ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արժանապատիվ բուժաշխատողների միությունը պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը 11/18/2020 12:44 | ԼՐԱՀՈՍ
Երկու ճակատներում պայքարող առողջապահական համակարգի դռները Արսեն Թորոսյանը և իր կամակատարները անգամ պատերազմի օրերին փակել էին Կովիդ բուժման վերապատրաստում անցած ու աշխատած փորձառու բժիշկների առջև, միայն այն պատճառով, որ նրանք ֆեյսբուքում իրենց քննադատող նյութ էին հավանել։ Այս մասին գրել է Արժանապատիվ բուժաշխատողների միությունը՝ պահանջելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը։
«Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի հանդգնությունը հասել է այն աստիճանի, որ ոլորտը պառակտած և կազմաքանդած թիվ մեկ պատասխանատուն իրեն թույլ է տալիս «համախմբման կոչեր» անել։
Սա այն պարագայում, երբ իր ապաշնորհ կառավարման, մասնագետներին արհամարհելու, ամբարտավան կեցվածքի շնորհիվ ոլորտը վաղուց կոլապսի է ենթարկվել, կան կովիդով բուժառուներ, որոնք այդպես էլ պատշաճ բուժօգնություն չստացած տներում մահանում են, բուժօգնության կազմակերպումը իր ղեկավարած գերատեսչության կողմից գտնվում է փնթի, բացիթողի, տարրերային վիճակում, չկա վարման միասնական մոտեցում, կիրառվում են բազմաթիվ, երբեմն հակասական սխեմաներ, արտահիվանդանոցային պայմաններում ակնհայտաբար անվերահսկելի կիրառման արդյունքում զարգացել և խորացել է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը իր բոլոր բացասական հետևանքներով։ Կովիդի համաճարակը վաղուց արդեն անպատրաստվածության և անգործության պատճառով թևակոխել է անվերահսկելի փուլ։
Ոլորտը հսկայական ձախողումների առաջ կանգնեցրած անձը մեծամտաբար համարձակվում է խոսել միասնականության և մեկը մյուսին օգնելու պատրաստակամությունից, այն դեպքում, երբ երկու ճակատներում պայքարող առողջապահական համակարգի դռները ինքը և իր կամակատարները անգամ պատերազմի օրերին փակել էին Կովիդ բուժման վերապատրաստում անցած ու աշխատած փորձառու բժիշկների առջև, միայն այն պատճառով, որ նրանք ֆեյսբուքում իրենց քննադատող նյութ էին հավանել։ Պատկերացնում եք իր ու իր նման անմեղսունակների կողմից ստեղծված արատավոր համակարգի քինախնդրության աստիճանը, երբ ծայրաստիճան կարիքի դեպքում պայմանագիրն ընդհատած բժիշկներին աշխատանքի չեն վերցնում Կովիդ բուժման կլինիկաներ: Այս ամենը հստակ փաստագրված է։
Ակներև սրա նմանների երեսպաշտությունը չունի սահմաններ։
Արդյունքում, իր ղեկավարի թողտվության ու անտարբերության պայմաններում․
1. Գիտությունը պարտվեց անգրագիտությանը,
2. Խելամտությունը պարտվեց տկարամտությանը,
3. Օրենքը պարտվեց ապօրինությանը,
4. Պրոֆեսիոնալիզմը պարտվեց դիլետանտիզմին,
5. Պլանավորումը պարտվեց տարրերայնությանը,
6. Ռազմավարությունը պարտվեց անկազմակերպվածությանը,
7. Հանրային շահը պարտվեց անձնականին,
8. Մասնագիտական կարծիքը պարտվեց սեփական ամբիցիաներին,
9. Գործընկերությունը պարտվեց փառասիրությանը,
10. Փորձառությունը պարտվեց հպարտ դատարկախոսությանը։
Դուք ունեցել եք ավելի քան բավարար ժամանակ զղջալու, առանց վերապահումների խոստովանելու ձեր սխալները և ապաշխարելու համար: Բայց ցավոք չեք արել: Դրա փոխարեն հիմա համախմբման պատրանք եք ուզում ստեղծել ձեր կեղծ կոչերով, որոնց ո՜չ մասնագիտական, ո՜չ մարդկային ու ո՜չ էլ բարոյական իրավունքը չեք վաստակել ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում:
Այս իրավիճակում միակ ընդունելի քայլը ձեր անհապաղ հրաժարականն է»,-նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ