ խոնավացնելով առաստաղը, տանիքն էր ջարդուփշուր արել և այլն։ Հիշեցի՞ք ձայնը գլուխը գցած ձեր կնոջ ձայնը, հարևանի ձայնը, թե բա սա պետությո՞ւն է, ոչ մի աջակցություն չի տալիս, բա կոտրված տանիքս, բա կորցրած բերքս։

Հիշեցի՞ք, ապրեցի՞ք այդ զգացողությունը։

Դե հիմա փակեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ դուք, ոչ թե դրամապանակն եք կորցրել կամ ինչ-որ այլ իր, այլ այն ամբողջը, ինչը ձեռք եք բերել ողջ կյանքում՝ ձեր տունն ու տեղը, կահ կարասին, ավտոմեքենան, բակի անասուներին ու հավերին, կորցրել եք ամեն ինչ, անգամ այն, ինչ ստացել եք ժառանգություն հորից ու պապուց։

Պատկերացրեք 19 տարեկան, դեռ մի աղջկա չհամբուրած, չգրկած ձեր լուսավոր զավակի կորուստը։ Պատկերացրեցի՞ք։ Հիմա պատկերացրեք, որ ընտանիքից երկու հոգի են զոհվել19 ու 25 տարեկան, հայր ու տղա են զոհվել, պատկերացրեք, որ մի եղբայրը ապրիլյանին էր մահացել, մյուսը՝ հիմա, պատկերացրեք որ հայրը առաջին Արցախյանին էր մահացել, որդին՝ հիմա, պատկերացնո՞ւմ եք, որ հարյուր հազարավոր մարդիկ էլ ծնողների գերեզմանին չեն կարողանալու գնալ, հասկանո՞ւմ եք, որ այնտեղ, ուր ծնկի եկած աղոթել են, որի համար ցեղասպանության են ենթարկվել, այդտեղ թշնամին վաղը ոչխար է պահելու։ Պատկերացրեցի՞ք, ցավին դիմացա՞ք, չէ-չէ դիմանալու չի, մի փորձեք։
Գիտե՞ք, կա մի բան, որը պատկերացնելու համար անգամ վառ երևակայություն ունենալը անգամ քիչ է։

Ոչ ոք չի էլ նկատում դա։ Փոխվել է ուրախանալու առիթը։

Եկեք նայենք։ Մարդը ինչի՞ց է ուրախանում, ինչի՞ց է երջանկանում. ասենք, երբ երեխա է ծնվում, նոր բնակարան ու մեքենա է գնում, ճամփորդում է, երբ բուհ է ընդունվում, երբ աշխատանքի է ընդունվում, երբ սիրած աղջկան է տեսնում, երբ ընկերների հետ կենաց է բարձրացնում, թոռան հետ քայլում, երբ իր ազգային հավաքականը գոլ է խփում, կամ էլ ասենք մանր մունր լիքը բաներ։

Ժողովուրդ, իսկ հիմա գիտե՞ք մարդիկ ինչի համար են ուրախանում, ինչի՞ համար են երջանիկ։
Ուրախանում են, որ զինվոր տղան չի մահացել այլ ընդամենը երկու ոտքն է կորցրել, ուրախանում են, որ զինվոր տղան մահացել է, այլ ոչ թե գերեվարվել, ուրախանում, որ տղայի դին գտել են, հասկացա՞ք, չէ չհասկացա՞ք, մարդը, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ տղան պրծել է երկու ոտքը կորցնելով, չե չէ, հասկանում ե՞ք, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ զավակը զոհվել է, այլ ոչ թե գերեվարվել։

Հա, մեկ էլ, քարվաճառցին ուրախանում է, որ ի տարբերություն հադրութցու ինքը կարողացավ տունը վառի ու թուրքին չթողնի, շուշեցին, ի տարբերություն հադրութցու, ուրախանում է, որ կարողացավ տանից մի երկու իր հանել։ Լաչինցին գրեթե երջանիկ է, որ մինչև դեկտեմբերի մեկը ժամանակ ունի եղած չեղածը հանելու։

Դուք ողբերգության ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք, թե մենք ի՞նչի համար ենք ուրախանում, դուք ողբերգության ու արհավիրքի ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք այն ծնողի հոգեվիճակը, որը դիահերձարանի առաջ իր որդու դին գտնելու լուրը ընդունում է գրեթե այնպես, ինչպես իր զավակի ծնվելու լուրն է ընդունել 19 տարի առաջ։

Կարո՞ղ էիք մտածել, որ երբևէ, որևէ տեղ, սեփական տունը սեփական ձեռքով վառելը ուրախություն կլիներ, այն տունը, որը օջախ է, այն տունը, որի վրա դեռ պապդ է աշխատել, որտեղ քո առաջնեկն է ծնվել, որտեղ ամեն անկյուն հիշողություն ունի։

Դժվարա չէ՞։

Հասկացա՞ք, որ հազարավոր մարդիկ Դեր զորի ճամփան դարձած Քելբաջարի ճանապարհով գալիս են Հայաստան ու իրենք երջանիկ են։

Դուք երբևէ մեջքի ցավ ունեցել ե՞ք, դուք գիտե՞ք, որ այսուհետ դուք միայն այդպես եք քայլելու, մեջքը ծուռ, հայացքը շաղ։

Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։

Չէ տղերք, չեղավ։ Դա մեծ ցավ է, որի անունն է ազգային արժանապատվության կորուստ։Այդ ցավը կրկնապատկվում է, երբ պարզվում է, որ այդ արժանապատվությունը«յան» ազգանունով մի ստահակ է վաճառել։ Մեր ազգը արժանապատիվ մեռնելը գերադասել է անարժանապատիվ ապրելուց, բայց մի ստահակ, կիսագրագետ բանսարկու, մի քաջ նազար, ծախեց մեր ազգային արժանապատվությունը։

Հասկացա՞ք։ Ասածս ինչ է, դե հիմա հերթով հիշեք, ի՞նչ կանեիք ձեր դրամապանակը գողացողի, ձեր տունը քանդողի հետ, ձեր որդուն սպանողի հետ, ի՞նչ կանեիք ձեր արժանապատվությունը նվաստացողի հետ, ի՞նչ կանեիք ձեր հավատքը, սրբությունները անարգողի հետ, ի՞նչ կանեիք։ Մտածեցի՞ք, որոշեցի՞ք, հիմա ձեր մտածածն ու որոշածը բազմապատկեք, բազմապատկեք 4750-ով, բազմապատկեք 10000 քառակուսի կիլոմետրով, բազմապատկեք ու բազմապատկեք։

Կարդացի՞ք սա, հիմա անջատեք համակարգիչը, ու հանկարծ չփորձեք մտածել, որ այս ամբողջը կանցնի, որ այն ձեզ հետ չի կապված։ Իմացեք, որ այդ ամենը հենց Ձեզ հետ է եղել, այդ տունը կորցրածը դուք եք, այն որդի կորցրածը դուք եք, դիահերձարանի դիմաց քնող, որդու դիակը գտնելով ուրախացողը դուք եք, գերի ընկածը կամ նրա ծնողը դուք եք։

Հայրենիք կորցրածը բոլորս ենք, արժանապատվությունը կորցնողը բոլորս ենք։

Հա, ինչ էի ասում. Դուք ի՞նչ կանեք այն մարդու, մարդկանց հետ, ովքեր այս ամբողջը արել են. շատերը միգուցե մտածեն ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Չէ, դա չեմ ուզում, ուզում եմ, որ դուրս գաք փողոց, ասեք, որ համաձայն չեք ձեր երջանկության օրակարգը փոփոխած ու ձեզ ծնկի բերած դավաճանների հետ, ասեք, որ հայրենիքը թանկարժեք ժամացույց կամ այլ իր չէ, որ դրա կորուստը տանելի չէ, քանզի մենք ունենք ազգային արժանապատվություն, կորացած մեջքը ուղղելու կամք, շենացած հայրենիք կառուցելու երազանք ու պարտականություն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:43 18/11/2020  |  ՔաղաքականԿառավարությունը պետք է հրապարակի պատերազմի մասնակիցների գերության, զոհվելու կամ անհետ կորած լինելու մասի տվյալները
13:40 18/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 81 հայորդու անուն
13:03 18/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցիների վայրագությունների մասին վկայող հերթական տեսանյութն է տարածվել
00:35 18/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շուշի-Լիսագոր ճանապարհի երկայնքով թշնամուն ջախջախելով հայ զինվորները պատրաստվում էին գրոհել Շուշի-Քարին տակ խաչմերուկի ուղղությամբ. Ղարամյանը փակագծեր է բացել
18:20 17/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն ներկայացրել է Արցախում զոհված եւս 71 զինծառայողի անուն.պաշտոնապես հրապարակվել է 1505 անուն
17:33 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱվետիքը Երևանից հասել է Քարվաճառ՝ տեղափոխելու հորեղբոր աճյունը
12:37 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ. Տիգրան Աբրահամյան
11:50 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մարտնչող տգետներից ի՞նչ էիք սպասում.Արմեն Աշոտյան
11:45 17/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախում փոխանակվել է 200 զոհվածի մարմին. ԿԽՄԿ
11:25 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻսպանիայի Կոնգրեսը Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել

Արխիվ

[]