ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիրավորական է, երբ հայտարարում են, թե զորքի փախուստի պատճառով պարտվել ենք. քաղաքականությունն է որոշել, թե հայ զինվորի զենքը որտեղ է վայր դրվելու. Ազատամարտիկ 11/16/2020 23:26 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Արթուր Հայրապետյանն ԱՀ պետական նախարարի տեղակալ է, Ստեփանակերտի ավագանու անդամ։ Պատերազմը սկսվելուն պես նախ թիկունքն էր պահում, իսկ երբ փոքր եղբայրը՝ Արսենը, զոհվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմում, ինքն էլ որոշեց ջոկատի հետ մեկնել ռազմաճակատ և վրեժխնդիր լինել։ Բայց հետո է հասկացել, որ ապարդյուն, որովհետև ինչպես ինքն է ասում, նախապես՝ քաղաքականությամբ էին որոշել, թե հայ զինվորի զենքը որտե՞ղ է վայր դրվելու։
«Մենք, հայ զինվորներս, որը բանակ էր դարձել, ուղղակի խաբվել ենք։ Նետվել ենք մարտադաշտ, առանց որևէ բան հաշվի առնելու»։
Ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2020 թվականին օդը բաց էր. ամեն տեղ ռմբակոծում էին ԱԹՍ-ներով։ Արթուրը «Փաստինֆո»-ին պատմեց, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ չկար երկրորդ գիծ, թիկունք։
«Դիմացանք, օրեր, շաբաթներ, ամիսներ։ Ամեն օր զոհ տալով էլի պատրաստակամ կռվեցինք։ Հիմա վիրավորական է, որ թե Հայաստանի, թե Արցախի ղեկավարները հայտարարում են, որ զորքի փախուստի պատճառով պարտվել ենք։ Արցախում հայրենասերների, զորքի, զինվորի պակաս չենք ունեցել, մինչև օրս զորավարի պակաս ունենք։ Սա էն պատերազմն է եղել, որ ողջ մնալու համավանականությունը եղել է 10 տոկոս, անմահանալու հավանականությունը՝ 90»։
Ազատամարտիկը նշում է, որ ամենից մեծ խնդիրն այն էր, որ զոհերի մեծամասնությունը տվել ենք անկազմակերպվածության պատճառով։
«Անձամբ ականատես եմ եղել դեպքերի, որ թշնամու առավելություններով հանդերձ չեն կարողացել առաջ շարժվել։ Հադրութի պաշտպանության ժամանակ 14 օր պարբերաբար թշնամին գրոհում էր, օրը երեք անգամ, մեր բանակը արժանի հարվածը տալիս էր։ Տեսան, որ չեն կարողանում գալ և քաղաքական առումով պատերազմի ավարտը որոշված էր, մեզ նահանջելու հրաման տվեցին»։
Պատմում է, որ անգամ Շուշին, Հադրութը, անհնար էր զիջել, անգամ այն պարագայում, որ զոհերի թիվը շատ էր։
«Կռիվը խաղ է։ Երբ քեզ վրա հարձակվում են, անպայման չէ, որ միշտ դիմադրես, կարող են լինել հակահարձակումներ, ուշադրությունը շեղես։ Թշնամին օձի նման ուղղակի մտել էր, մտել թիկունք, դա հեշտ էր կանխել, մանավանդ էն տղերքով, որ ունեինք, բայց չարեցին, թույլ տվեցին, որ գան հասնեն Շուշի։ Մենք` ոչ Հադրութը, ոչ Շուշին, ոչ Արցախը չենք տվել։ 44 օր կռվել ենք, արնաքամ եղել, մի անգամ չենք հարձակվել։ Կասեն ինչո՞վ՝ հարձակվող կողմը առնվազն 3 անգամ պետք է առավելություն ունենար, բայց մեր ստորաբաժանման առջև Եղնիկներում դեռ առաջին օրերը խնդիր էր դրվել դիրք գրավել, հարձակվել ենք 3 անգամ քիչ քանակով, բայց էլի չեն պահել»։
Արթուրը պատմեց, որ հասկացել են, որ ամեն ինչ պայմանավորված էր, երբ Հադրութը զիջեցին, այստեղ լավ դիրքերում էինք, շատ լավ պաշտպանվում էինք։ Ցավում է, որ Արցախի ճակատագիրը այսպես լուծվեց, որովհետև վստահ է, որ մարդկանց պակաս չկար, հասկացավ, որ ավարտվեց, երբ Շուշիում կնիքը դրվեց։
«ԱԹՍ-ների դեմ կալաշնիկովի ավտոմատով ենք կռվել։ Երբ իմացանք, որ պարտության թուղթ են ստորագրել՝ զգացինք, որ մեզ դավաճանել են։ Մենք զենքը ձեռքներիս խրամատում կանգնած, հոգևորականները խաչը ձեռքներին եկեղեցում կանգնած, մեր թիկունքում ստորագրում են, բայց մենք պատրաստ էինք, թեկուզ քիչ թվով առաջ գնալ»։
Արթուրը նշում է, որ 30 տարի ովքեր ղեկավարել են հայաստանն ու Արցախը առաջին մեղավորն իրենք են այսօրվա իրականության համար: Վստահեցնում է, ու շեշտում, այսօր արդեն այս իրավիճակում մենք ունենք լուրջ խնդիր, որն է հոգեվոր անվտագությունը։
Ազատամարտիկը պատմեց, որ եթե զորավար լինի, նորից մարտի կնետվեն։ Կարծում է, որ խնդիրը ՊԲ-ի կամ ՊՆ-ի մեջ չէ, այլ Արախի և Հայաստանի ղեկավարների մեջ՝ հայրենասերների պակաս չեն ունեցել։ Հիշեց, որ ընկերները օր առաջ դիմել են զինկոմիսարիատներ՝ ասել են կզանգեն և այդպես էլ չեն զանգահարել։
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ