ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակամարտության այսօրինակ հանգուցալուծման համար պետք է պատասխանատվություն կրեն բոլոր իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականները. Գերագույն հոգևոր խորհուրդ 11/16/2020 12:40 | ԼՐԱՀՈՍ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ է կատարել Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես գալով հայտարարությամբ։
«1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ցանցերի կողﬕց սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, մեր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի Պաշտպանության բանակին և ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել ﬔր զինվորի հաղթական ոգուն։
2. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը և տարածաշրջանում տևական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի մի հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է ﬔր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։
3. Այս օրերին կոչված ենք տուրք չտալ մեր զգացմունքներին և առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսևորմամբ հարգել հիշատակը մեր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն մեր հայրենիքի, և զորակցել նրանց ընտանիքներին ու ﬔր ողջ ժողովրդին, ինչպես նաև պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին աﬔն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:
4. Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը։
5. Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը և քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում։ Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել ﬔր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության և մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը և բոլոր հասարակական-քաղաքական միավորներըպետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար։ Որևէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել ﬔր ժողովրդի ու Եկեղեցու կողﬕց։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ի գին աﬔնի պահպանել ազգային ﬔր ﬕասնականությունը և հեռու ﬓալ այն խաթարող քայլերից։
6. Հետևելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին և ընդդիմությանը՝ զերծ ﬓալ ատելություն և թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսևորում, կորստի ցավը կրող ﬔր ժողովրդին առավել վհատեցնող և բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի և որևէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միևնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որևէ բռնաճնշում:
7. Մեր հորդորն է Ազգային ժողովին և հատկապես մեծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսևորելու և վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին և հաղորդ հանրության հիասթափություններին և պահանջներին՝ գործել անձնական և կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման:
8. Աﬔնքիս սրբազան պարտքն է Հայաստանում և սփյուռքում մեր գործուն ներդրումը բերելու այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ։ Հանձնառություն պիտի դրսևորենք նաև ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը և Արցախի իշխանություններին վերակազմակերպելու ﬔր ժողովրդի զավակների կյանքը։ Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու ﬔր իրավունքը։ Արցախը չպետք է հայաթափվի։
9. Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում մեր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարﬕններին և սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, աﬔն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հետագա ավերից:
10․ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի զորակցությամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում ﬕասնականության ու հաﬔրաշխության մթնոլորտի հաստատման և անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար։
Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զինվորներին, զորականներին և աշխարհազորայիններին։ Նաև աղոթում ենք ռազմական հանցավոր գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարության ու սփոփանքի շնորհները նահատակված մեր զավակների ընտանիքներին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգություն ենք մաղթում վիրավորված մեր զինվորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը նրանց:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը և հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից, հաղթահարելու խնդիրներն ու հառնած մարտահրավերները և միասնականությամբ կերտելու հզորությունը մեր հայրենիքի, նորոգ հաղթական առաջընթացը և լուսավոր գալիքը մեր ժողովրդի։
Աղոթում ենք, որ Աﬔնողորմ Տերն Իր սիրով ու օրհնությամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի ﬔր երկիրը՝ տոկունություն և կորով պարգևելով ﬔր ողջ ժողովրդին» , - նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ