ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոյեմբերի 10-ից օդում կախված հարցը մեկն է՝ վարչապետի հրաժարականը 11/17/2020 21:41
Ֆորմալ առումով իշխող ուժ համարվող քաղաքացիական պայմանագիրը՝ վերից վար, իմքայլական պատգամավորները և թավշյա կառավարությունը Փաշինյանի կողմից գաղտնիության պայմաններում ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Հայաստանում և Արցախում այլևս հանրության համար դադարել են դիտարկվել որպես իշխանություն։
Այսօր, ըստ էության, կառավարությունում գործող, գործ անող միակ կառույցը ՀՀ պաշտպանության նախարարությունն է՝ իր տարբեր ստորաբաժանումներով հանդերձ, ինչ-որ չափով նաև՝ մյուս ուժայինները, մնացյալը դեռ պատերազմական օրերից սկսած՝ անգործության էին մատնված։ Կարևոր խնդիրը, որ օդում կախված է, նոյեմբերի 10-ից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Ընդ որում, այս խնդիրը չի ձևակերպվել ինչ-որ կաբինետներում, քաղաքական ուժերի կողմից, թեպետ և՛ քաղաքական ուժերը, և՛ առաջին հերթին հանրությունն այսօր սպասում են Փաշինյանի անցնցում հրաժարականին։
Իրականում նրա և իր կուսակիցների քայլերը բրոունյան անկանոն շարժում են հիշեցնում, թեպետ իմքայլական պատգամավորների կարևոր քայլը մեկը պիտի լիներ՝ միանալ իրենց գործընկերներին և պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Բայց պարզվում է՝ 2.5 տարին թավշյա, փողոցից իշխանության եկածների համար բավական եղավ, որ սոսնձվեն ու պոկ չգան իրենց աթոռներից:
Թիմային, այս պարագայում՝ թայֆայական մտածողությամբ և անհեռատեսությամբ առաջնորդվողներն ամեն օր հեռացնում են մեզ մեր ազգային, պետական, անվտանգային, դիվանագիտական կարևորագույն խնդիրների լուծումներից։ Սնամեջ են և ծիծաղելի իմքայլականների այն մտայնությունները, թե՝ իրենց գործընկեր խորհրդարանական ուժերի և հրապարակում Փաշինյանի հրաժարականը պահանջողների միտք բանին իշխանության հասնելն է։ Արդեն իսկ «Սյունյաց երկիր» մարզային թերթը դիմելով մարզի չորս պատգամավորներին՝ կոչ է արել հանուն հայրենիքի, հանուն Սյունիքի՝ հրաժարվել «Իմ քայլը» դաշինքից և պահանջել Փաշինյանի հրաժարականը:
Ժամանակն այլ է, պետության առջև ծառացած խնդիրներն ու գերխնդիրներն՝ այլ։
Այսօր մեր ժողովուրդը չպետք է ունենա այն շռայլությունը, որ իր հարկերի հաշվին վճարի ոմն մեկին, որ կարող է ասել հպարտորեն՝ պարոն Փաշինյան, եթե դուք անգամ դատարկ թուղթ ներկայացնեք Ազգային Ժողով, ես պատրաստ եմ ստորագրել։ Ինչ երաշխիք, որ այս կերպ առաջնորդվողները չէ, որ դնում են իրենց պատասխանատու ստորագրությունը՝ պետության և ազգի համար կարևոր փաստաթղթերի տակ։ Այսօրինակ՝ դատարկ թղթի կամ բանավոր խոսքի տակ ստորագրություն դնող քաղաքական ուժը առաջիկա բանակցություններում անելիք չունի:
Տարօրինակ չէ՞, որ իմքայլականները կորցրած դուխի, թանկարժեք ժամացույց, համակարգիչ, բռնակներ և այս կարգի՝ խուլիգանության հետևանք՝ բաների մասին բարձրաձայնում են, երբ ընդդիմադիր պատգամավորները մեր անհուն, անչափելի կորուստների մասին են փաստում՝ որպես օրակարգի հիմնական հարց ձևակերպելով վարչապետի հրաժարականը։ Բայց առաջնահերթությունները այլ են և կարևոր խնդիրը թողած՝ գործ անելու իմիտացիա են ստեղծում՝ իմքայլականները՝ շարունակելով բյուջեի և պարգևավճարների համար կռիվ տվողի կեցվածքով իրենց անիմաստ ճամարտակությունները։ Թե բա՝ մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել անցյալ 30 տարիներ սխալները։ Յա, իրո՞ք, ձեր 2․5 տարվա սխալները արդեն ծով են, բա՛վ է, հեռացե՛ք․․․
5000 երիտասարդ կյանքեր կորցրած, և կրկնակի անգամ շատ վիրավոր, հաշմված զինվոր ու կամավոր ունեցող, հայրենիք կորցրած, հայոց երբեմնի մշակութային մայրաքաղաք Շուշին կորցրած հայությունը, այսօր, ըստ էության, նաև Հայաստանով ու Արցախով հանդերձ՝ թշնամու օղակի մեջ է հայտնվել՝ առանց անվտանգության գոտիների և համակարգերի․․․
2018 թվականի ապրիլին մեր ժողովրդի՝ ոչ թե գիտակցված ու հիմնավորված ընտրությամբ, այլև՝ բացառապես նախկինների հանդեպ մերժողական վերաբերմունքով պայմանավորված ուժը ճակատագրական եղավ մեզ համար։
Ընտրությունը միշտ հանուն պիտի լինի։
Հեղինակ՝ Ա․Ե
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը