ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մովսես Հակոբյան. խնդրեցի, որ տիկին Աննան հեռանա հրամանատարական կետից, 4 ժամից ինձ կանչեցին, արգելեցին գնալ Արցախ 11/19/2020 16:31 | ԼՐԱՀՈՍ
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանն այսօր հաստատեց տարածված տեղեկությունները, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը եղել է իր՝ Երևան վերադառնալու պատճառը։
Հակոբյանը տեղեկացրեց, որ իր՝ Արցախում գտնվելու հիմնական նպատակը եղել է՝ չեզոքացնել ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական ու հրամանատարի գործունեության մեջ։ Նա հայտնեց, որ Ջալալ Հարությունյանին անձամբ է դիմել՝ նույնիսկ իր ասածով ոչինչ չանի, եթե իր խոսքում կա օգտակար խորհուրդ, կարող է վերցնել։ Նրա խոսքով՝ անթույլատրելի է որևէ մեկին բանակի հրամանատարին որևէ բան պարտադրելը, ցանկացած նման բան վնաս է բերելու։ Նա հայտնեց, որ հրամանատարակամ կետում՝ դժոխքում պատասխանատուներն աշխատել են 24 ժամ, այդ պայմաններում հնարավոր է նույնիսկ, որ մարդ ցնդի։ Ամեն ինչ արել է, որ հրամանատարական կետ մարդ չմտնի։
«Ընդ որում երկրի ղեկավարը հինգերորդ օրը զանգել է բանակի հրամանատարին, ասեմ, որ դա առաջին զանգն է, մինչև այդ չի զանգել։ Երբ տեղեկություն են հասցրել, որ հրամանատարկան կետ մարդ է մտնում, ինքն արգելել է, որ որևէ մեկը մտնի։ Այդ խորհրդակցության ընթացքում ահագին մարդիկ ենք եղել, սահմանափակել ենք, գոնե օրական մեկ անգամ գան այդ մարդիկ, նախագահի գլխավորությամբ, որպեսզի բանակի հրամանատրին անընդհատ չշեղեն»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ Հարությունյանին հարցրել է, եթե խանգարում է իրեն, կարող է գնալ, պատասխանը եղել է՝ «չէ, խնդրում եմ մնաս»։
«Ես մեկ օրով եկել եմ Երևան, վերադարձել, այդ ժամանակ էլ է խնդրել, ինչ-որ զինվորական միտք իր մոտ թողնել։ Իմ տասը ժամ բացակայության ընթացքում ես խնդրել եմ Օհանյան Սեյրանին, որ ինքը մնա ՊԲ հրամանատարի մոտ։ Բայց մինչ այդ ՊԲ հրամանտարը վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ խնդրել է, որ ես մնամ իր կողքին։ Վարչապետը հարցրել է՝ մենակ ի՞նքը։ Ասել է՝ այո։ Վարչապետը պատասխանել՝ իրեն թույլատրում եմ»,- մանրամասներ ներկայացրեց նա։
Հակոբյանը պատմեց, որ հրամանատարական կետից բարձրացել է ճաշելու, վերադարձել է ու տեսել տիկին Աննային՝ նստած էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքը կանգնած է եղել Սամվել Բաբայանը։
«Այդ ժամանակ հակառակորդի մուտքն էր Մատաղիս, երբ մեր ուժերը ջախջախում էին, և բավական էֆեկտիվ էին ջախջախում։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ հարցի չէր խառնվում, միջամտություն չէր անում, դիտարկում էր ընդամենը, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Ես հետո մոտեցա նրան, ասացի՝ այսպիսի դիտարժան բաներ չեն լինելու, մնացած բոլոր ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզանից։ Ասեց լավ, մի քիչ նստեց ու գնաց։ Չորս ժամից հետո ինձ կանչեցին Երևան։ Եկա պաշտպանության նախարարի մոտ՝ մեծ ակնկալիքով, որ կլսեն զեկուցումս, արդեն ասել էի, որ սեպտեմբերի 30-ին եկել էի Երևան վարչապետին ներկայացնելու իրավիճակը, չի ընդունել ինձ։ Մտածեցի՝ երևի հասկացել են։ Ոգևորված չորս ժամում հասնում եմ Երևան, նախարարի մոտ։ Բարև-բարև։ Մտածում եմ՝ հարց կտա իրավիճակի մասին։ Բայց ինձ ասում է՝ դուք այլևս չպետք է գնաք այնտեղ։ Հարցնում եմ՝ պատճառն ի՞նչ է, ասում է՝ չգիտեմ, ո՞վ է ասել՝ վարչապետը, ասում եմ՝ պատճառը հիմնավորեք»,- պատմում է Հակոբյանը։
Ավելին՝ Հակոբյանը հայտնեց, որ վարչապետին նամակ է գրել, որն այդպես էլ չի բացել։ Երևան գալու հաջորդ օրը Փաշինյանը մեկնել է Արցախ, ինքը զանգահարում է Արցախի նապագահ Արայիկ Հարությունյանին, ասում՝ վարչապետը ձեր մոտ է, ասեք, նամակը կարդա։
«Ասեց՝ լավ, լավ։ Վաղը՝ 11-ին քեզ կընդունի, կգաս Ղարաբաղ։ Ժամը 10-ին զանգում եմ պրոտոկոլին, ասում են՝ երբ կընդունի, պատասխանում են, ինձ կզանգեն, չորսին եմ զանգում՝ ասում են ինձ կզանգեն, հաջորդ օրը՝ ժամը 10-ին, 4-ին, երեք օր այդպես զանգում եմ, ասում են՝ վարչապետը ձեզ չի ընդունի։ Հասկացա։ Արցախից մեր տանը ահագին մարդ կա, մեկի ջերմությունը բարձրացել է՝ տարել եմ հիվանդանոց թոքերը նկարելու։ Ես տիկնոջս ասեցի, քանի եկել ենք, բեր մենք էլ նկարենք։ Մեկ էլ զանգում է նախարարը, ասում է՝ շտապ կգաս նախարարություն, վարչապետն է ուզում։ Գալիս եմ այդտեղ, թույլ չեն տալիս մտնել։ Խորհրդակցություն է, դրա ավարտից հետո՝ նախարարն ինձ ասում է՝ գնա, Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կտա։ Վիրավորական բառ եմ ասում, գնում եմ Օնիկ Գասպարյանի մոտ, ասում եմ՝ ինչ է եղել։ Պատասխանում է՝ Բաբայան Սամոն ասում է՝ գաս կոորդինացնես զինվորական գործողությունները։ Ես ասացի՝ պարոն Գասպարյան, դա քո գործառույթն է և երկրորդ, եթե Բաբայան Սամոն ասում է՝ ես չեմ անի, իմ վերաբերմունքը նրա նկատմամբ անձնական է»,- ասաց նա՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերում Սամվել Բաբայանին, բայց պատերազմ ղեկավարելն այս պահին իր խելքի գործը չի, իսկ երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամոյի միջոցով։
«Ես չգիտեմ ինձ այնտեղից հանելու պատճառը ո՞րն է, Բաբայան Սամոյին չխանգարելը, թե տիկին Աննային հրամանատարական կետից դուրս գալ խնդրելը։ Սա է իրողությունը»,- հայտարարեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից