ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության պարզաբանումը ԲՀԿ պատգամավորների՝ անվտանգությունը Ոստիկանության կողմից ապահովելուն ուղղված դիմումին 11/15/2020 18:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարության վերաբերյալ, որում պատգամավորները տեղեկացնում էին, որ իրենք սպառնալիքներ են ստանում.
«Այսօր համացանցում և լրատվամիջոցներով տարածում գտավ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների դիմումը՝ ուղղված ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Դիմումի կապակցությամբ պարզաբանում ենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ: Մասնավորապես, նշված որոշմամբ կարգավորվում են քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը և պաշտպանության իրականացման հետ կապված այլ հարաբերություններ:
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ պաշտպանության իրականացման նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին` օրենսգրքով սահմանված կարգով: Պաշտպանության միջոցի տեսակն ընտրելիս հաշվի է առնվում անձի առողջական վիճակը՝ անձի առողջությանը հասցվող հնարավոր վտանգը բացառելու կամ այն նվազագույնի հասցնելու նպատակով: Կարգի 12-րդ կետի համաձայն՝ պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն անհապաղ ուղարկվում է պաշտպանություն իրականացնող մարմին: Այլ կերպ՝ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցի իրականացման համար անհրաժեշտ է քննիչի պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման առկայություն:
Այսպիսով, ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը Ոստիկանության կողմից ապահովելուն ուղղված Ձեր դիմումը պետք է բավարարվի օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում՝ քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց անվտանգությունը ապահովելու համատեքստում:
Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի շրջանակներում նշվել է, որ քրեական գործ հարուցելու առիթն այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին:
Հատկանշական է, որ քրեական գործի հարուցման առիթը պետք է համապատասխանի այնպիսի որոշակի պահանջների և այդ համատեքստում բացառիկ կարևորություն ունի նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին կոնկրետ տեղեկությունների առկայությունը: Այլ կերպ՝ հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ` իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ: Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը (ՀՀ վճռաբեկ դատարան 13.07.2007, թիվ՝ ՎԲ-133/07 գործ):
ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործով նշվել է՝ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսնա ՀՀ քր. Դատ օր.-ի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործոթւյան մասին: Քրեական գործի հարուցման նախապատրաստական փուլում կոնկրետ հանցագործության մասին մատնանշող փաստերի գնահատումը վարույթն իրականացնող մարմնի հանրային իրավական պարտականությունն է: ՀՀ վճռաբեկ դատարանը 30.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/0154/11/14 գործով վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ արձանագրում է, որ հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ: Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանակություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:
Այս առումով Ձեր կողմից ներկայացված հայտարարության տեքստը թեև առերևույթ հանցագործության մասին հաղորդում իր մեջ չի պարունակում, այդուհանդերձ Ոստիկանության կողմից օպերատիվ կերպով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նշված տեղեկությունը ճշտելու, հստակեցնելու, այն որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու կամ չընդունելու հարցը լուծելու ուղղությամբ, որի արդյունքում արդեն հնարավոր կլինի լուծել քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի (անձանց) կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներ կիրառելու կամ այդպիսիք չկիրառելու վերաբերյալ հարցը»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ