Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի՞ եղել, ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը» 11/19/2020   12:09  |  Մեկնաբանություն

Մեր ազգը արժանապատիվ մեռնելը գերադասել է անարժանապատիվ ապրելուց, բայց մի ստահակ, կիսագրագետ բանսարկու, մի քաջ նազար, ծախեց մեր ազգային արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է  Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.

«Չգիտեմ, թե ինչպես է դա բացատրվում բժշկության մեջ, բայց ես գիտեմ այդ երևույթի առօրյա բացատրությունը. երբ մարդը ծանր վնասվածք է ստացած լինում, բայց ցավ չի զգում, իր հետ կատարվածի ողջ ծավալը, ծանրությունը ու հետևանքները չի զգում։ Մարդիկ այդ դեպքում ասում են․ տաք է եղել չի զգացել, ասում են՝ շոկի մեջ էին, բան չէին հասկանում։

Ես իրոք, երբեք չէի մտածել, որ նշված արտահայտությունները հավասարապես կարող են վերաբերել ինչպես կոնկրետ մարդու, այնպես էլ՝ մի ողջ հասարակության կամ առնվազն դրա գերակշիռ մասին։
Հայաստանի հասարակությունը, բացառությամբ դեռ մնացած մի քանի սթափ մարդկանց, կարծում եմ, հենց այդ վիճակում են՝ տաք են, չեն զգում ցավը, կորստի ծավալը, արհավիրքի մասշտաբը. ողջ հասարակությունը շոկի մեջ է։ Այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում մեր իրականության մեջ, վատ երազ անգամ չէր կարող լինել, ամենավատ սցենարների պարագայում անգամ, այս վիճակը դժվար էր կանխատեսել։

Մեր հասարակությունը նման է նարկոզի մեջ գտնվող անձի, ով ցավ չի զգում կամ գրեթե չի զգում, իրականության զգացողությունը կորցրել է։

Ցավազրկված։ Գիտեք, բժիշկները ասում են, որ ցավազրկողը չի բուժում, ցավի աղբյուրը չի վերացնում, կա ցավը, կա վերքը, պարզապես դու այն չես զգում։ Ավելին, դրա առկայությունը կարող է խիստ վտանգավոր լինել իրական խնդրի վեր հանման և լուծման հարցում։
Մեր դեպքում ցավազրկողի ազդեցությունը ուր որ է կանցնի ու մենք կմնանք մեր ցավերով, մեր դարդերով, կմնանք արհավիրքի հետևանքների հետ մեն մենակ, կմնանք մեր 4750 զոհերով, կորցրած10000 քառակուսի կիլոմետրով, 100000 տեղահանվածով, 10000 վիրավորով, կորացած մեջքով, կորցրած արժանապատվությամբ, հայրենազրկված։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ կյանքում, ինչ-որ բան կորցրել է. փոքր իր, դրամապանակ, ինչ-որ զարդ, կորցրել ու չի գտել։ Հիշեցի՞ք ձեր ապրումները, դժվար էր չէ՞։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ մի հարազատի հողին հանձնել է. տարիքով, կյանք ապրած, մի գուցե՝ ոչ այնքան տարիքով։ Հիշեցի՞ք, ես հիշեցի, սրտերդ լցվե՞ց, իմը՝ հա, սառը դող անցավ չէ՞, իմով՝ այո։

Ձեզանից յուրաքանչյուրի տանը ինչ-որ բան կոտրվել է. դուք եք կոտրել, երեխան, հարևանը, կարևոր չէ, կամ հարևանը ջուր է լցրել ձեր գլխին՝ խոնավացնելով առաստաղը, տանիքն էր ջարդուփշուր արել և այլն։ Հիշեցի՞ք ձայնը գլուխը գցած ձեր կնոջ ձայնը, հարևանի ձայնը, թե բա սա պետությո՞ւն է, ոչ մի աջակցություն չի տալիս, բա կոտրված տանիքս, բա կորցրած բերքս։

Հիշեցի՞ք, ապրեցի՞ք այդ զգացողությունը։

Դե հիմա փակեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ դուք, ոչ թե դրամապանակն եք կորցրել կամ ինչ-որ այլ իր, այլ այն ամբողջը, ինչը ձեռք եք բերել ողջ կյանքում՝ ձեր տունն ու տեղը, կահ կարասին, ավտոմեքենան, բակի անասուներին ու հավերին, կորցրել եք ամեն ինչ, անգամ այն, ինչ ստացել եք ժառանգություն հորից ու պապուց։

Պատկերացրեք 19 տարեկան, դեռ մի աղջկա չհամբուրած, չգրկած ձեր լուսավոր զավակի կորուստը։ Պատկերացրեցի՞ք։ Հիմա պատկերացրեք, որ ընտանիքից երկու հոգի են զոհվել19 ու 25 տարեկան, հայր ու տղա են զոհվել, պատկերացրեք, որ մի եղբայրը ապրիլյանին էր մահացել, մյուսը՝ հիմա, պատկերացրեք որ հայրը առաջին Արցախյանին էր մահացել, որդին՝ հիմա, պատկերացնո՞ւմ եք, որ հարյուր հազարավոր մարդիկ էլ ծնողների գերեզմանին չեն կարողանալու գնալ, հասկանո՞ւմ եք, որ այնտեղ, ուր ծնկի եկած աղոթել են, որի համար ցեղասպանության են ենթարկվել, այդտեղ թշնամին վաղը ոչխար է պահելու։ Պատկերացրեցի՞ք, ցավին դիմացա՞ք, չէ-չէ դիմանալու չի, մի փորձեք։
Գիտե՞ք, կա մի բան, որը պատկերացնելու համար անգամ վառ երևակայություն ունենալը անգամ քիչ է։

Ոչ ոք չի էլ նկատում դա։ Փոխվել է ուրախանալու առիթը։

Եկեք նայենք։ Մարդը ինչի՞ց է ուրախանում, ինչի՞ց է երջանկանում. ասենք, երբ երեխա է ծնվում, նոր բնակարան ու մեքենա է գնում, ճամփորդում է, երբ բուհ է ընդունվում, երբ աշխատանքի է ընդունվում, երբ սիրած աղջկան է տեսնում, երբ ընկերների հետ կենաց է բարձրացնում, թոռան հետ քայլում, երբ իր ազգային հավաքականը գոլ է խփում, կամ էլ ասենք մանր մունր լիքը բաներ։

Ժողովուրդ, իսկ հիմա գիտե՞ք մարդիկ ինչի համար են ուրախանում, ինչի՞ համար են երջանիկ։
Ուրախանում են, որ զինվոր տղան չի մահացել այլ ընդամենը երկու ոտքն է կորցրել, ուրախանում են, որ զինվոր տղան մահացել է, այլ ոչ թե գերեվարվել, ուրախանում, որ տղայի դին գտել են, հասկացա՞ք, չէ չհասկացա՞ք, մարդը, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ տղան պրծել է երկու ոտքը կորցնելով, չե չէ, հասկանում ե՞ք, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ զավակը զոհվել է, այլ ոչ թե գերեվարվել։

Հա, մեկ էլ, քարվաճառցին ուրախանում է, որ ի տարբերություն հադրութցու ինքը կարողացավ տունը վառի ու թուրքին չթողնի, շուշեցին, ի տարբերություն հադրութցու, ուրախանում է, որ կարողացավ տանից մի երկու իր հանել։ Լաչինցին գրեթե երջանիկ է, որ մինչև դեկտեմբերի մեկը ժամանակ ունի եղած չեղածը հանելու։

Դուք ողբերգության ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք, թե մենք ի՞նչի համար ենք ուրախանում, դուք ողբերգության ու արհավիրքի ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք այն ծնողի հոգեվիճակը, որը դիահերձարանի առաջ իր որդու դին գտնելու լուրը ընդունում է գրեթե այնպես, ինչպես իր զավակի ծնվելու լուրն է ընդունել 19 տարի առաջ։

Կարո՞ղ էիք մտածել, որ երբևէ, որևէ տեղ, սեփական տունը սեփական ձեռքով վառելը ուրախություն կլիներ, այն տունը, որը օջախ է, այն տունը, որի վրա դեռ պապդ է աշխատել, որտեղ քո առաջնեկն է ծնվել, որտեղ ամեն անկյուն հիշողություն ունի։

Դժվարա չէ՞։

Հասկացա՞ք, որ հազարավոր մարդիկ Դեր զորի ճամփան դարձած Քելբաջարի ճանապարհով գալիս են Հայաստան ու իրենք երջանիկ են։

Դուք երբևէ մեջքի ցավ ունեցել ե՞ք, դուք գիտե՞ք, որ այսուհետ դուք միայն այդպես եք քայլելու, մեջքը ծուռ, հայացքը շաղ։

Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։

Չէ տղերք, չեղավ։ Դա մեծ ցավ է, որի անունն է ազգային արժանապատվության կորուստ։Այդ ցավը կրկնապատկվում է, երբ պարզվում է, որ այդ արժանապատվությունը«յան» ազգանունով մի ստահակ է վաճառել։ Մեր ազգը արժանապատիվ մեռնելը գերադասել է անարժանապատիվ ապրելուց, բայց մի ստահակ, կիսագրագետ բանսարկու, մի քաջ նազար, ծախեց մեր ազգային արժանապատվությունը։

Հասկացա՞ք։ Ասածս ինչ է, դե հիմա հերթով հիշեք, ի՞նչ կանեիք ձեր դրամապանակը գողացողի, ձեր տունը քանդողի հետ, ձեր որդուն սպանողի հետ, ի՞նչ կանեիք ձեր արժանապատվությունը նվաստացողի հետ, ի՞նչ կանեիք ձեր հավատքը, սրբությունները անարգողի հետ, ի՞նչ կանեիք։ Մտածեցի՞ք, որոշեցի՞ք, հիմա ձեր մտածածն ու որոշածը բազմապատկեք, բազմապատկեք 4750-ով, բազմապատկեք 10000 քառակուսի կիլոմետրով, բազմապատկեք ու բազմապատկեք։

Կարդացի՞ք սա, հիմա անջատեք համակարգիչը, ու հանկարծ չփորձեք մտածել, որ այս ամբողջը կանցնի, որ այն ձեզ հետ չի կապված։ Իմացեք, որ այդ ամենը հենց Ձեզ հետ է եղել, այդ տունը կորցրածը դուք եք, այն որդի կորցրածը դուք եք, դիահերձարանի դիմաց քնող, որդու դիակը գտնելով ուրախացողը դուք եք, գերի ընկածը կամ նրա ծնողը դուք եք։

Հայրենիք կորցրածը բոլորս ենք, արժանապատվությունը կորցնողը բոլորս ենք։

Հա, ինչ էի ասում. Դուք ի՞նչ կանեք այն մարդու, մարդկանց հետ, ովքեր այս ամբողջը արել են. շատերը միգուցե մտածեն ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Չէ, դա չեմ ուզում, ուզում եմ, որ դուրս գաք փողոց, ասեք, որ համաձայն չեք ձեր երջանկության օրակարգը փոփոխած ու ձեզ ծնկի բերած դավաճանների հետ, ասեք, որ հայրենիքը թանկարժեք ժամացույց կամ այլ իր չէ, որ դրա կորուստը տանելի չէ, քանզի մենք ունենք ազգային արժանապատվություն, կորացած մեջքը ուղղելու կամք, շենացած հայրենիք կառուցելու երազանք ու պարտականություն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:43 18/11/2020  |  ՔաղաքականԿառավարությունը պետք է հրապարակի պատերազմի մասնակիցների գերության, զոհվելու կամ անհետ կորած լինելու մասի տվյալները
13:40 18/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 81 հայորդու անուն
13:03 18/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցիների վայրագությունների մասին վկայող հերթական տեսանյութն է տարածվել
00:35 18/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շուշի-Լիսագոր ճանապարհի երկայնքով թշնամուն ջախջախելով հայ զինվորները պատրաստվում էին գրոհել Շուշի-Քարին տակ խաչմերուկի ուղղությամբ. Ղարամյանը փակագծեր է բացել
18:20 17/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն ներկայացրել է Արցախում զոհված եւս 71 զինծառայողի անուն.պաշտոնապես հրապարակվել է 1505 անուն
17:33 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱվետիքը Երևանից հասել է Քարվաճառ՝ տեղափոխելու հորեղբոր աճյունը
12:37 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԿներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ. Տիգրան Աբրահամյան
11:50 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մարտնչող տգետներից ի՞նչ էիք սպասում.Արմեն Աշոտյան
11:45 17/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախում փոխանակվել է 200 զոհվածի մարմին. ԿԽՄԿ
11:25 17/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻսպանիայի Կոնգրեսը Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդություն է ընդունել

Արխիվ

[]