ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ում կամ ինչ էր պաշտպանում նախագահ Պուտինը. Արմեն Գևորգյան 11/18/2020 22:30 | ԼՐԱՀՈՍ
Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։
Հիմնական դիտարկումներ.
· Հարցազրույցում տեսանելի էր որոշակի ձգտում՝ սփոփելու պարտություն կրած հայ ժողովրդին։ Պարտված Փաշինյանին արդարացնելու բոլոր փորձերը միայն հայ ժողովրդի առջև կատարած պարտքի զգացման դրսևորում էին։
Մի պետության ղեկավարը չի կարող մեկ այլ պետության ղեկավարին համարել դավաճան, հատկապես, եթե իրենք միասին Արցախի շուրջ համաձայնագիր են ստորագրել։ Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ Փաշինյանը չի դավաճանել ռուսական շահերին, նա հայկական ազգային շահերն է «զգետնել», իսկ դա կարող է արձանագրել միայն հայ ժողովուրդը։ Նիկոլը, անկախ ամեն ինչից, արդեն իր գնահատականն ունի հայ ժողովրդի պատմության էջերում։
Նախագահ Պուտինը հաստատեց մեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի ղեկավարությունը ադեկվատ չի գնահատել իր հնարավորությունները և ռազմաճակատում տիրող իրավիճակը և, ըստ էության, պատերազմի ամեն նոր օրվա հետ ավելի ու ավելի մեծ ու չարդարացված մարդկային ու տարածքային կորուստներ էին տեղ գտնում, հատկապես՝ հոկտեմբերի 19-20-ի բանակցություններից հետո։ Այդ բանակցություններին զուգահեռ՝ նույն օրերին երկրի ներսում Փաշինյանը ցանկանում էր ոչ պոպուլյար որոշումների համար մանդատ ստանալ Անվտանգության խորհրդի, Արցախի իշխանությունների և հայաստանյան քաղաքական կուսակցություների կողմից, որպեսզի իր վրայից հանի անձնական պատասխանատվությունը։
Վերջապես պարզ դարձավ Շուշիի մասին ճշմարտությունը. քաղաքը հանձնելու մասին հարցն առաջացել է միայն հոկտեմբերի քսանից հետո՝ հայկական կողմի թուլացման պատճառով։
Ռուսաստանն աջակցել է Հայաստանին, և սա փաստ է, սակայն հայերն իրենք են հայտնվել այս իրավիճակում։
Պուտինը հասկացրեց, որ Արցախյան հարցի լուծումը միշտ եղել է ու շարունակում է մնալ Ռուսաստանի ձեռքում, այդ պատճառով մյուս երկրները չպետք է «նեղանան», դա օբյեկտիվ իրականություն է։
· Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ, այն հետագա բանակցությունների առարկա է, որոնց ընթացքում Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։
Արցախյան հարցից զատ
«Փողոցից եկած» իշխանությունը չէր կարող արդյունավետ լինել, և ներհասարակական պառակտման քաղաքականությունը գուցե հենց բերեց Հայաստանի համար նման հետևանքների։
Հայաստանում կան մարդիկ, որոնց Պուտինը համարում է իրեն ընկեր, և կան մարդիկ, որոնց հետ պահում է միջպետական հարաբերություններ։ Զգացեք տարբերությունը։
Ինչո՞ւ այս հայտարարությունները հիմա´ հնչեցին
Երեկվա հայտարարություններն ուղղված էին երկու հիմնական թիրախային լսարանի։ Առաջինը՝ հայկական։ Կարծում եմ՝ ռուսական ղեկավարությունն արդեն հասկացել է, որ Փաշինյանի մոտալուտ հրաժարականն արդեն անխուսափելի է, և նրա մնալը կարող է բերել ներքին սուր հակամարտության։ Այդ պատճառով կարևոր էր, որպեսզի երկրի պոտենցիալ նոր ղեկավարությունը գիտակցեր, որ ստորագրված Հայտարարությունը չունի այլընտրանք։
Երկրորդ լսարանը ադրբեջանաթուրքական կոալիցիայի ռազմաքաղաքական վերնախավն էր։ Նրանց հասկացրին, որ բոլոր հիմնական որոշումներն այս պահին արդեն ընդունված են, և պետք է ելնել ստեղծված ստատուս-քվոյից ու դադարել «մկանների խաղ» ցույց տալ։ Ռուսաստանը Հարավային Օսիայի օրինակով գիտե, թե ինչպես պիտի վարվի, եթե հանկարծ խաղաղապահների առկայությամբ փորձ արվի՝ նորից լարել իրավիճակը։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից