ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնարավոր է՝ Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել․ Արծվիկ Մինասյան 11/18/2020 17:09 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը քիչ առաջ մուտք գործեց ՀՔԾ։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ իրեն հրավիրել են մեղադրանք առաջադրելու։
«Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ ինչ անհեթեթություն ասես կարող ենք սպասել, այնպես որ ոչինչ պետք չէ բացառել, հնարավոր է՝ Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել»,- նշեց Մինասյանը։
Ինչ վերաբերում է մինչև հանրահավաքի մեկնարկը ՀՔԾ հրավիրելուն, Մինասյանը նշեց, որ պատճառն ակնհայտ է, որ սահմանափակվեն և չկարողանան մասնակցել։
Նրա խոսքով՝ հոդվածը ոչ միայն կիրառելի չէ, այլեւ ապօրինություններն այնքան են շարունակվում և ցցուն են, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ՀՀ գլխավոր դատախազը պետք է գիտակցեն, որ գալու է իրենց պատասխանատվության պահը, եթե իհարկե հասկանում են պատասխանատվություն բառի էությունը, ինչը չի կարող ասել Նիկոլ Փաշինյանի և քաղաքական մեծամասության այն անձանց մասին, որոնք հայտարարում են, որ պատասխանատու են, զգում են պատասխանատվություն, բայց չեն հասկանում, թե ինչ է։
« Հասկացող մարդը ոչ միայն հրաժարական կտար, ինքնավնասում կաներ, այլև՝ գլուխը կախ ամոթից դուրս չէր գա, բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունն ամոթ չունի»,- նշեց Մինասյանը։
Անդրադառնալով Փաշինյանի ճանապարհային քարտեզին՝Մինասյանը նշեց, որ արդեն նրա որևէ խոսքին լուրջ չի վերաբերում, անլուրջ մարդ է՝ անլուրջ հայտարարություններով, ստախոս, իր դրական խոստումներից ո՞ր մեկն է իրականացրել։
Ինչ վերաբերում է ի աջակցություն Փաշինյանի ակցիաների մասին հայտարարություններին, Մինասյանը նկատեց՝ դուք տեսնու՞մ եք այս իշխանության դեմքը, իրենք գիտեն, որ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել այսօր ժամը 18։00-ին և փորձում են ցույց տալ ինչ-որ պատկեր կամ հրահրել։
Նրա խոսքով՝ բոլոր գործողությունների պատասխանատուն իշխանությունն է և, եթե քաղաքական իշխանությունը մի փոքր անգամ գիտակցություն ունենա, նման այլանդակ մոտեցում չի կիրառի, իսկ, եթե առաջնագծից եկած զինվորներն են, որոնք կռվել են թուրքի դեմ, նրանք որևէ թթու խոսք չեն ասի մեր քաղաքացիներին, ընդդիմությանը, իսկ ովքեր արեցին, ապա պետք է վստահ լինել, որ նրանք որևէ կապ չունեն ոչ առաջնագծի հետ, ոչ էլ այն պայքարի, որը մղվել է հակառակորդի դեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ