ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունիսի 12-ին ունեցել են հետախուզական տվյալներ, որ Թուրքիան Ադրբեջանի հետ պատրաստվում է պատերազմի, հունիսի 19-ին Փաշինյանը հրաժարվում է Մոսկվա գնալ. Վրթանեսյան 11/17/2020 16:31 | ԼՐԱՀՈՍ
«Ցանկացած համակարգի համար փոփոխությունները կարող են և վնաս, և օգուտ լինել։ Եթե համակարգը երկար ժամանակ լճացած է, ոչ մի բան չի փոխվում, վատ պրոցեսներ են սկսվում»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ որպես օրինակ բերելով պետական կառավարման համակարգը, որտեղ աթոռներից կառչած շատերը ոչինչ չեն անում։
«Ըստ էության իրենց գործունեությունը աթռից կառչած մնալն է՝ հանկարծ ռիսկի չգնան, հանկարծ նոր բան չփորձեն։ Մյուս ծայրահեղությունն այն է, երբ որ համակարգը պարբերաբար ցնցվում է։ Այդ համակարգը որևէ երկարատև բան չի կարող անել։ Ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ինքը ցնցում է համակարգը»։
Վրթանեսյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության շրջանում երեք գլխավոր շտաբի պետ փոխվեց։ Հաշիվը կորցրել է, թե այսօրվա դրությամբ քանի՞ ԱԱԾ պետ է փոխվել, ՊԲ երեք հրամանատար փոխվեց, ոստիկանությունը փոխվեց։ Իսկ Անվտանգութայն խորհրդի ղեկավարը չփոխվեց ու պաշտոնում ոչ մի բան չարեց։ Ըստ փորձագետի, ռազմական ոլորտում նման փոփոխությունները լավ բանի չեն հանգեցնում, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի պետական, ռազմավարական մտածողություն։
Վրթանեսյանն անդրադարձավ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, նշեց, որ ԳՇ պետը պաշտոնին է նշանակվել հունիսի 8-ին, իսկ 12-ին ներկայացրել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և զինուժի կարողությունները։
«Այդ մարդը ասել է, որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, ալ նաև Թուրքիան։ Այսինքն ունեցել են հետախուզական տվյալներ, որ Թուրքիան Ադրբեջանի հետ պատրաստվում է պատերազմի՝ նշեմ, որ հունիսի 12-ին։ Ինչա՞ անում դրանից հետո Նիկոլ Փաշինյանը՝ ինքը Արտակ Դավթյանին հանում է և օպերատիվ վարչության պետ եղած մարդուն, ուղարկում է ռազմարդյունաբերության ոլորտ։ Նա գիտեր, որ պատերազմի է պատրաստվում Թուրքիան՝ իսկ ինքը Ծառուկյան է բռնում, եսիմ ինչ է անում»։
Ըստ փորձագետի, այդ օրերին մեր հիմնական երաշխիքը թուրքական վտանգից Ռուսաստանն էր, իսկ հունիսի 19-ին ՝ մեկ շաբաթ անց, Նիկոլը հրաժարվում է Մոսկվա գնալ շքերթի՝ պատճառաբանելով համավարակը։
«Չարաճճիություններ են անում։ Այդ բառը լսել եմ նիկոլական շրջանակներից։ Չարաճճիությունների գինը տեսաք քանի՞ կյանքա ու ինչքա՞ն տարածք։ Այդ օրերին՝ կառավարական ՊՈԱԿ-ի փայլուն կադրեր՝ ինձ ու Անժելա Էլիբեգովային քլնգում էին, որ մենք ՀԱՊԿ- ենք պաշտպանում։ Սրանց համար ՀԱՊԿ-ի մասին նորմալ բան ասելը վիրավորանք էր։
Կառավարական ՊՈԱԿ-ը պայքարում էր ՀԱՊԿ-ի դեմ։ Փոխանակ Նիկոլը մեկներ Ռուսաստան, հետ չգար մինչև երաշխիքներ չստանար, նոր զորք չբերեին, Նիկոլը համառորեն շարունակում է հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ»։
Վրթանեսյանը հարցնում է՝ ի՞նչ են արել պատերազմին պատրաստվելու համար.օգոստոսի կեսին, երբ աշխարհում դպրոցները բացվեցին՝ կորոնավիրուսով վարակակիրների աճ սկսվեց, իսկ Հայաստանում թվերը նվազել էին, և ըստ էության երկրի ղեկավարությունը գիտեր, որ պատերազմ է սկսվելու, բացեցին դպրոցները, իսկ ուսուցիչների թեստավորումը կիսատ թողեցին ու համաճարակը նորից աճեց։
«Մենք եկանք պատերազմի վատ վիճակում, իսկ ընթացքում թիվը բարձրացավ։ Պատերազմի առաջին օրերից ասել եմ, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել, որ կամավորներին իրար գլխի հավաքվում էին, զորակոչ էր՝ մարդիկ փաթաթվում էին, դրանից հետո հուղարկավորությունները։ Հասկանո՞ւմ եք չէ, որ համաճարակի տարածման բարենսպաստ միջավայր էր։ Ոչ մի բան չեն արել այս իշխանությունները դա կասեցնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից