ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Րոպե առաջ փրկենք Հայրենիքը տգետ աթոռապաշտի կործանարար գոյությունից. Միքայել Մինասյան 11/18/2020 12:34 | Մեկնաբանություն
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին՝ նշելով, որ ինչպես ժողովուրդը 2,5 տարի առաջ իշխանության բերեց Փաշինյանին, այդպես էլ այժմ պիտի իշխանությունը վերցնի նրա ձեռքից։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ի՞նչու իշխանությունը տրվեց այդ տգետ դավաճանին». անցած 2.5 տարում այս հարցը ստացել եմ միշտ, իսկ վերջին իրադարձությունների բերումով՝ գրեթե ամեն օր: Ընդ որում, թեման մեծամասամբ շահարկում են դավադրության տեսությունների կոնտեքստում և հատկապես մարդիկ, որոնք անմիջականորեն մասնակցել են Նիկոլի իշխանազավթմանը:
Բայց մի էական փաստ կա, որը բոլորն անտեսում են. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չեմ խուսափի այդ բառից, եղել է համաժողովրդական շարժման արդյունքում։ Փուլերը և տեխնոլոգիաները շատ լավ պատկերացնում եմ, գիտեմ կիրառված մանիպուլյացիաներն ու ստերը, տեսել եմ օտարերկրյա գործակալների ներգրավվածությունը, ծախսված փողը։ Դրան գումարած նաև տասնամյակների թույնը, որ հետևողականորեն ներարկվել է հասարակությանը, բայց այդքանով հանդերձ, կան մի քանի երկաթյա փաստ, որոնք կթվեմ ըստ հերթականության.
1. Մարդիկ մերժում էին Սերժ Սարգսյանին և պնդում. միայն նա չլինի, միայն «սրանք» չլինեն,
2. Հրապարակի տասնյակ հազարավորները և համացանցի հարյուր հազարավորները երազում էին Նիկոլին տալ միանձնյա իշխանություն,
3. Սփյուռքը հնարավոր բոլոր ձևերով ու միջոցներով սատարում էր այդ
գործընթացին,
4. Մարդիկ պարալիզացրին երկիրը և ուղղակի ստիպեցին, որ Նիկոլն ընտրվի վարչապետ՝ կուրորեն ենթարկվելով նրա հրահանգներին,
5. Երևանի ընտրություններին հաստատեցին իրենց կամքն ուղիղ քվեարկությամբ՝ ընտրելով Նիկոլին և նրա ծաղրածուին,
6. Շրջափակեցին ԱԺ-ն և ստիպեցին, որ այն ինքնալուծարվի,
7. ԱԺ ընտրություններում 70 տոկոս ձայն տվեցին Նիկոլին։ Խորհրդարան անցած մյուս 2 ուժերը ընտրվեցին նաև այն պատճառով, որ ողջունել են հեղափոխությունը։ Ժողովուրդը ձևավորեց խորհրդարան՝ այդ պահին դե ֆակտո առանց ընդդիմության։
Հայաստանի ժողովուրդը, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը և հասարակական կարծիքը այս 2.5 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել են, որ Նիկոլն իրենց միակ ընտրությունն է՝ գիտակցված, հաստատված, ու վերահաստատված տարբեր ձևերով։
Այդ ընտրությունն ամեն օր վավերացրել են Հայաստանի և Սփյուռքի ֆեյսբուքյան օգտատերերը։ Հավատարմության և սիրո խոստովանություններ են արել համահայկական բոլոր խոշոր կազմակերպությունները (հակառակը չեմ հիշում)։
Նիկոլին հրապարակավ դեմ արտահայտվողների ցանկը շատ փոքր էր ու բոլորին հայտնի:
Հիմա, այսքանն արձանագրելով, դեռ կա հարց, թե ինչո՞ւ և ինչպե՞ս Նիկոլը եկավ իշխանության։ Բայց չէ որ դուք եք այն տվել Նիկոլին։ 2.5 տարում՝ անընդհատ։ Աննահանջ։
Որ Նիկոլը դավաճան վիժվածք է, դա արդեն փաստ է։ Բայց մեր իրական թշնամին «նիկոլիզմն» է, որի դժոխային մարմնավորումը հենց ինքը՝ Նիկոլն է: Հետևաբար, ժողովրդի ձայնն ու քվեն, որ տրվեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նույն ձևով։ Ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ պետք է տանի։ Այդպես և՛ արդար է և՛ տրամաբանական։
Այսօր մի շարք քաղաքական ուժեր պայքարում են դավաճանի դեմ՝ հանուն հայրենիքի և հանուն բոլորի։ Նրանց միացել են շատ անկուսակցական, ապաքաղաքական մարդիկ, որոնք չեն ցանկանում լռել: Դուք կարող եք նրանց միանալ և իրավունք ունեք չմիանալ։ Բայց դուք իրավունք չունեք ոչինչ չանել։ Նրանց չե՞ք ցանկանում։ Ինքնակազմակերպվեք։
Ովքեր բերել են Նիկոլին իշխանության՝ փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, Նիկոլի թեկնածությունը պարտադրելով, պատգամավորների տան դիմաց սև ժապավեն կապելով, չքվեարկողներին՝ ահաբեկելով, ֆեյսբուքում արշավ սկսելով, արե՛ք նույնը։ Արեք այն, ինչ արել եք 2.5 տարի առաջ։ Դա կլինի հայրենիքի նկատմամբ ձեր սխալի հետևանքների փոխհատուցման կարգը, ձեր անձնական մեղքն ընդունելու և շտկելու ձևը։
Դուք դա չեք անում Քոչարյանի և Սերժի համար։ Իրենց ինչ ուզում էիք, արդեն արել, վերջացրել եք։ Այդ մարդկանց առաքելությունն ավարտված է, իսկ Արցախի կորստով զրոյացավ նրանց և շատերի կյանքի գործը։
Դուք դա անում եք, որ շտկեք ձեր սխալը և անում եք հայրենիքի դավաճանի դեմ։ Սկսեք զրոյական կետից, ինչպես մեկ անգամ սկսել եք: Մերժեք Նիկոլին, պնդելով՝ «ով ուզում է լինի, միայն սրանք չլինեն»:
Րոպե առաջ փրկենք Հայրենիքը տգետ աթոռապաշտի կործանարար գոյությունից»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ