ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կոչը բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան 11/17/2020 20:50 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ստեղծված իրադրության վերաբերյալ հանդես է եկել կոչով, որը բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։
«ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ստեղծված իրադրության վերաբերյալ հանդես է եկել կոչով, որը բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում։
Առաջին, սա երկրի ռազմաքաղաքական ղեկավարության առաջին ներկայացուցչի փորձն էր՝ պաշտպանելու զինված ուժերին ներքին հարվածներից։ Առաջին հայացքից թվում է, որ այս մոտեցումը պետք է բնական դիտվի, սակայն տեսնելով իշխանական թիմի մեծածավալ հարվածները զինված ուժերին, ուղերձի այս հատվածը կարևորել եմ։
Երկրորդ, իմ տպավորությամբ իշխանությունը նաև խնդիր է դրել՝ որքան հնարավոր է շատ շրջացել հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների խնդիրը։ Այս տեսանկյունից, Օնիկ Գասպարյանն իր տեքստում կարճ անդրադարձել է նաև այս հարցին։
Գեներալ Գասպարյանը միակն է, որ իր վրա պատասխանատվություն է զգում պատերազմի արդյունքի և ստեղծված իրադրության համար, իր ուղերձում նշելով, որ «որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար»:
Իհարկե, լինելով երկրի թիվ մեկ զինվորականը Օնիկ Գասպարյանը միանշանակ պատասխանատվության իր մեծ բաժինն ունի, սակայն մեր երկրում, որտեղ վարչապետը ջայլամի քաղաքականություն է վարում՝ փախնելով ցանկացած տիպի պատասխանատվությունից, ստիպված այսպիսի դրույթներն առանձնացնում եմ։
Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշում է, որ դեռևս հունիսի 12-ին, Անվտանգության խորհրդի նիստում, խորհրդի անդամներին, այդ թվում՝ վարչապետին, ներկայացնելով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը տեղեկացրել է Թուրքիայի՝ որպես գործոն ակտիվ ներգրավվելու մասին։
Չնայած նրան, որ դրանից բխող ԳՇ պետի՝ Հայաստանի, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված առաջարկները ընդունվել են, սակայն որքան ես եմ հասկանում ուղերձից, դրանք պատշաճ ընթացք չեն ստացել։
Ի դեպ, դեռ այդ օրերին, Օնիկ Գասպարյանը ԶԳՈՒՇԱՑՐԵԼ է, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։
Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն ինչպես արդեն պարզվում է՝ ստեղծված նման իրավիճակում, իշխանությունը այդ օրինագիծը մղել է երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ օրինագիծը չընդունեց։
Հատկանշական է, որ գեներալը հաստատում է այն տեղեկատվությունը, որ պատերազմի սկզբնական փուլում երկրի քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ծանր իրավիճակի մասին, սակայն ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանը չնայած այդ օրերին, սեղանին դրված կարգավորման փաթեթին, անհայտ պայմաններում չի ընդունում։
Այս թեմայի շուրջ գեներալ Գասպարյանն իր ուղերձում նշել է, որ «պատերազմի չորրորդ օրը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Փաշինյանը, ունենալով այսպիսի ծանր գծերով գլխավոր շտաբի զեկույց, հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից, ինչն առաջին հերթին հնարավորություն կտար կանգնեցնելով պատերազմը խուսափել մի քանի հազար զոհերից և տարածքային մեծածավալ կորուստներից։
Հուսով եմ՝ Օնիկ Գասպարյանի ուղերձը կհասնի ճիշտ հասցեատերերին, առաջին հերթին զինված ուժերին, հնարավորություն կտա համախմբել բանակն ու պայքարը շարունակելու հնարավորություն ստեղծել, հատկապես, որ առջևում նորանոր սպառնալիքներ են ուրվագծվում։
Այս պատերազմի հետ կապված դեռևս մեծ հարցադրումներ կան և ես հույս ունեմ, որ ԳՇ-ն ժամանակի ընթացքում դեռ շատ փակագծեր կբացի»,֊գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ