ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ ՊՆ նախարարը պետք է արդեն հրաժարական տված լիներ. Անդրանիկ Քոչարյան 11/17/2020 17:35 | ԼՐԱՀՈՍ
Հրաժարականների ինստիտուտը շատ կարևոր ինստիտուտ է ցանկացած բևեռացում լիցքաթափելու համարև պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր հրաժարականի արժեքը և իր կատարած աշխատանքի թերացումները։ Եթե ինքը չի գիտակցում և թողում է, որպեսզի իրեն հանեն, դրանով պրոբլեմ է ստեղծում պետության համար։ Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց։ Պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին։ 44-օրյա պատերազմից հետո, երկար տարիների ընթացքում մեր երկրում ձևավորված անվտանգային համակարգը քայքայվեց։
2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը, իսկ արդեն պատերազմից հետո փոխանակ իրականության հետ առերեսվելու, ստացած դասերը քաղելու և բանակն ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետևանքները այն ժամանակվա զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք։
Իսկ արդեն այսօրվա լայնածավալ պատերազմի ընթացքում զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից պատերազմը կանխատեսելու, պլանավորելու, ապահովելու ու ղեկավարելու լիարժեք անընդունակությունը, առաջնագծի անպաշտպանվածությունը ՊՆ աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումները, ինչպիսիք են պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները, ԶՈՒ նոր կառուցվածքը և հատուկ տեխնիկայի գիտակցաբար և նպատակային արժեզրկումն ու ոչնչացումը, զորահավաքի տապալումը, կազմակերպական կարողությունների լիարժեք բացակայությունը և շատ այլ հանգամանքներ բերեցին այս իրավիճակին»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ մասին կխոսվի հետագայում։
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ երբ ասում է Գլխավոր շտաբի այսօրվա թերացումները, դա չի վերաբերում Գլխավոր շտաբի ներկայիս պետ Օնիկ Գասպարյանի կառավարման ժամանակահատվածին։ Սա վերաբերում է Ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակվա թե՛ օպերատիվ վարչության պետի, հետագայում նաև գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարող Արտակ Դավթյանին. «Օնիկ Գասպարյանն արել է մաքսիմալը որպես բանակի ակունքներից դեպի ամենաբարձր զինվորական պաշտոնն անցած զինվորական»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նկատեց՝ կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ ՊՆ նախարարը և զինված ուժերի այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին. «Նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակապես չեն գիտակցում՝ ինչ են արել և ուր է տանելու մեզ այս ձախողումը։ Այս անձանց անպտիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երևույթները, այլև լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից