Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Երբ պետք է հեռանա Նիկոլը եւ արդյոք նա ավարտել է իր «առաքելությունը». Միքայել Մինասյան 11/15/2020   09:49  |  ԼՐԱՀՈՍ

Ամենահաճախ հնչող հարցը հետևյալն է. ինչո՞ւ պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա: Հատկապես, որ Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունից բխող խաղաղարար մեխանիզմների կիրարկմանը մնացել է 12 ժամ, վերջանում է 00:00-ին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ի՞նչ կարող են անել նոր բանակցողները։

Պատասխանը շատ հստակ է, բայց մինչև այդ ցանկանում եմ հիմնավորել, որ այս դավաճանի ստորագրած փաստաթուղթը ծրագրված օպերացիա էր, որի սկիզբը դրվեց 2.5 տարի առաջ։

Այդ ծրագրի համար Նիկոլին պետք էր.

-Իշխանություն՝ Հայաստանում:

-Խամաճիկային իշխանություն՝ Արցախում:

-Գրպանային Ազգային ժողով:

-Հնազանդ Սահմանադրական դատարան:

-Եվ վերջում էլ մի մարդ, որն ամեն ինչ կստորագրի։ Դա էլ անիմաստ նախագահն է։

Նիկոլը գրեթե առանց դիմադրության հավաքեց այդ ծրագրի իրականացմանն անհրաժեշտ գործիքները։ ՍԴ-ն իհարկե դիմադրեց որքան կարողացավ, բայց ի վերջո Նիկոլը դա էլ վերցրեց։

ՍԴ-ն «սեփականաշնորհելուց» ուղիղ 10 օր անց՝ սեպտեմբերի 25-ին նա տապալեց բանակցությունները հայտարարելով, թե «իշխանությունը հորից ժառանգած» Ալիևի հետ բանակցելն իմաստ չունի, քանի որ նա չի վայելում «Ադրբեջանի ժողովրդի մանդատը»: Նիկոլը երկիրը ներքաշեց պատերազմի մեջ և համաձայնեց կապիտուլյացիայի՝ մերժելով նախքան այդ Ռուսաստանի կողմից արված բոլոր հայամետ միջնորդությունները:

Իսկ մինչև այդ ժողովրդին պետք էր մոլորեցնել, թե մտածում է բանակի մասին։ Եվ սկսեց ռազմական ուժի և հայրենասիրական «դուխի» բուտաֆորիայի ստեղծումը.
1. Ժողովրդին մանիպուլացնելով և պսևդո-հայրենասիրական հանդիսավորությամբ Աշոտիկին ուղարկեց բանակ և հետ բերեց ճիշտ ժամանակին:

2. Գնեց հակաօդային պաշտպանության բարոյապես հնացած համակարգ՝ փող աշխատելով օֆշորային գործարքից և անպաշտպան թողնելով Արցախի ու Հայաստանի երկինքը:

3. Թանկ գնով ու մեծ աղմուկով գնեց ՍՈւ-30-եր՝ առանց մարտագլխիկի, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ օր, նույնիսկ մեկ ժամ օդ չբարձրացան:

4. Ընդգծված ոչինչ չարեց, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը, թուրքական և այլ երկրների արտադրության ԱԹՍ-ներ ներգրավելով, հաշված ամիսների ընթացքում ռազմական բալանս է խախտում:

5. Հետևողականորեն քանդեց բանակի մատակարարման ամբողջ համակարգը՝ զենքի և զինամթերքի ռուսական անվճար մատակարարումից մինչև սննդի՝ էլեմենտար հարցեր:

6. Սկսեց բանակի սննդի մատակարարման «կլուբնիկ» օպերացիան, որը հանգեցրեց նրան, որ պատերազմը սկսելուց օրեր անց մասնավորները օբյեկտիվորեն չկարողացան ապահովել կռվող զորքի սնունդը։

7. Սորոսականների լոբբինգով ԱԱԾ տնօրեն նշանակված Արգիշտի Քյարամյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնի հակառուս Արմեն Գրիգորյանի նշանակումների պատճառով՝ երկիրը զրկեց գործընկերների կողմից փոխանցվող հետախուզական և հակահետախուզական տվյալներից, թեև փաստերով Նիկոլին տեղակացրել էին այդ երկուսի՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին։

8. Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար և արտգործնախարար նշանակեց մարդկանց, որոնք երկուսն էլ «պերսոնա նոն գրատա» էին ՌԴ-ում և նրանց մուտքը Ռուսաստան պաշտոնապես փակ է առաջիկա տարիներին: Նախքան նրանց նշանակումը, այդ մասին պաշտոնապես տեղեկացվել էր ՀՀ իշխանությանը: Նրանք միևնույն է նշանակվեցին։

9. «Լավ հաշվարկված» օպերացիայի շնորհիվ՝ վատթարացան Իրանի հետ հարաբերությունները, որի արդյունքում վերջին 30 տարում քաղաքականապես հայամետ Թեհրանը պատերազմի օրերին միառժամանակ փակեց իր օդային տարածքը Հայաստան մատակարարվող օդանավերի համար և դրսևորեց ընդգծված պրոադրբեջանական կեցվածք։

10. Վերջնականապես ու հիմնավոր փչացրեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Դրա պատճառը Յուրի Խաչատուրովի կալանքն էր, որը Նիկոլի համար դարձել էր սկզբունքի հարց: Արդյունքում՝ Խաչատուրովն այդպես էլ չկալանավորվեց, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ում անհուսալի գործընկերոջ համբավ ձեռք բերեց:

Այս ցանկը չափազանց երկար է։ Ու քանի որ Արցախի հանձնումը մեծ ու ծանր օպերացիա էր, ապա Նիկոլը նաև պետք է հոգար հանրային տրամադրությունների մասին։

Այդ նպատակով.

-Դիվական օրենքներ ընդունեց ու լռեցրեց ազատ խոսքը։

-Աննայի հետ կառուցեց ստի վրա հիմնված ռազմական պրոպագանդայի համակարգ՝ բաղկացած ամենահավատարիմներից:

-Ստեղծեց հայկական ֆեյք օգտատերերի 20.000-անոց այնպիսի «բանակ», որ ցանկացած իրականություն կարող էին խեղել, ցանկացածին կարող էին լռեցնել։

Ահա և վերջ։ Նիկոլը պատրաստ էր։ Առավել ևս, որ կար մի շատ կարևոր, Նիկոլին խրախուսող հանգամանք. նա ինչ էլ աներ՝ միջազգային հանրությունն ու դեսպանատները լուռ էին։ Դատարանի մուտքեր էր փակում, մամուլին ճնշում, մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում, կալանավորում՝ առանց հիմքի, ՍԴ-ն գրավում։ Նիկոլն ինչ ուզում, անում էր՝ միջազգային ու ներքին հանրության ծափողջյունների ներքո։

Միջազգային հանրությունը լռում է, որովհետև Նիկոլից ավելի հարմար ղեկավար չի եղել՝ կառավարելի, վախկոտ և պաշտոնամոլ։

Ռուսաստանին հաճոյանալու համար հայկական զորքը ուղարկեց Սիրիա՝ խախտելով հավասարակշռությունների մի շատ նուրբ համակարգ՝ հարվածի տակ դնելով քրիստոնյա և հայ համայքները Սիրիայում՝ թիրախ դարձնելով Հայաստանն ու Արցախը։

Սորոսի հանդեպ պարտքի զգացումից ելնելով՝ առանցքային աթոռները զիջեց գործակալական ցանցին՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դրանից վախեցած՝ լիզում էր «ռուսի սապոգը»՝ կատաղացնելով Արևմուտքին։ Դրանից էլ սարսափած՝ Արևմուտքին խոսք էր տալիս, որ կպայմանավորվի Արցախի շուրջ։

Արդյոք այս ամենն արեց հատո՞ւկ։ Չգիտեմ, բայց իրագործեց հետևողականորեն։ Իսկ հիմա միջազգային հանրությունը դեռ լռում է։ Լռում է, որովհետև Նիկոլը պարտավորություն է ստանձնել այս հայտարարությունը փաստաթուղթ դարձնել, որը դեռ պետք է վավերացվի սեփականաշնորհված ՍԴ-ի և լեգիտիմացնի հնազանդ ԱԺ-ի կոցմից:

Հիմա ինչ վերաբերում է, թե ինչու պետք է Նիկոլը հեռանա հենց հիմա։ Մի պարզ պատճառով։ Նիկոլը պետք է հեռանա, քանի դեռ չի ավարտել իր ծրագիրը։

Նա հիմա հանձնում է Արցախը, հետո՝ Մեղրիով, հանձնելու է Սյունիքը։ Իսկ դա նշանակում է՝ Հայաստանը։ Նիկոլը պիտի հեռանա, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը նույնությամբ չդառնա միջպետական պայմանագիր։ Նիկոլը պիտի հեռանա, որովհետև նա ի վիճակի չէ որևէ կետի համար պայքար մղել, սահմանները հետ բրդել, ապահովել արցախցիների, սյունեցիների և հայ ժողովրդի հետագա անվտանգությունը։

Նիկոլը պետք է հեռանա, որովհետև առաջիկայում սպասվող միջպետական փաստաթուղթը կարող է դառնալ մեր հայրենիքի կորստի վերջին մեխը։ Պատերազմից հետո ավելի ճակատագրական են այս բանակցությունները։ Նա տալու է ամեն ինչ։ Զիջելու է՝ ինչ ուզեն։

Ու հիմա հասկացել է, որ իրեն խանգարում են ու ռեպրեսիականներով ձերբակալում է բոլորին՝ արցախյան հերոսամարտի գեներալներին, ազամարտիկներին, ընդդիմադիր գործիչներին, խուզարկում տներ, ներկայացնում այլանդակ ու հնարովի մեղադրանքներ։ Ու դա անում է Արցախը հանձնելուց հետո։ Ու դա հասարակության լռության ներքո, որովհետև Հայաստանում վախենում են, որ եթե Նիկոլը գնա, հները կվերադառնան։

Ու հիմա կանգնել ենք մի սյուրռեալիստական փաստի առաջ. անցյալի վախերն ավելի զորեղ են քան Արցախի ներկա և Հայաստանի ապագա ոչնչացումը, ինչը, ցավոք, կարճ ժամանակի հարց է։

Մարդիկ տեսնում են, որ Նիկոլը դավաճան է, վախկոտ ու հանձնվող։

Մարդիկ տեսնում են, որ այդպես էլ շարունակելու է։ Ու արդեն հասկացել են, որ Նիկոլը կործանել է Արցախը և կործանում է Հայաստանը։ Վախենալով անցյալի ուրվականներից կամ իրենց սխալ ընտրությունից՝ ոմանք ամաչում են խոսել։ Ու լռում են։ Մինչդեռ պատերազմն այն նոր ջրբաժանն է, որտեղ եթե Նիկոլի հետ ես՝ դավաճան ես։ Սա է իրականությունը:

Ավելին, հիմա պատվերով կամ նույն վախերի պատճառով հնչում են կոչեր, թե «Ինչ եղել է, եղել է», «Նիկոլին հիմա փոխել պետք չի», «Ավելի լավ է Նիկոլը, քան հները»։
Նախ պատասխանում եմ. ավելի վատ, քան Նիկոլը, անհնար է։ Ով լինի, ավելի լավ կլինի։ Իսկ եթե վատը լինի, փոխե՜ք:

Զգուշացնում եմ. Նիկոլը գնալու է մինչև վերջ։ Գնալու է Ձե՛ր ու միջազգային հանրության լռության ներքո։

Հանձնել է Արցախը։ Ու կանգ չի առնում։ Հանձնելու է Սյունիքը։ Իսկ Ձե՞զ։ Էլի եք լռելո՞ւ։ Նիկոլին դեռ պահելո՞ւ եք Ձեր վախերի պատճառով։ Հետո չասեք, որ չէիք սպասում։ Արդեն գիտեք նա ինչի է ընդունակ։

Հողերի հանձնմանը մնացին հաշված ժամեր»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:55 14/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
22:57 14/11/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր, 4750 թիվը հետապնդում էր բոլորիս. Միքայել Մինասյան
22:32 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍՀրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվի վաղը
20:55 14/11/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն այս աշխարհում ամենաշատը երկու հոգուց է վախենում` Աննա Հակոբյանից և Արթուր Վանեցյանից․ քաղաքագետ
20:25 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍՉստեք, պարոն Փաշինյան, ճիշտ է, որ մերժել եք ՌԴ-ի ավելի դրական լուծման առաջարկը. «НТВ»-ի եթերում հաղորդավարը հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին
19:46 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին
18:27 14/11/2020  |  ՔաղաքականՊարո՛ն Փաշինյան, օր առաջ հրաժարական տվեք և ազատեք մեզ Ձեր ներկայությունից. Արտակ Թովմասյան
15:00 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը. վարչապետ
10:32 14/11/2020  |  ՄեկնաբանությունՄիքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին
09:18 14/11/2020  |  ՄամուլՓաշինյանի թիվ մեկ խնդիրը դարձել է սեփական իշխանությունը պահելը. ԱԱԾ-ն լծվել է գործի. «Հրապարակ»

Արխիվ

[]